10/08/2020 20:39
Նրանք չեն հասկանում, որ սա փոքր երկիր է, որ իրենք արդեն գժուկներ չեն, լուրջ գժեր են դառել․ Վլադիմիր Գասպարյան (Para TV)
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պնդում է, որ ինքը չի խոչընդոտել լրագրողների աշխատանքն, այլ իր տուն են ներխուժել, որից ինքը տեղյալ չի եղել։
«Նրանք չեն հասկանում, որ սա փոքր երկիր է, որ իրենք արդեն գժուկներ չեն, լուրջ գժեր են դառել և չի կարելի այս փոքր երկրի ճակատագրի հետ խաղալ։ Կարծում եմ՝ իրենց ղեկավարության կողմից բացթողում է, որ իրենց օպերատորներին, աշխատողներին չեն բացատրում, թե ինչպես պետք է նկարել։ Թող գային, դուռս թակեին, ասեին՝ «ուզում ենք նկարահանենք», ես կդիմադրեի և դա կլիներ լրագրողի օրինական պահանջները չկատարելը, չթողելը, բայց խոսում են լրագրողների օրինական գոծողությունները խոչընդոտելու մասին, այդ լրագրողն է խոչընդոտել, ինքն է մտել իմ տուն, ես տեղյակ չեմ եղել», - Para TV-ի եթերում ասաց Գասպարյանը:
Ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ կապված «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ։