10/08/2020 21:02
Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն կամ գնդակահարեն, ես զոհի կերպար չեմ կարող ընդունել. Գասպարյան (Para TV)
Ես զոհ չեմ լինի, եթե նույնիսկ ինձ ձերբակալեն կամ գնդակահարեն, ես զոհի կերպար չեմ կարող ընդունել: Ես այնքան մահ եմ տեսել և այնքան բանի միջով եմ անցել, ես միշտ հոգեբանորեն ամեն ինչի պատրաստ եմ: Ես ավելի դաժան օրեր եմ անցել, ընկերներ եմ կորցրել, կռիվ եմ արել, երկիր եմ պահել և չեմ պատրաստվում հանդուրժել, որ ներխուժեն ընտանիք, Para TV-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Ո՞ւմ վախեցնեն, ի՞նձ վախեցնեն: Ես վախեցրել եմ ամբողջ կյանքս: 62 տարեկան մարդուց 6-7 երիտասարդ վախեցել են: Ինձ զարմացնելը, մեղմ ասած, հեշտ չի: Վախեցնելով՝ ոչնչի չեն հասնի», - ասաց նա: