10/08/2020 21:28
2018-ին Սերժ Սարգսյանն ինձ ասաց՝ «գիտեմ, Վովա, լավ կանցկացնես օպերացիան, բայց ոչ մի իշխանություն չարժի, որ գեթ մեկը զոհվի». Նախկին ոստիկանապետ (Para TV)
2018 թվականին Սերժ Սարգսյանն ինձ ասաց՝ «գիտեմ, Վովա, լավ կանցկացնես օպերացիան, բայց գիտեմ, որ կլինեն նաև ոտնատակ ընկնող երեխաներ, մարդիկ»: Նա ասաց՝ «ոչ մի իշխանություն չարժի, որ գեթ մեկը զոհվի»:
«Ես շաղախված եմ այս երկրին, ես այս երկրում թաղված ընկերներ ունեմ, որոնցից պատահաբար 20-30 տարի ավելի եմ ապրում: Չնայած հիմա մտածում եմ՝ չգիտեմ՝ իրենց բախտը բերեց, թե՝ մերը։ Տղաները հերոս դարձան, իսկ մենք՝ թիրախ։ Իսկ պետության համար կանգնած սպային թիրախավորելը շատ դաժան կարող է նստել: Իմ համար պետությունն է կարևոր, թող կուսակցությունները նստեն, իրենց հարցերը լուծեն իրար հետ, բայց երբ պետությանը վտանգ է սպառնում, արդեն գործ ունեն իմ տեսակի հետ։
Չեմ ուզենա հավատալ այդ խոսքին, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզանով, բայց եթե քաղաքականությունը զբաղվում է ինձնով, ես ցանկացած ձեռնոց բարձրացնող եմ։ Ես մեռնելուց չեմ վախենում, այլ ապրելուց այ այս երևույթների մեջ ու վախենում եմ ոչ ինձ համար, իմ երեխաների, թոռների համար։ Մենք այս երկիրը չենք սարքել, որ արվամոլություն փառաբանեն, ԼԳՏՊ-ներ, ագլճկ-ներ, կգմգ-ներ։ Նման տխմարամտություններն ուղղակի խառնում են մեր երկիրը», - Para TV-ին տված հարցազրույցում նշել է Վլադիմիր Գապարյանը։