10/08/2020 19:55
Լիբանանի կառավարությունը որոշել է հրաժարական տալ
Լիբանանի կառավարությունը որոշել է հրաժարական տալ, այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը, փոխանցում է Interfax.ru-ն՝ «Associated Press»-ին հղումով։
Հասանի խոսքով՝ վարչապետ Հասան Դիաբն այսօր ավելի ուշ անձամբ այդ մասին կտեղեկացնի երկրի նախագահ Միշել Աունային։
Ավելի վաղ հայտարարվել էր բողոքի ակցիաների արդյունքում չորս նախարարի հրաժարականի մասին։
Հիշեցնենք՝ ցուցարարները պահանջում էին երկրի ղեկավարության հրաժարականը, քանի որ մեղավոր էին համարում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի համար։