10/08/2020 20:08
Նոր ոստիկանապետը կհաջողի, եթե չկրկնի նախկինների սխալները․ Վլադիմիր Գասպարյան (Para TV)
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը կհաջողի, եթե չկրկնի նախորդների սխալները, Para TV-ի եթերում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
«Վերջին այս տղան՝ ոստիկանապետը, հուսով եմ՝ օպերատիվ փորձ ունի և պրակտիկա։ Կարծում եմ՝ եթե չկրկնի նախկինների սխալները, կունենա հաջողություն, եթե կրկնի՝ չի ունենալու հաջողություն», - ասաց նա։
Անդրադառնալով իր գործին՝ Գասպարյանը նշեց, որ իրեն վերջին երկու տարում անընդհատ հարցաքննում են։
Հարցին, թե ինչի՞ վերաբերյալ են հարցաքննում իրեն, Գասպարյանը պատասխանեց.
«Էն, ինչի մասին հարցաքննում են, իսկ հիմա մի քանիսով էլ մեղադրանք կա, իրանք էլ գիտեն, որ դա էդպես չի, ինձնից լավ գիտեն։ Խոսելուց էլ աչքերիս մեջ չեն նայում», - ասաց նա։