10/08/2020 10:31
Ավտոմեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորում. կա երկու տուժած
Օգոստոսի 10-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Դավիթ Բեկ-Մռավյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Վոլգա-2410» ավտոմեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորում. կա երկու տուժած: