Այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ, ըստ էության, չունի քաղաքական երկխոսության խողովակ․ Վահե Հովհաննիսյան

11/08/2020 12:54

Այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ, ըստ էության, չունի քաղաքական երկխոսության խողովակ․ Վահե Հովհաննիսյան


Հայաստանում արագ տեմպերով ուրվագծվում է փոփոխությունների անխուսափելիությունը։ Բայց ոչինչ դեռ չի երաշխավորում, որ այն լինելու է դեպի լավը։ Խորքային լուրջ փոփոխությունների ո՛չ զանգվածային պահանջը կա, ո՛չ մասնավոր առաջարկը։ Իսկ ահա դեպի վատը փոփոխություների համար դրանցից ոչ մեկն էլ պետք չէ, պարզապես է մի օր կարող է արձանագրվել փաստը։ Դեպի առաջընթաց երաշխավորված փոփոխությունների համար անհրաժեշտ է երկու նախապայման.

1. Հստակ ձևակերպել փոփոխությունների նպատակը
2. Հստակ հասկանալ ռեսուրսները և խոչընդոտները

Նպատակ առաջին. անվտանգություն

Հայ հասարակությունն ունի ահռելի էներգիա՝ հին սխալները կրկնելու, հին ողբերգությունները վերապրելու, հին-հայտնի, դեպի փորձանք տանող ճանապարհով կրկին գնալու և կենսական հետևություններ չանելու համար։ Մենք ինքներս մեզ դրել ենք մի մեխանիզմի մեջ, երբ հայկական պետականության միտքը, հայկական աշխարհի հավաքական միտքը, մեր բոլոր կարողություններն ուղղված են մեր անցյալի «կանխատեսման» գործին։ Մենք մեր ապագան միշտ մոդելավորում ենք անցյալի սխալների և ողբերգության դրվագների պարամետրերով։ Մինչև մենք չհասկանանք ու չկոտրենք այս շրջանակը, անընդհատ հայտնվելու ենք նույն պատմական շրջապտույտի մեջ։

Էրդողանի և Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունները բաց «դասախոսություններ» էին՝ հայաստանյան քաղաքական և մնացյալ վերնախավերի համար։ Կհասկանա՞ հայաստանյան էլիտան, թե՞ կշարունակի իր նեղանձնական գոյությունը։ Դա հարցի մի մասն է։ Կհասկանա՞ էլիտան և կկարողանա՞ իր հասկացածը փոխանցել լայն զանգվածներին. դա էլ մյուս հարցն է։ Սրանից է կախված մեր պետության զարգացման սցենարը։

Կգտնե՞նք մեր մեջ ռեսուրս՝ սրելու մեր անվտանգության բնազդը։ Սա իրականում շատ բարդ խնդիր է, որովհետև առանց իշխանական լծակների շատ դժվար է կարճ ժամանակում անհրաժեշտ փոփոխության հասնելը։

Մենք միշտ պետք է հիշենք, որ անվտանգության, խաղաղության և պատերազմի գոտին Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն են և այս երկու հայկական պետություններում ապրող մեր ժողովուրդը։ Այս հարցում երբեք ինքներս մեզ չպետք է խաբենք 10 միլիոնանոց հայկական աշխարհով, որքան էլ սփյուռքի հետ կապերը սերտանան և հոգեպես մեզ կապված զգանք իրար։ Թուրք-ադրբեջանական տանկերը շարժվելու են Հայաստանի և Արցախի դիրքերի ուղղությամբ, և ոչ երբեք՝ Լոս Անջելեսի, Մոնրեալի, Մոսկվայի կամ Փարիզի։ Թուրք-ադրբեջական հրետանին և ԱԹՍ-ները ռմբակոծելու են ոչ թե աշխարհասփյուռ հայության ֆեյսբուքը, այլ՝ Հայաստանի և Արցախի բնակավայրերը, թուրք-ադրբեջանական ծրագրերը այս փոքր հողակտորի հետ են կապված, և ոչ՝ աշխարհասփյուռ տարածքների։

Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու են Հայաստանը, Արցախը և մեր ռազմավարական դաշնակիցները։ Վերջիններիս օժանդակության չափը և ինտենսիվությունը կախված է մեզնից։ Հայաստանյան քաղաքական և այլ վերնախավերը պետք է առաջին հերթին սա հասկանան։

Հայաստանում 30 տարի շարունակ, ցավոք, չի ձևավորվել խաղի կոշտ կանոն, ըստ որի՝ այն, ինչը վտանգում է պետության անվտանգությունը, պետք է մերժվի հասարակության կողմից։ Կլինի դա թալան, կոռուպցիա, անգրագետ կառավարում, սխալ դիվանագիտություն, անմիտ հայտարարություններ, ռազմավարական դաշնակցի հանդեպ ոչ պատշաճ պահվածք, ներքին պառակտում և կամ սխալ քաղաքականություն, կամ թե՝ դրսից հրամցված օրակարգ և այլն և այլն։ Մեր երկու պետությունների գոյությունը մինչ այսօր վտանգի տակ է, քանի որ մեր հասարակության մեջ այս խաղի կանոնը, սեփական անվտանգության հանդեպ լրջության այս պաշարը չի կուտակվել։ Ընթացիկ և առաջիկա զարգացումների տեսակետից Հայաստանում հանրային առողջ շրջանակները պարտավոր են գեներացնել նոր զանգվածային շարժում՝ ընդդեմ Հայաստանում թուրքական շահի սպասարկման։

Այդ շահի սպասարկումը կլինի գործող իշխանության մե՞ջ, թե՞ այդ իշխանությունից դուրս, ունի զրոյական նշանակություն. բոլորը պետք է ուժեղ հակազդեցություն ստանան։ Հայաստանյան հանրային կյանքում գործում է թուրքական շահի բացահայտ և քողարկված սպասարկում։ Սկսած քաղաքական-հասարակական գործունեությունից, մինչև կրթական «ռեֆորմներ»։

Ուզում եմ հատուկ ընդգծել. ես ի նկատի չունեմ հակաթուրքական պարզունակ քարոզը։ Հենց դրա վրա չարժե ժամանակ և ռեսուրս վատնել։ Ես նկատի ունեմ թուրքական պետական շահը և նրա սպասարկումը, որը շատ ավելի լայն և ավելի վտանգավոր հասկացություն է։ Այն կարող է լինել ցանկացած փաթեթավորման մեջ։

Պատվերով հակառուսականությունը , միակողմանի պացիֆիզմը, հակաղարաբաղյան տրամադրությունները, ներքին պառակտման քաղաքականությունը, արցախյան հաղթանակների և հերոսների հանդեպ արշավը և այլն, սրանք ուղղակիորեն թուրքական շահի սպասարկմանն են ուղղված, մի դեպքում՝ գիտակցված, այլ դեպքում՝ չգիտակցված։

Այս ֆոնի վրա կարևոր է նաև տարանջատել տարածաշրջանում խաղաղ հարևանության սկզբունքների դավանումը, ժողովուրդների երկխոսությունը, համակեցության համընդհանուր կանոնների հնարավորությունը և թուրքական պետական շահից բխող գործողությունների քարոզչությունը։ Թուրքական պետական շահի գիտակցումը և դրա հնարավոր աղետաբեր հետևանքներից զգուշանալն ամենևին չի նշանակում թշնամություն սերմանել հարևան երկրների բնակչության հանդեպ։ Դա շատ պարզունակ գաղափար է։ Հակառակը, սա նշանակում է՝ հնարավորինս լավ ուսումնասիրել և ճանաչել այսօրվա Թուրքիան՝ իր բոլոր շերտերով, այդ թվում՝ ներքին հակասությունների ահռելի պաշարով, այնտեղ բնակվող հայ համայնքի առանձնահատկություններով, գրագետ գնահատել այս երկրի տնտեսական-ենթակառուցվածքային հզորությունները, դրանց ազդեցությունը մեզ և տարածաշրջանի վրա և այլն։ Իմանալ, ճանաչել, օգտագործել և պատրաստ լինել ցանկացած զարգացման՝ հաշվի առնելով Թուրքիայի ղեկավարության ընտրած կուրսը։ Ամենակարևորը՝ վստահ լինել, որ Թուրքիայի և բոլոր մյուս պետությունների հետ հարաբերությունները հենց Հայաստա՛նն է որոշում, և որ մենք չենք հայտնվել գործակալական խաղերի թակարդում, երբ արդեն երկրի ներսում շատ դժվար է տարանջատել անկեղծ հայրենանվեր և խաղաղասեր մարդուն՝ այլ պետությունների շահերը սպասարկող և նույն ազնիվ խաղաղասերներին իր նպատակների համար անթաքույց օգտագործող գործակալներից։ Մենք նոր ակտիվ գաղափարների, պետական նոր մոտեցումների բացակայությունը փորձում ենք լրացնել կամ «պարզունակ ֆիդայականությամբ» կամ պարզունակ պացիֆիզմով. 21-դարում երկուսն էլ վտանգավոր են։

Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի նոր ճարտարապետության հեղինակներից մեկը։ Մեր շերեփն այսօր, ի տարբերություն բազմաթիվ դարերի, ամենևին թղթից չէ։ Եվ դա հնարավոր է եղել նախորդ սերնդի շնորհիվ և նաև այն մարդկանց շնորհիվ, ում հիմա դատում ենք։

Օրվա իրադարձությունների մասնավոր դեպքերով շատ կարևոր է լայն զանգվածներին բացատրել, որ Հ1-ով Նավալնի խաղացնելը և քո երեխաների անվտանգությունն ուղիղ կապի մեջ են։ Փոքր Հայաստանից «հեղափոխության արտահանման»՝ ուրիշի ծրագիրն ուղղակիորեն վտանգում է քո ընտանիքի և երեխաների կյանքը, Ադրբեջանի ժողովրդին Ալիևի դեմ հանելու հրապարակային «պատկերացումը» ուղղակի պատերազմի հրահրում է։ Նման օրինակների ցանկը շատ մեծ է։ Եվ որպեսզի լայն զանգվածները սա հասկանան, էլիտան սա պետք է համբերատար բացատրի ու նաև պարզի՝ ո՛վ էր այդ գաղափարի հեղինակը, ի՛նչ մեխանիզմով է Նավալնին հայտնվել Հ1-ում, ինչո՛ւ հնչեց այս կամ այն գաղափարը, ինչո՛ւ պետությունը ֆինանսավորեց և Արցախ ուղարկեց ոմանց, ինչո՛ւ են Արցախում և այլուր դավադիրներ փնտրում, ինչո՛ւ են հասարակությունը բաժանում և թշնամացնում։ Ցավոք, մեր հասարակությունը ընթացիկ իրադարձությունների և իր անվտանգության միջև կապը չի պատկերացնում, և սա խնդիր է, որը պետք է լուծել։
Պատմական այս փուլում Հայաստանը կարիք ունի անվտանգության գաղափարի հիպերկարևորման. սա պետք է լինի բոլոր քայլերի, ծրագրերի, հաշվարկների առանցքում։ Եվ սա այն բնական միջավայրն է, որտեղ պետք է ձևավորվեն առաջընթացի քաղաքական ուժերը և լիդերները։

Անհավանական է, բայց այսօր հանրային հարթակներում ակտիվ են մեծ խումբ անձինք, շրջանակներ, որոնց գործունեության պատվերի շղթան պարզ չէ։ Բայց նրանց գործունեության մեջ վտանգն ակնհայտ է։ Անհավանական է, բայց այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ, ըստ էության, չունի քաղաքական երկխոսության խողովակ։ Սա երևում է անզեն աչքով։ Ռուսաստանը առաջին դեմքի մակարդակով Արցախի և հայ-ադրբեջանական հակամարտությունը քննարկում է շատերի հետ, բացի Հայաստանից։ Մենք դիտորդ ենք։ Ադրբեջանն ու Թուրքիան սա ֆիքսել են։ Հիմա հարցը և՛ համընդհանուր է․ և՛ անհատական. այս պայմաններում մնալ դիտո՞րդ՝ սեփական ճակատագրի նկատմամբ, թե՞ որակական փոփոխությունների արդյունքում դառնալ գործոն։ Առաջին տարբերակի դեպքում մենք չենք լինելու հեղինակը ո՛չ մեր պատերազմի, ո՛չ մեր խաղաղության։

Շարունակելի

Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին