Այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ, ըստ էության, չունի քաղաքական երկխոսության խողովակ․ Վահե Հովհաննիսյան

11/08/2020 12:54

Այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ, ըստ էության, չունի քաղաքական երկխոսության խողովակ․ Վահե Հովհաննիսյան


Հայաստանում արագ տեմպերով ուրվագծվում է փոփոխությունների անխուսափելիությունը։ Բայց ոչինչ դեռ չի երաշխավորում, որ այն լինելու է դեպի լավը։ Խորքային լուրջ փոփոխությունների ո՛չ զանգվածային պահանջը կա, ո՛չ մասնավոր առաջարկը։ Իսկ ահա դեպի վատը փոփոխություների համար դրանցից ոչ մեկն էլ պետք չէ, պարզապես է մի օր կարող է արձանագրվել փաստը։ Դեպի առաջընթաց երաշխավորված փոփոխությունների համար անհրաժեշտ է երկու նախապայման.

1. Հստակ ձևակերպել փոփոխությունների նպատակը
2. Հստակ հասկանալ ռեսուրսները և խոչընդոտները

Նպատակ առաջին. անվտանգություն

Հայ հասարակությունն ունի ահռելի էներգիա՝ հին սխալները կրկնելու, հին ողբերգությունները վերապրելու, հին-հայտնի, դեպի փորձանք տանող ճանապարհով կրկին գնալու և կենսական հետևություններ չանելու համար։ Մենք ինքներս մեզ դրել ենք մի մեխանիզմի մեջ, երբ հայկական պետականության միտքը, հայկական աշխարհի հավաքական միտքը, մեր բոլոր կարողություններն ուղղված են մեր անցյալի «կանխատեսման» գործին։ Մենք մեր ապագան միշտ մոդելավորում ենք անցյալի սխալների և ողբերգության դրվագների պարամետրերով։ Մինչև մենք չհասկանանք ու չկոտրենք այս շրջանակը, անընդհատ հայտնվելու ենք նույն պատմական շրջապտույտի մեջ։

Էրդողանի և Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունները բաց «դասախոսություններ» էին՝ հայաստանյան քաղաքական և մնացյալ վերնախավերի համար։ Կհասկանա՞ հայաստանյան էլիտան, թե՞ կշարունակի իր նեղանձնական գոյությունը։ Դա հարցի մի մասն է։ Կհասկանա՞ էլիտան և կկարողանա՞ իր հասկացածը փոխանցել լայն զանգվածներին. դա էլ մյուս հարցն է։ Սրանից է կախված մեր պետության զարգացման սցենարը։

Կգտնե՞նք մեր մեջ ռեսուրս՝ սրելու մեր անվտանգության բնազդը։ Սա իրականում շատ բարդ խնդիր է, որովհետև առանց իշխանական լծակների շատ դժվար է կարճ ժամանակում անհրաժեշտ փոփոխության հասնելը։

Մենք միշտ պետք է հիշենք, որ անվտանգության, խաղաղության և պատերազմի գոտին Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն են և այս երկու հայկական պետություններում ապրող մեր ժողովուրդը։ Այս հարցում երբեք ինքներս մեզ չպետք է խաբենք 10 միլիոնանոց հայկական աշխարհով, որքան էլ սփյուռքի հետ կապերը սերտանան և հոգեպես մեզ կապված զգանք իրար։ Թուրք-ադրբեջանական տանկերը շարժվելու են Հայաստանի և Արցախի դիրքերի ուղղությամբ, և ոչ երբեք՝ Լոս Անջելեսի, Մոնրեալի, Մոսկվայի կամ Փարիզի։ Թուրք-ադրբեջական հրետանին և ԱԹՍ-ները ռմբակոծելու են ոչ թե աշխարհասփյուռ հայության ֆեյսբուքը, այլ՝ Հայաստանի և Արցախի բնակավայրերը, թուրք-ադրբեջանական ծրագրերը այս փոքր հողակտորի հետ են կապված, և ոչ՝ աշխարհասփյուռ տարածքների։

Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու են Հայաստանը, Արցախը և մեր ռազմավարական դաշնակիցները։ Վերջիններիս օժանդակության չափը և ինտենսիվությունը կախված է մեզնից։ Հայաստանյան քաղաքական և այլ վերնախավերը պետք է առաջին հերթին սա հասկանան։

Հայաստանում 30 տարի շարունակ, ցավոք, չի ձևավորվել խաղի կոշտ կանոն, ըստ որի՝ այն, ինչը վտանգում է պետության անվտանգությունը, պետք է մերժվի հասարակության կողմից։ Կլինի դա թալան, կոռուպցիա, անգրագետ կառավարում, սխալ դիվանագիտություն, անմիտ հայտարարություններ, ռազմավարական դաշնակցի հանդեպ ոչ պատշաճ պահվածք, ներքին պառակտում և կամ սխալ քաղաքականություն, կամ թե՝ դրսից հրամցված օրակարգ և այլն և այլն։ Մեր երկու պետությունների գոյությունը մինչ այսօր վտանգի տակ է, քանի որ մեր հասարակության մեջ այս խաղի կանոնը, սեփական անվտանգության հանդեպ լրջության այս պաշարը չի կուտակվել։ Ընթացիկ և առաջիկա զարգացումների տեսակետից Հայաստանում հանրային առողջ շրջանակները պարտավոր են գեներացնել նոր զանգվածային շարժում՝ ընդդեմ Հայաստանում թուրքական շահի սպասարկման։

Այդ շահի սպասարկումը կլինի գործող իշխանության մե՞ջ, թե՞ այդ իշխանությունից դուրս, ունի զրոյական նշանակություն. բոլորը պետք է ուժեղ հակազդեցություն ստանան։ Հայաստանյան հանրային կյանքում գործում է թուրքական շահի բացահայտ և քողարկված սպասարկում։ Սկսած քաղաքական-հասարակական գործունեությունից, մինչև կրթական «ռեֆորմներ»։

Ուզում եմ հատուկ ընդգծել. ես ի նկատի չունեմ հակաթուրքական պարզունակ քարոզը։ Հենց դրա վրա չարժե ժամանակ և ռեսուրս վատնել։ Ես նկատի ունեմ թուրքական պետական շահը և նրա սպասարկումը, որը շատ ավելի լայն և ավելի վտանգավոր հասկացություն է։ Այն կարող է լինել ցանկացած փաթեթավորման մեջ։

Պատվերով հակառուսականությունը , միակողմանի պացիֆիզմը, հակաղարաբաղյան տրամադրությունները, ներքին պառակտման քաղաքականությունը, արցախյան հաղթանակների և հերոսների հանդեպ արշավը և այլն, սրանք ուղղակիորեն թուրքական շահի սպասարկմանն են ուղղված, մի դեպքում՝ գիտակցված, այլ դեպքում՝ չգիտակցված։

Այս ֆոնի վրա կարևոր է նաև տարանջատել տարածաշրջանում խաղաղ հարևանության սկզբունքների դավանումը, ժողովուրդների երկխոսությունը, համակեցության համընդհանուր կանոնների հնարավորությունը և թուրքական պետական շահից բխող գործողությունների քարոզչությունը։ Թուրքական պետական շահի գիտակցումը և դրա հնարավոր աղետաբեր հետևանքներից զգուշանալն ամենևին չի նշանակում թշնամություն սերմանել հարևան երկրների բնակչության հանդեպ։ Դա շատ պարզունակ գաղափար է։ Հակառակը, սա նշանակում է՝ հնարավորինս լավ ուսումնասիրել և ճանաչել այսօրվա Թուրքիան՝ իր բոլոր շերտերով, այդ թվում՝ ներքին հակասությունների ահռելի պաշարով, այնտեղ բնակվող հայ համայնքի առանձնահատկություններով, գրագետ գնահատել այս երկրի տնտեսական-ենթակառուցվածքային հզորությունները, դրանց ազդեցությունը մեզ և տարածաշրջանի վրա և այլն։ Իմանալ, ճանաչել, օգտագործել և պատրաստ լինել ցանկացած զարգացման՝ հաշվի առնելով Թուրքիայի ղեկավարության ընտրած կուրսը։ Ամենակարևորը՝ վստահ լինել, որ Թուրքիայի և բոլոր մյուս պետությունների հետ հարաբերությունները հենց Հայաստա՛նն է որոշում, և որ մենք չենք հայտնվել գործակալական խաղերի թակարդում, երբ արդեն երկրի ներսում շատ դժվար է տարանջատել անկեղծ հայրենանվեր և խաղաղասեր մարդուն՝ այլ պետությունների շահերը սպասարկող և նույն ազնիվ խաղաղասերներին իր նպատակների համար անթաքույց օգտագործող գործակալներից։ Մենք նոր ակտիվ գաղափարների, պետական նոր մոտեցումների բացակայությունը փորձում ենք լրացնել կամ «պարզունակ ֆիդայականությամբ» կամ պարզունակ պացիֆիզմով. 21-դարում երկուսն էլ վտանգավոր են։

Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի նոր ճարտարապետության հեղինակներից մեկը։ Մեր շերեփն այսօր, ի տարբերություն բազմաթիվ դարերի, ամենևին թղթից չէ։ Եվ դա հնարավոր է եղել նախորդ սերնդի շնորհիվ և նաև այն մարդկանց շնորհիվ, ում հիմա դատում ենք։

Օրվա իրադարձությունների մասնավոր դեպքերով շատ կարևոր է լայն զանգվածներին բացատրել, որ Հ1-ով Նավալնի խաղացնելը և քո երեխաների անվտանգությունն ուղիղ կապի մեջ են։ Փոքր Հայաստանից «հեղափոխության արտահանման»՝ ուրիշի ծրագիրն ուղղակիորեն վտանգում է քո ընտանիքի և երեխաների կյանքը, Ադրբեջանի ժողովրդին Ալիևի դեմ հանելու հրապարակային «պատկերացումը» ուղղակի պատերազմի հրահրում է։ Նման օրինակների ցանկը շատ մեծ է։ Եվ որպեսզի լայն զանգվածները սա հասկանան, էլիտան սա պետք է համբերատար բացատրի ու նաև պարզի՝ ո՛վ էր այդ գաղափարի հեղինակը, ի՛նչ մեխանիզմով է Նավալնին հայտնվել Հ1-ում, ինչո՛ւ հնչեց այս կամ այն գաղափարը, ինչո՛ւ պետությունը ֆինանսավորեց և Արցախ ուղարկեց ոմանց, ինչո՛ւ են Արցախում և այլուր դավադիրներ փնտրում, ինչո՛ւ են հասարակությունը բաժանում և թշնամացնում։ Ցավոք, մեր հասարակությունը ընթացիկ իրադարձությունների և իր անվտանգության միջև կապը չի պատկերացնում, և սա խնդիր է, որը պետք է լուծել։
Պատմական այս փուլում Հայաստանը կարիք ունի անվտանգության գաղափարի հիպերկարևորման. սա պետք է լինի բոլոր քայլերի, ծրագրերի, հաշվարկների առանցքում։ Եվ սա այն բնական միջավայրն է, որտեղ պետք է ձևավորվեն առաջընթացի քաղաքական ուժերը և լիդերները։

Անհավանական է, բայց այսօր հանրային հարթակներում ակտիվ են մեծ խումբ անձինք, շրջանակներ, որոնց գործունեության պատվերի շղթան պարզ չէ։ Բայց նրանց գործունեության մեջ վտանգն ակնհայտ է։ Անհավանական է, բայց այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ, ըստ էության, չունի քաղաքական երկխոսության խողովակ։ Սա երևում է անզեն աչքով։ Ռուսաստանը առաջին դեմքի մակարդակով Արցախի և հայ-ադրբեջանական հակամարտությունը քննարկում է շատերի հետ, բացի Հայաստանից։ Մենք դիտորդ ենք։ Ադրբեջանն ու Թուրքիան սա ֆիքսել են։ Հիմա հարցը և՛ համընդհանուր է․ և՛ անհատական. այս պայմաններում մնալ դիտո՞րդ՝ սեփական ճակատագրի նկատմամբ, թե՞ որակական փոփոխությունների արդյունքում դառնալ գործոն։ Առաջին տարբերակի դեպքում մենք չենք լինելու հեղինակը ո՛չ մեր պատերազմի, ո՛չ մեր խաղաղության։

Շարունակելի

Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:46 Առանց ահաբեկիչների դուրս մղման անհնար է հրադադարի հաստատումը. Փաշինյանը զրուցել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ Այսօր, 01:26 Խոցված 4 անօդաչուները եղել են հետախուզական, ՀՀ օդային տարածքում այսօր ընդհանուր առմամբ խոցվել է 7 անօդաչու Այսօր, 00:10 Ոչնչացվեց նաև չորրորդ ԱԹՍ-ն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 00:08 Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանն արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը (Տեսանյութ) Այսօր, 00:03 Հարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները. ՄԻՊ 01/10/2020 23:54 ՀՀ օդային տարածքում ոչնչացվել է հակառակորդի 3 ԱԹՍ, 4-րդը որոնվում է. Նիկոլ Փաշինյան 01/10/2020 23:27 ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք. ՊՆ 01/10/2020 23:22 Ոչնչացված ադրբեջանական զինծառայողները (Տեսանյութ) 01/10/2020 23:11 ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք. Արծրուն Հովհաննիսյան 01/10/2020 22:52 Արցախում ստացած վիրավորումով Հերացի համալսարանական կլինիկա է տեղափոխվել Մանուել Մանուկյանը 01/10/2020 22:46 Հակառակորդը հրետանի ու ԱԹՍ է կիրառել Վարդենիսում. կա զոհ և վիրավորներ 01/10/2020 22:38 ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական իշխանությունները ամեն ինչ պետք է անեն, որ մարտական գործողությունները երկար չտևեն. Օհանյան 01/10/2020 22:27 Հակառակորդի հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել շուրջ 10-15 կմ Արցախի ՊԲ խորություն. Սեյրան Օհանյան 01/10/2020 22:10 «Քթներդ չխցկեք այստեղ». «Արմնյուզ»-ի մեկնաբանը արաբերենով դիմել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկաններին (Տեսանյութ) 01/10/2020 21:48 Արցախում բժիշկներին հաջողվել է փրկել ֆրանսիացի լրագրողի կյանքը 01/10/2020 21:46 Ռուբեն Մխիթարյան. Для нас это еще одна Отечественная война и именно поэтому #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ 01/10/2020 21:30 Հայաստանի ժուռնալիստների միության կոչը՝ աշխարհում գործող բոլոր լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին 01/10/2020 21:09 Հայաստանը որոշում է կայացրել հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանին խորհրդակցության համար. ԱԳՆ խոսնակ 01/10/2020 20:57 Ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախում շահագրգռված են, որ իրադրությունը լուսաբանվի միջազգայնորեն. Արման Թաթոյան 01/10/2020 20:45 Ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավոր, որոնցից 42-ը լուրջ վնասվածք ունի. Բեգլարյան 01/10/2020 20:44 Թուրք-ադրբեջանական թիրախում լրագրողները հայտնվեցին այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց՝ մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցների կողմից լուսաբանելու այս հակամարտությունը. Աննա Նաղդալյան 01/10/2020 20:30 Ադրբեջանական բանակի կորուստները ժամը 18։00-ի դրությամբ. Ինֆոգրաֆիկա 01/10/2020 20:29 ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է փատեր Գեղարքունիքի մարզի գյուղերի նկատմամբ ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային հարձակումներից (Լուսանկարներ) 01/10/2020 20:25 Միջազգային հանրությունը չկարողացավ պատկերացնել, որ այնտեղ հոգեկան շեղումներով ղեկավարություն կա. Բեքարյանն՝ Ադրբեջանի իշխանության մասին 01/10/2020 20:19 Ադրբեջանական անօդաչուի խոցումը (Տեսանյութ) 01/10/2020 20:05 Թուրքիան իր շահերն է հետապնդում, Ալիևն էլ իր կապիտալն է բազմապատկում. քաղաքագետ 01/10/2020 19:59 Հադրութի և Մարտունու բնակավայրերի ռմբակոծությունը (Լուսանկարներ) 01/10/2020 19:58 Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում 01/10/2020 19:52 Արցախ գնալու համար այսօրվանից գործում են հսկիչ անցակետեր. ԱԱԾ 01/10/2020 19:45 Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին չմասնակցել Արցախի դեմ պատերազմին 01/10/2020 19:28 Զորակոչի մասին Ալիևի հրամանը Լենքորան քաղաքում խափանում են. Վարդան Ոսկանյան 01/10/2020 19:15 «Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ». պատմում է Արցախում Ադրբեջանի թիրախի տակ հայտնված լրագրողը 01/10/2020 19:03 Վիրավոր զինվորները ձգտում են օր առաջ շարք վերադառնալ (Տեսանյութ) 01/10/2020 19:01 «Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան 01/10/2020 18:54 Jesr Press-ը հրապարակել է Ղարաբաղում վիրավորված «Սիրիական ազգային բանակ»-ի վարձկանի առաջին լուսանկարը 01/10/2020 18:50 Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը. Շուշան Ստեփանյան 01/10/2020 18:49 «Կեցցե՛ անկախ Արցախը». Իսպանացի պատգամավորները սատարում են Արցախին Ադրբեջանի հետ պատերազմում (Տեսանյութ) 01/10/2020 18:45 Աշխարհում COVID-19-ից մահացածների թիվը գերազանցել է 1,11 միլիոնը 01/10/2020 18:36 «Գլուխ եմ խոնարհում հայրենիքին մատուցած ձեր ծառայության առջև». Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ զինվորական հոսպիտալ 01/10/2020 18:34 Արցախում ռոումինգի սակագինը կկազմի 5 դրամ 01/10/2020 18:32 Ադրբեջանը Մարտունի քաղաքին հարվածներ է հասցրել «Գրադ» համակարգերից. կա 4 զոհի, 11 վիրավոր 01/10/2020 18:27 Հակառակորդի մարտական դիրքերի ու տեխնիկայի հերթական խոցումները (Տեսանյութ) 01/10/2020 18:26 Ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի հրետակոծության հետևանքները (Լուսանկարներ) 01/10/2020 18:17 Ադրբեջանի ագրեսիան. Արցախ, Իվանյան (Լուսանկարներ) 01/10/2020 18:09 Ռուսաստանը սեփական տվյալներն ունի Ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ 01/10/2020 18:03 Ընթանում են հրետանային մարտեր. ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է. Շուշան Ստեփանյան 01/10/2020 17:59 Գրազի համար՝ Սնիկերս, սպասելու համար՝ ուժ. սահմանից ու թիկունքից իրար «թիկունք» են (Տեսանյութ) 01/10/2020 17:50 «Հաղթելու ենք». Երևանի գովազդային վահանակները զարդարել են հայ զինվորները (Լուսանկարներ) 01/10/2020 17:43 Իրանի Փարվիզխանլու գյուղին հարվածել է Ադրբեջանի զինուժը. հայտարարել է գավառապետը 01/10/2020 17:41 «Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է». հանդիպել են Տոնոյանն ու Լաքոտը 01/10/2020 17:38 Մարտունիում լրագրողներին թիրախավորելը դիտարկվում էր ադրբեջանական ԱԹՍ-ների միջոցով. Տիգրան Աբրահամյան 01/10/2020 17:35 Ըստ նախնական տվյալների՝ ՊԲ-ն խոցել է հակառակորդի ՍՈւ-25 ինքնաթիռները, ՄԻ-24 ուղղաթիռները 01/10/2020 17:33 Զոհվել է Le Monde-ի լրագրողներին ուղեկցող երիտասարդը. «Հետք» 01/10/2020 17:27 Ադրբեջանական ինքնաթիռի ոչնչացումն Արցախի ՊԲ կողմից (Տեսանյութ) 01/10/2020 17:26 Մարտակերտի հրետակոծությունն Ադրբեջանի կողմից (Տեսանյութ) 01/10/2020 17:20 Հայաստանը դիմել է ՀԱՊԿ՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ 01/10/2020 17:14 Մակրոնն ինքնաթիռ կուղարկի Ղարաբաղում Ադրբեջանի հրետակոծության հետևանքով տուժած «Le Mond»-ի լրագրողների հետևից 01/10/2020 16:59 Մակրոնը հայտարարել է Ղարաբաղյան մարտերին սիրիացի իսլամիստների մասնակցության մասին 01/10/2020 16:56 Շուշի հասնելու «դրոշախոստումը» մնաց անկատար. թշնամու ոչնչացված զինծառայողների «վերջին հիշատակները» (Լուսանկարներ) 01/10/2020 16:55 Եզդիների կամավորական ջոկատը մեկնեց Արցախ. նրանց մեջ է Քյարամ Սլոյանի եղբայրը (Տեսանյութ) 01/10/2020 16:48 Բացարձակ դատապարտելի է մասնագիտական աշխատանք կատարող լրագրողներին Ադրբեջանի կողմից հրետակոծելը Լեռնային Ղարաբաղում. ՀՀ ՄԻՊ 01/10/2020 16:28 Արցախում վիրավորված «Le Monde»-ի թղթակից Ալլան Կավալիին վիրահատում են (Տեսանյութ) 01/10/2020 16:26 Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում 01/10/2020 16:16 Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 01/10/2020 16:05 Արցախ. Վիրավոր լրագրողներին տեղափոխող մեքենան (Լուսանկարներ) 01/10/2020 15:58 Նազարբաևը խոսել է Լեռնային Ղարաբաղում բախումների մասին 01/10/2020 15:40 Թիրախավորվել է «Agence France-Presse»-ի լրագրողներին տեղափոխող մեքենան. կան ծանր վիրավորներ 01/10/2020 15:38 Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ. Նիկոլ Փաշինյան 01/10/2020 15:33 Իրանի տարածքում 3 արկ է ընկել. կան վիրավորներ 01/10/2020 15:25 Պատրաստվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ. Կրեմլ 01/10/2020 15:04 ՊԲ-ն խոցել է ադրբեջանական զինուժին պատկանող ևս երկու ինքնաթիռ, ընդհանուր՝ 3 01/10/2020 15:02 Աղաչում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ԵԽ գլխավոր քարտուղար 01/10/2020 14:58 Զինված ուժերը կես օրում խոցել են 2 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, 6 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան 01/10/2020 14:55 Արցախում վիրավորվել է 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը 01/10/2020 14:51 Լուկաշենկոն զրուցել է Փաշինյանի ու Ալիևի հետ 01/10/2020 14:48 Իրանում ադրբեջանցիների կողմից այրված Հայաստանի համար «Կամազ» բեռնատարներում զենք չի եղել 01/10/2020 14:46 Կրեմլը խիստ անհանգստացած է Ղարաբաղում վարձկանների մասին տեղեկություններով 01/10/2020 14:30 Ադրբեջանական զինուժի ոչնչացումը շարունակվում է (Տեսանյութ) 01/10/2020 14:29 ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ 01/10/2020 14:27 «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը Մարտունիում «Գրադի» հրետակոծության տակ է ընկել 01/10/2020 14:23 «Խնդրում եմ, կարո՞ղ ես ձայնդ կտրել»․ Թրամփ-Բայդեն առաջին դեբատը թեժ էր 01/10/2020 14:22 Մարտունիում թիրախավորվել է լրագրողական խումբը. Հովհաննես Մովսիսյան 01/10/2020 14:14 Արցախում վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը 01/10/2020 14:12 «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին կրակի տակ է ընկել Ղարաբաղի Մարտունի քաղաքում 01/10/2020 14:07 Հադրութին հարվածում են հրետանիով. Արծրուն Հովհաննիսյան 01/10/2020 14:01 Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ է քվեարկել 01/10/2020 13:57 Խնդրում ենք` Ադրբեջանի ՊՆ-ին հայտնել` այդ ի՞նչ տիպի և մակնիշի հրթիռներով ենք «հարվածել». Շուշան Ստեփանյան 01/10/2020 13:50 Մարտունիում վիրավորվել են ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները 01/10/2020 13:47 ԱԳՆ-ում հավատարմագրվել է շուրջ 200 օտարերկրյա լրագրող, որոնց գերակշռող մասը Հայաստանում և Արցախում է 01/10/2020 13:41 Հայաստանի և Արցախի ներքին համախմբվածությունը վնասող ցանկացած քայլ պետք է արագ կանխել, չեզոքացնել, ինչ գնով էլ լինի. Տիգրան Աբրահամյան 01/10/2020 13:32 Անհանգստացնող են Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված զինվորական վարձկանների մասին տեղեկությունները. ՀՀ ՄԻՊ 01/10/2020 13:20 Նավալնին հայտարարեց Ռուսաստան վերադառնալու ծրագրերի մասին 01/10/2020 13:09 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ 01/10/2020 13:00 Գազամատակարարման պլանային ընդհատում՝ Սևան քաղաքում և Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում 01/10/2020 12:40 Հայաստանի սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան. Հովհաննիսյան 01/10/2020 12:33 ՊԲ «Գրադ» համակարգերը լռեցնում են թշնամու կրակակետերը (Տեսանյութ) 01/10/2020 12:29 Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը. քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը 01/10/2020 12:25 Ադրբեջանը տնտեսական մեծ կորուստներ է կրում. նավթի գինը անկում է գրանցում, սպասվում է կապիտալի արտահոսք. Տնտեսագետ 01/10/2020 12:19 Տնտեսավարողները թուլացրել են հսկողությունն ու վտանգավոր վարակի վերացման համար անհրաժեշտ նորմերին հետևում են իմիջիայլոց. ՍԱՏՄ 01/10/2020 12:06 Րոպեներ առաջ լուր ստացա՝ մարտերը սկսում են թեժանալ. Արծրուն Հովհաննիսյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը