11/08/2020 15:05
«Ոստիկանը չի կարող կատարել քաղաքական պատվեր»․ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց (Տեսանյութ)
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց։
Ավելի վաղ Սամսոնյանը բերման էր ենթարկվել Արաբկիրի ոստիկանական բաժանմունք։ Դիտարկմանը՝ ինչո՞ւ է վիրավորել ոստիկանին, Սամսոնյանը նշեց․
«Ես ոստիկանին չեմ վիրավորել, որովհետև կարծում եմ, որ ոստիկանը չի կարող իրեն պահել նման ձևով և կատարել քաղաքական պատվեր։ Ես ոստիկանի կանգնացնելուց հետո իմ հոգու խոսքն եմ ասել պարետ Տիգրան Ավինանի մասին», - ասաց Սամսոնյանը։
Նա նշեց, որ ոստիկանն իրեն պատշաճ չի պահել և դրա համար ստացել է համապատասխան վերաբերմունք։
Հարցին՝ ինչո՞ւ է նկարահանել ոստիկանին հակառակ նրա կամքի՝ Սամսոնյանը պատասխանեց․
«Լավ էի անում, որովհետև նմանատիպ ոստիկանին պիտի ճանաչեն բոլորը, և ոստիկանն իրավունք չունի հրաժարվել նկարահանվելուց։ Երբ ոստիկանն ամաչում է նկարահանվելուց, նա ունի լուրջ խնդիր»։
Սամսոնյանը նկատեց նաև, որ ոստիկանին նկարահանելու մեջ ապօրինի հիմք չկա։