11/08/2020 15:57
Խորհրդարանն առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում է Google-ի և Facebook-ի կառավարման հիմնական մեթոդաբանությունը. Տիգրան Գալստյան
ՀՀ Ազգային ժողովը ժամանակի պահանջներին համապատասխան տեղեկատվական և թվային տեխնոլոգիաներով հագեցնելու նպատակով՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրված ոլորտի լավագույն փորձագետներն իրականացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կարողությունների գնահատում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։
«Մշակվել է թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագիր, որը բաղկացած է հետևյալ բաժիններից և իր մեջ ներառում է 143 գործողություն․
Տվյալների մշակման առաջին կենտրոնի աշխատանքներ
Ծրագրային ապահովում
Տվյալների պահոցի սենյակի կահավորում
Տվյալների մշակման երկրորդ կենտրոնի ստեղծում
Ցանցային ենթակառուցվածքի զարգացում
ՏՏ անվտանգություն
ՏՏ ուսուցումներ
ԱԺ համակարգիչների, տպիչների և այլ սարքավորումների արդիականացում:
Ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ այս լայնամասշտաբ ծրագրի իրականացման համար առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում ենք նախագծերի կառավարման SCRUM տեխնոլոգիայի գործիքակազմը, որը համարվում է ծրագրավորման ժամանակակից ընկերությունների՝ ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, կառավարման հիմնական մեթոդաբանությունը»: