12/08/2020 12:00
Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Երևան և Սևան քաղաքներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 16․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խ․Դոնի փողոցի թիվ 27 շենքի 1-ից մինչև 5-րդ մուտքերի գազասպառողների, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 55, 57, 61, 63, 65, Շինարարների թիվ 1 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: