Հասկանում էի, որ սիրուն մի բան է արարել ու դրա մի մասնիկը պետք է լինեմ. Ավո Ադամյան

15/08/2020 15:15

Հասկանում էի, որ սիրուն մի բան է արարել ու դրա մի մասնիկը պետք է լինեմ. Ավո Ադամյան


Հայկական հեռուստաալիքներից մեկով ցուցադրվող «Խաբկանք» հեռուստասերիալը տևական ժամանակ է` հետաքրքրություն է առաջացրել հեռուստադիտողի մոտ: Հիմնական պատճառներից է դերասանական կազմի ընտրությունը, որի մի մասը, պարզվում է՝ ճանաչված ու կայացած երգիչներ են, կարծեք թե, նաև՝ շնորհալի դերասաններ: Հետաքրքրականն այն է, որ սերիալում միայն երգիչները հանդես են գալիս իրենց իսկ անուններով:

Հովակ Գալոյանի, Արմեն Մարգարյանի, Թինա Գավալյանի, Ալինա Մարտիրոսյանի, Տաթևիկ Ադումյանի, Հակինթ Բաղդասարյանի և մյուս արտիստների հետ նկարահանման հրապարակը կիսում են երգիչ Ավո Ադամյանը (գլխավոր հերոս), Լիդուշիկը, Նարինե Մկրտումյանը և այլք:

«Խաբկանք»-ի սցենարիստն է Անուշիկ Պետրոսյանը, ռեժիսորը՝ Վարշամ Սաֆրազյանը:

Aysor.am-ը զրուցել է Ավո Ադամյանի հետ:

- Ո՞ւմ առաջարկով «Խաբկանք»-ում ստանձնեցիք գլխավոր հերոսի կերպարը:

- Առաջարկը ստացել եմ սցենարիստ Անուշիկ Պետրոսյանից, ում մինչ այդ չէի ճանաչում, պատահական 1-2 անգամ էի տեսել ընդհանուր գործընկերների միջավայրում: Ու հունվարյան մեկ օր նրանից զանգ ստացա, ասեց, որ սերիալի սցենար է գրում, ու գլխավոր հերոսի կերպարում իր աչքի առջև անընդհատ իմ պատկերն է: Փետրվարի 17-ին արդեն նկարահանման հրապարակում էինք: Իհարկե, մի շրջան, COVID 19-ով պայմանավորված, նկարահանումները դադարեցրեցինք: Հետագայում էլ վերսկսեցինք՝ հետևելով անվտանգության բոլոր կանոններին: 

- Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ մեզ հետ հարցազրույցի ժամանակ ասացիք, որ երազում եք խաղալ ֆիլմում՝ հերոսի, կամ Ձեր խոսքը մեջբերեմ՝ «կինոյի տղու» կերպարում: Պետք է ենթադրել, որ այս առաջարկը ստանալուն պես անմիջապես համաձայնվել եք:

- Փաստորեն՝ Ձեզ հետ կիսված երազանքս կատարվել է (ծիծաղում է-հեղ.): Ճիշտն ասած՝ հասկանալով, թե սերիալային գրաֆիկն ի՜նչ ծանրաբեռնվածություն ունի, դժվարանում էի համաձայնություն տալ: Մինչ այս էլ տարբեր նախագծերից առաջարկներ եմ ստացել, բայց ստիպված եմ եղել մերժել: Մինչ արտակարգ դրության սահմանումը՝ որպես երգիչ, հանդիսավար, ես շատ ծանրաբեռնված էի, օրեր են եղել, որ ինքնաթիռից իջել՝ մյուս ինքնաթիռն եմ նստել: Այդ ընթացքում էլ մի քանի լավ առաջարկ ստացել եմ, բայց ստիպված եմ եղել մերժել: Իհարկե, հանդիսավարությունն ինձ համար փող աշխատելու միջոց է, իմ տարերքը կինոն, երգն ու տեսահոլովակն է: Այս առաջարկն ընդունեցի ոչ միայն այն պատճառով, որ, այսպես ասած, «կինոյի տղու» դերն է ինձ վստահվել, այլ նաև այն պատճառով, որ մեծ է հարգանքս այս սցենարիստի հանդեպ, զգում էի, որ իր գործի նվիրյալն է: Մի կողմ եմ թողել այն, թե ինչ օգուտ կամ ինչ վնաս կարող եմ ունենալ: Հեռախոսի մյուս կողմից զգում էի այդ աղջկա խանդավառությունը, հասկանում էի, որ սիրուն մի բան է արարել ու դրա մի մասնիկը պետք է լինեմ: Կարևոր հանգամանք է նաև այն թիմը, որն աշխատում է այս ֆիլմի վրա: Դերասանական կազմում պրոֆեսիոնալներ են, ռեժիսորը՝ Վարշամ Սաֆրազյանն էլ, կարելի է ասել, այս ամեն ինչի սյունն է, աշխատում է առանց հանգստի. նա չի մրսում, չի սովածանում, չի հոգնում ու չի քնում:

- «Խաբկանք»-ում հերոսը գործարար է, ում տարերքը որսորդությունն է, հերոսուհին՝ լրագրող, ով մոլի կենդանապաշտպան է: Գիտեմ, որ իրական կյանքում էլ Տաթև Ադումյանը կենդանապաշտպան է, դուք էլ երբեմն որսի զենք եք վերցնում Ձեր ձեռքը:

- Երբ ֆիլմի տնօրենը զանգահարեց ինձ ու ասաց, որ պետք է հանդիպենք, ես Աշտարակում էի՝ տատիկիս տանը: Նապաստակներ էինք որսացել, ասացի՝ «ավելի լավ է դուք եկեք, նապաստակ ուտենք» (ծիծաղում է-հեղ.): Պատկերացրեք, որ դա սցենարի ուղղությունը փոխեց: Հենց առաջին սերիայում պարզվեց, որ հերոսս որսի է գնում: Հենց այդ տեսարանում ինչ տեսել եք՝ որսի զենք, մեքենա, համազգեստ, ամեն ինչ իմ անձնականն է: Ասեմ, որ ի դեմս Տաթևի՝ կենդանիները հրաշալի պաշտպան ունեն: Իմ աչքով եմ տեսել, թե ոնց է իր սեփական ֆինանսական միջոցներով շներին բուժում: Մի անգամ վիրավոր շան համար այնքան լացեց, որ արդեն մենք էլ էինք լացում:

- Որսորդության նկատմամբ սերը որտեղի՞ց է առաջացել:

- Նախ ասեմ, որ ես էլ եմ կենդանիներ շատ սիրում, հատկապես՝ շուն: Ուղղակի փոքր եղբայրս էր զբաղվում որսորդությամբ: Հայաստանից գնալուց առաջ մի մեծ զինանոց է ինձ թողել՝ իմ անունով: Ու ես ավտոմատ օրինական որսորդ եմ դարձել: 

- Մեկ զուգադիպություն էլ կա. դերասանների մի մասի հերոսները հենց իրենց անուններն են կրում: Ձեր դեպքում նաև ազգանունն է պահպանվել՝ սերիալում էլ Ավետիք Ադամյան եք:

- Այո, հենց սկզբում Անուշիկ Պետրոսյանն ասաց, որ այս ֆիլմում ես իմ անունով՝ որպես Ավո եմ հանդես գալու: Ինքնստինքյան, պահպանվեցին նաև ֆիլմում նկարահանվող մյուս երգիչների անունները:

- Տպավորություն է, որ Դուք և Ձեր հերոսը բնավորության նույն գծերն ունեք: Կա՞ նման բան, «Խաբկանք»-ի Ավոն նմա՞ն է երգիչ Ավոյին:

- Ճիշտ եք նկատել, մենք շատ նման ենք, որովհետև սցենարիստը կերպարը գրել է հենց իմ տեսակի նման: Այնպես չի, որ ես ինձ եմ խաղում: Որքան էլ կերպարդ քեզ նման լինի, դու քեզ պիտի չխաղաս, դրա իրավունքը չունես: Փառք Աստծո, մասնագիտական կրթություն ունեմ. Բացի դասական վոկալը, ավարտել եմ նաև Մանկավարժական ինստիտուտի օպերետայի դերասան բաժինը: Կուրսղեկս Երվանդ Մանարյանն է եղել, ում մոտ դերասանի վարպետության լուրջ դպրոց եմ անցել: Բեմական խոսքի վարպետություն ինձ դասավանդել է Հրաչուհի Ջինանյանը:

- Իսկ կա՞ հերոսի մեջ մի գիծ, որը հատուկ չէ իրական Ավոյին:

- Այո, ես երբեք, ոչ մի պարագայում չեմ սիրահարվի եղբորս նշանածին կամ ընկերոջս քրոջը: Ուրիշ աչքով չեմ նայի երբեք այն աղջկան, ով իմ ընկերն է: Սա իմ սկզբունքն է, մանկուց եմ այսպիսին եղել: Փոքր տարիքում նույնիսկ ընկերներիս հետ տարաձայնություններ ենք ունեցել այս հարցում. ես ու մտերիմ ընկերս քիչ էր մնում իրար «սպանեինք», երբ իմացա, որ նա մեր մյուս ընկերոջ քրոջն է սիրահարված: Ախր չէ՞ որ դու անընդհատ այդ տուն ես մտնում ու դուրս գալիս, այդ աղջիկը նաև քեզ համար է քույր…Չգիտեմ, ինձ համար դա անընդունելի է…

- Փաստորեն, սրտին կարողանում եք հրամայել…

- Կարող եմ «մեռնել», իմ մեջ սպանել այն, ինչ զգում եմ… Երեխա ժամանակ նման փորձ ունեցել եմ, ու այդ մասին առաջին անգամ եմ բարձրաձայնում:

- Վերջերս նոր տեսահոլովակով ներկայացաք հանդիսատեսին: Ինչպե՞ս ծնվեց «Կարոտ»-ը:

- Միանգամից ասեմ, որ այս տեսահոլովակը կոնմերցիոն նպատակներ չունի: Երաժշտության հեղինակը Հայկ Գևորգյանն է, բառերը միասին ենք գրել… Նաև ասեմ, թե ինչո՞ւ սիրեցի այս տեսահոլովակը. ես չեմ սիրում արտագաղթը ու չէի պատկերացնում, որ մի օր էլ իմ ընտանիքից այդ պանդխտության հոտը կգա: Կրտսեր եղբայրս՝ Արման Ադամյանը, ամուսնանալուց հետո մեկնեց շրջագայության ու չվերադարձավ: Սիրտս կարոտից տրաքում է, իմ փոքրն էր, իմ էրեխեքի պես եմ սիրում: Մի անգամ Հայկի մոտ այս երգի չմշակված տարբերակը լսեցի, միանգամից ասացի՝ կարծես իմ մասին գրած լինես: Ասաց՝ իմացիր, որ սա քոնն է: Հաջորդ օրվանից սկսեցի աշխատել երգի մշակման վրա: Ինձ համար սա անփոխարինելի գործ դարձավ: Իմ շատ լավ ընկեր Արսեն Բարսամյանը հրաշալի գործիքավորեց: Տեսահոլովակի սցենարը ես եմ գրել, հագուստ, տարածք՝ ամենը ես եմ ընտրել: Նկարահանել է «Freedom Company»-ն (ռեժիսոր՝ Հովհաննես Ղազարյան, օպերատոր՝ Վահե Ադամյան):

- Ձեր երկրպագուները սոցիալական ցանցի Ձեր էջերում բազմաթիվ մեկնաբանություններ են գրում, խոստովանություններ անում: Հետևո՞ւմ եք այդ ամենին:

- Անպայման: Ես կյանքում միշտ վախեցել եմ «սուտի» անհասանելի մարդկանցից, ովքեր ձևացնում են, թե անհասանելի են, արտիստը պիտի հանրության մեջ չհայտնվի, սովորական խանութ չմտնի… Ես այդպիսին չեմ, օրգանիկ, կյանքի մարդ եմ: Օրինակ՝ Ձեզ, եթե վաղը մեկ բաժակ ջուր պետք լինի, կարող եք ուղղակի իմ համարը հավաքել (ծիծաղում է - հեղ.):

- Ավո, դերասանները շատ դեպքերում չեն թաքցնում, որ սերիալն իրենց համար առաջնահերթ կողմնակի եկամտի աղբյուր է: Կա՞ նման բան, Ձեզ բավարարո՞ւմ է գումարի այն չափսը, որն աշխատում եք սերիալում:

- Կոնկրետ ինձ համար առաջնայինը դա չէ: Սերիալի տնօրինությունն առատաձեռն է, չեմ ժխտում, բայց բոլորն էլ գիտեն, որ մեզ համար եկամտի աղբյուր հիմնականում կորպորատիվ միջոցառումներն են հանդիսանում: Սերիալը չի կարող ինձ համար ապահովել այն ֆինանսը, որը ես եմ աշխատում իմ գործունեությամբ: Թող այս համավարակը վերանա, ու իմ աշխատանքը այնքան շատ է լինում, որ ես հաճախ ինքնաթիռից իջնում ու հաջորդ ինքնաթիռն եմ նստում՝ հերթական միջոցառմանը մեկնելու:

- Սերիալային փորձ ունեք, 26 մասանոց ֆիլմերում նկարահանվել եք… Սպասո՞ւմ եք Ձեր գեղարվեստական ֆիլմին:

- Անպայման, սպասում եմ այնպիսի գեղարվեստական ֆիլմի, որը տարբեր լեզուներով կթարգմանվի ու աշխարհին կմատուցվի: Կարմիր գորգով պիտի քայլեմ, վստահ եմ իմ ուժերին (ժպտում է-հեղ.): Ես պարտվել չեմ սիրում…

- Դուք երգիչ եք, ով զբաղվում է նաև հանդիսավարի գործունեությամբ: Պատճառը միայն լավ գումար աշխատե՞լն էր:

- Մտահղացումն այնտեղից եկավ, որ երբ ինչ-որ տեղ երգում եմ՝ ինքս ինձ ներկայացնեմ: Թե չէ աշխատող, օրերով չքնող մարդու համար վիրավորական է, երբ մի երկու կիսակայացած հանդիսավարներ քեզ կեսբերան են ներկայացնում, քանի որ ոմանց պես շաբաթը մեկ միլիոն չես ծախսում ու մի անճաշակ տեսահոլովակ նկարահանում՝ քեզ ճանաչել տալու համար: Ես մրցել չեմ սիրում, ինձ ավելի լուրջ նախագծերն են հետաքրքրում: Փառք Աստծո, այն ժամանակից, երբ տիրապետում եմ հանդիսավարի շատ բարդ գործին՝ աշխատանբքային որևէ խնդրի չեմ առնչվել:

- Համավարակով պայմանավորված՝ շատերի աշխատանքային քարտեզը փոխվեց: Երգիչները, հանդիսավարները ցույցեր էին անում: COVID-19-ը Ձե՞զ էլ խանգարեց:

- Եթե մարդիկ դուրս են եկել, ուրեմն էլ տեղ չկա ու ճիշտ են արել: Միևնույն ժամանակ, այս խնդիրն աշխարհով մեկ է, համատարած նույն վիճակն է: Պարալիզացվել էր ամեն բան: Կոնկրետ ես իմ կաշվի վրա եմ զգում. մարտի 12-ից առ այսօր որպես երգիչ կամ հանդիսավար՝ 1 դրամ չեմ աշխատել: Բայց էլի շնորհակալ եմ Աստծուց, ուրեմն այդպես էր պետք: Փառք Աստծո, ես վարկեր, պարտքեր չունեմ, ներկայիս իմ քիչ աշխատածով կարողանում եմ ընտանիքիս օգտակար լինել, հնարավորության դեպքում էլ՝ օգնել ընկերներիս:

- Երկու որդի ունեք: Ի՞նչ տարիքի են:

- Մեծս 13 տարեկան է, փոքրս՝ 11:

- Մեր նախորդ հարցազրույցից նաև մեկ բան եմ հիշում. ասել էիք, որ սիրում եք, երբ Ձեր կինը տեսահոլովակների նկարահանումների ժամանակ ուղեկցում է Ձեզ: Սերիալի նկարահանումների ընթացքո՞ւմ էլ եք պահում այդ ավանդույթը:

- Ընտանիքն ինձ համար միշտ առաջին տեղում է: Ոչ միայն կինս, այլև՝ ծնողներս ու որդիներս միշտ ինձ օգնում ու աջակցում են: Երբ չեմ հասցնում, հայրս ավտոմեքենաս տանում է լվացման կետ, լիցքավորում է, երեխաներս օգնում են բեմական, էկրանային հագուստը մեքենայում տեղավորելու, կամ այնտեղից հանելու գործում: Գուցե մանրուք թվա, բայց դրանք շատ կարևոր օգնություններ են: Այս ամենը մեր բիզնեսն է: Նույն «Կարոտ» տեսահոլովակի մեջ նկարահանվել են իմ ընտանիքի անդամները՝ հայրս, իմ երիտասարդությունը մարմնավորում է կրտսեր որդիս՝ Գրիգոր Ադամյանը, վերջին կադրում մորական տատիկս է նկարվել: Քիչ առաջ ասացի, որ տարածքը ես եմ ընտրել. տունը, որտեղ նկարահանել ենք տեսահոլովակը, մամայիս տատիկի մորական տունն է, որտեղ իրենք ապրել են 1914 թվականից՝ գաղթելով Խնուսից: Քեռիներս ոչինչ չեն փոխել, ինչպես եղել է, այդպես էլ պահպանել են տունը:

- Անընդհատ բեմում եք, էկրանին, բազմաթիվ կանանց ու աղջիկների միջավայրում: Երկրպագուների մեծ մասը երիտասարդ աղջիկներ են, ովքեր անընդհատ մեկնաբանություններ են գրում ու սիրո խոստովանություն անում: Ընտանիքում դա խանդի առիթ չի՞ դառնում:

- Իմ ու կնոջս սիրո պատմությունը 18-19 տարվա վաղեմություն ունի, այդքան տարի միմյանց ճանաչում ենք, մենք շատ ամուր ենք կպած այդ սիրուն (ժպտում է - հեղ.): Մենք գիտեինք, թե ինչ ընտրություն ենք կատարում: Խանդն էլ է մարդու համար, ինչպե՞ս կարող ենք միմյանց չխանդել, հատկապես, որ շատ սիրուն, հրաշք, պարուհի կին ունեմ: Բայց, քանի որ վերահսկում ենք այդ խանդը՝ խնդիրներ չեն առաջանում: Նա ինձ երկու հրաշք տղա է պարգևել, սիրող ու խաղաղ ընտանիք, ծնողներիս հետ էլ լավ հարաբերություններ ունեն: Ես էլ իրենց օգնությամբ ապահովում եմ մնացածը: Դրանից առավել ոչինչ չեմ ուզում:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը