Հասկանում էի, որ սիրուն մի բան է արարել ու դրա մի մասնիկը պետք է լինեմ. Ավո Ադամյան

15/08/2020 15:15

Հասկանում էի, որ սիրուն մի բան է արարել ու դրա մի մասնիկը պետք է լինեմ. Ավո Ադամյան


Հայկական հեռուստաալիքներից մեկով ցուցադրվող «Խաբկանք» հեռուստասերիալը տևական ժամանակ է` հետաքրքրություն է առաջացրել հեռուստադիտողի մոտ: Հիմնական պատճառներից է դերասանական կազմի ընտրությունը, որի մի մասը, պարզվում է՝ ճանաչված ու կայացած երգիչներ են, կարծեք թե, նաև՝ շնորհալի դերասաններ: Հետաքրքրականն այն է, որ սերիալում միայն երգիչները հանդես են գալիս իրենց իսկ անուններով:

Հովակ Գալոյանի, Արմեն Մարգարյանի, Թինա Գավալյանի, Ալինա Մարտիրոսյանի, Տաթևիկ Ադումյանի, Հակինթ Բաղդասարյանի և մյուս արտիստների հետ նկարահանման հրապարակը կիսում են երգիչ Ավո Ադամյանը (գլխավոր հերոս), Լիդուշիկը, Նարինե Մկրտումյանը և այլք:

«Խաբկանք»-ի սցենարիստն է Անուշիկ Պետրոսյանը, ռեժիսորը՝ Վարշամ Սաֆրազյանը:

Aysor.am-ը զրուցել է Ավո Ադամյանի հետ:

- Ո՞ւմ առաջարկով «Խաբկանք»-ում ստանձնեցիք գլխավոր հերոսի կերպարը:

- Առաջարկը ստացել եմ սցենարիստ Անուշիկ Պետրոսյանից, ում մինչ այդ չէի ճանաչում, պատահական 1-2 անգամ էի տեսել ընդհանուր գործընկերների միջավայրում: Ու հունվարյան մեկ օր նրանից զանգ ստացա, ասեց, որ սերիալի սցենար է գրում, ու գլխավոր հերոսի կերպարում իր աչքի առջև անընդհատ իմ պատկերն է: Փետրվարի 17-ին արդեն նկարահանման հրապարակում էինք: Իհարկե, մի շրջան, COVID 19-ով պայմանավորված, նկարահանումները դադարեցրեցինք: Հետագայում էլ վերսկսեցինք՝ հետևելով անվտանգության բոլոր կանոններին: 

- Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ մեզ հետ հարցազրույցի ժամանակ ասացիք, որ երազում եք խաղալ ֆիլմում՝ հերոսի, կամ Ձեր խոսքը մեջբերեմ՝ «կինոյի տղու» կերպարում: Պետք է ենթադրել, որ այս առաջարկը ստանալուն պես անմիջապես համաձայնվել եք:

- Փաստորեն՝ Ձեզ հետ կիսված երազանքս կատարվել է (ծիծաղում է-հեղ.): Ճիշտն ասած՝ հասկանալով, թե սերիալային գրաֆիկն ի՜նչ ծանրաբեռնվածություն ունի, դժվարանում էի համաձայնություն տալ: Մինչ այս էլ տարբեր նախագծերից առաջարկներ եմ ստացել, բայց ստիպված եմ եղել մերժել: Մինչ արտակարգ դրության սահմանումը՝ որպես երգիչ, հանդիսավար, ես շատ ծանրաբեռնված էի, օրեր են եղել, որ ինքնաթիռից իջել՝ մյուս ինքնաթիռն եմ նստել: Այդ ընթացքում էլ մի քանի լավ առաջարկ ստացել եմ, բայց ստիպված եմ եղել մերժել: Իհարկե, հանդիսավարությունն ինձ համար փող աշխատելու միջոց է, իմ տարերքը կինոն, երգն ու տեսահոլովակն է: Այս առաջարկն ընդունեցի ոչ միայն այն պատճառով, որ, այսպես ասած, «կինոյի տղու» դերն է ինձ վստահվել, այլ նաև այն պատճառով, որ մեծ է հարգանքս այս սցենարիստի հանդեպ, զգում էի, որ իր գործի նվիրյալն է: Մի կողմ եմ թողել այն, թե ինչ օգուտ կամ ինչ վնաս կարող եմ ունենալ: Հեռախոսի մյուս կողմից զգում էի այդ աղջկա խանդավառությունը, հասկանում էի, որ սիրուն մի բան է արարել ու դրա մի մասնիկը պետք է լինեմ: Կարևոր հանգամանք է նաև այն թիմը, որն աշխատում է այս ֆիլմի վրա: Դերասանական կազմում պրոֆեսիոնալներ են, ռեժիսորը՝ Վարշամ Սաֆրազյանն էլ, կարելի է ասել, այս ամեն ինչի սյունն է, աշխատում է առանց հանգստի. նա չի մրսում, չի սովածանում, չի հոգնում ու չի քնում:

- «Խաբկանք»-ում հերոսը գործարար է, ում տարերքը որսորդությունն է, հերոսուհին՝ լրագրող, ով մոլի կենդանապաշտպան է: Գիտեմ, որ իրական կյանքում էլ Տաթև Ադումյանը կենդանապաշտպան է, դուք էլ երբեմն որսի զենք եք վերցնում Ձեր ձեռքը:

- Երբ ֆիլմի տնօրենը զանգահարեց ինձ ու ասաց, որ պետք է հանդիպենք, ես Աշտարակում էի՝ տատիկիս տանը: Նապաստակներ էինք որսացել, ասացի՝ «ավելի լավ է դուք եկեք, նապաստակ ուտենք» (ծիծաղում է-հեղ.): Պատկերացրեք, որ դա սցենարի ուղղությունը փոխեց: Հենց առաջին սերիայում պարզվեց, որ հերոսս որսի է գնում: Հենց այդ տեսարանում ինչ տեսել եք՝ որսի զենք, մեքենա, համազգեստ, ամեն ինչ իմ անձնականն է: Ասեմ, որ ի դեմս Տաթևի՝ կենդանիները հրաշալի պաշտպան ունեն: Իմ աչքով եմ տեսել, թե ոնց է իր սեփական ֆինանսական միջոցներով շներին բուժում: Մի անգամ վիրավոր շան համար այնքան լացեց, որ արդեն մենք էլ էինք լացում:

- Որսորդության նկատմամբ սերը որտեղի՞ց է առաջացել:

- Նախ ասեմ, որ ես էլ եմ կենդանիներ շատ սիրում, հատկապես՝ շուն: Ուղղակի փոքր եղբայրս էր զբաղվում որսորդությամբ: Հայաստանից գնալուց առաջ մի մեծ զինանոց է ինձ թողել՝ իմ անունով: Ու ես ավտոմատ օրինական որսորդ եմ դարձել: 

- Մեկ զուգադիպություն էլ կա. դերասանների մի մասի հերոսները հենց իրենց անուններն են կրում: Ձեր դեպքում նաև ազգանունն է պահպանվել՝ սերիալում էլ Ավետիք Ադամյան եք:

- Այո, հենց սկզբում Անուշիկ Պետրոսյանն ասաց, որ այս ֆիլմում ես իմ անունով՝ որպես Ավո եմ հանդես գալու: Ինքնստինքյան, պահպանվեցին նաև ֆիլմում նկարահանվող մյուս երգիչների անունները:

- Տպավորություն է, որ Դուք և Ձեր հերոսը բնավորության նույն գծերն ունեք: Կա՞ նման բան, «Խաբկանք»-ի Ավոն նմա՞ն է երգիչ Ավոյին:

- Ճիշտ եք նկատել, մենք շատ նման ենք, որովհետև սցենարիստը կերպարը գրել է հենց իմ տեսակի նման: Այնպես չի, որ ես ինձ եմ խաղում: Որքան էլ կերպարդ քեզ նման լինի, դու քեզ պիտի չխաղաս, դրա իրավունքը չունես: Փառք Աստծո, մասնագիտական կրթություն ունեմ. Բացի դասական վոկալը, ավարտել եմ նաև Մանկավարժական ինստիտուտի օպերետայի դերասան բաժինը: Կուրսղեկս Երվանդ Մանարյանն է եղել, ում մոտ դերասանի վարպետության լուրջ դպրոց եմ անցել: Բեմական խոսքի վարպետություն ինձ դասավանդել է Հրաչուհի Ջինանյանը:

- Իսկ կա՞ հերոսի մեջ մի գիծ, որը հատուկ չէ իրական Ավոյին:

- Այո, ես երբեք, ոչ մի պարագայում չեմ սիրահարվի եղբորս նշանածին կամ ընկերոջս քրոջը: Ուրիշ աչքով չեմ նայի երբեք այն աղջկան, ով իմ ընկերն է: Սա իմ սկզբունքն է, մանկուց եմ այսպիսին եղել: Փոքր տարիքում նույնիսկ ընկերներիս հետ տարաձայնություններ ենք ունեցել այս հարցում. ես ու մտերիմ ընկերս քիչ էր մնում իրար «սպանեինք», երբ իմացա, որ նա մեր մյուս ընկերոջ քրոջն է սիրահարված: Ախր չէ՞ որ դու անընդհատ այդ տուն ես մտնում ու դուրս գալիս, այդ աղջիկը նաև քեզ համար է քույր…Չգիտեմ, ինձ համար դա անընդունելի է…

- Փաստորեն, սրտին կարողանում եք հրամայել…

- Կարող եմ «մեռնել», իմ մեջ սպանել այն, ինչ զգում եմ… Երեխա ժամանակ նման փորձ ունեցել եմ, ու այդ մասին առաջին անգամ եմ բարձրաձայնում:

- Վերջերս նոր տեսահոլովակով ներկայացաք հանդիսատեսին: Ինչպե՞ս ծնվեց «Կարոտ»-ը:

- Միանգամից ասեմ, որ այս տեսահոլովակը կոնմերցիոն նպատակներ չունի: Երաժշտության հեղինակը Հայկ Գևորգյանն է, բառերը միասին ենք գրել… Նաև ասեմ, թե ինչո՞ւ սիրեցի այս տեսահոլովակը. ես չեմ սիրում արտագաղթը ու չէի պատկերացնում, որ մի օր էլ իմ ընտանիքից այդ պանդխտության հոտը կգա: Կրտսեր եղբայրս՝ Արման Ադամյանը, ամուսնանալուց հետո մեկնեց շրջագայության ու չվերադարձավ: Սիրտս կարոտից տրաքում է, իմ փոքրն էր, իմ էրեխեքի պես եմ սիրում: Մի անգամ Հայկի մոտ այս երգի չմշակված տարբերակը լսեցի, միանգամից ասացի՝ կարծես իմ մասին գրած լինես: Ասաց՝ իմացիր, որ սա քոնն է: Հաջորդ օրվանից սկսեցի աշխատել երգի մշակման վրա: Ինձ համար սա անփոխարինելի գործ դարձավ: Իմ շատ լավ ընկեր Արսեն Բարսամյանը հրաշալի գործիքավորեց: Տեսահոլովակի սցենարը ես եմ գրել, հագուստ, տարածք՝ ամենը ես եմ ընտրել: Նկարահանել է «Freedom Company»-ն (ռեժիսոր՝ Հովհաննես Ղազարյան, օպերատոր՝ Վահե Ադամյան):

- Ձեր երկրպագուները սոցիալական ցանցի Ձեր էջերում բազմաթիվ մեկնաբանություններ են գրում, խոստովանություններ անում: Հետևո՞ւմ եք այդ ամենին:

- Անպայման: Ես կյանքում միշտ վախեցել եմ «սուտի» անհասանելի մարդկանցից, ովքեր ձևացնում են, թե անհասանելի են, արտիստը պիտի հանրության մեջ չհայտնվի, սովորական խանութ չմտնի… Ես այդպիսին չեմ, օրգանիկ, կյանքի մարդ եմ: Օրինակ՝ Ձեզ, եթե վաղը մեկ բաժակ ջուր պետք լինի, կարող եք ուղղակի իմ համարը հավաքել (ծիծաղում է - հեղ.):

- Ավո, դերասանները շատ դեպքերում չեն թաքցնում, որ սերիալն իրենց համար առաջնահերթ կողմնակի եկամտի աղբյուր է: Կա՞ նման բան, Ձեզ բավարարո՞ւմ է գումարի այն չափսը, որն աշխատում եք սերիալում:

- Կոնկրետ ինձ համար առաջնայինը դա չէ: Սերիալի տնօրինությունն առատաձեռն է, չեմ ժխտում, բայց բոլորն էլ գիտեն, որ մեզ համար եկամտի աղբյուր հիմնականում կորպորատիվ միջոցառումներն են հանդիսանում: Սերիալը չի կարող ինձ համար ապահովել այն ֆինանսը, որը ես եմ աշխատում իմ գործունեությամբ: Թող այս համավարակը վերանա, ու իմ աշխատանքը այնքան շատ է լինում, որ ես հաճախ ինքնաթիռից իջնում ու հաջորդ ինքնաթիռն եմ նստում՝ հերթական միջոցառմանը մեկնելու:

- Սերիալային փորձ ունեք, 26 մասանոց ֆիլմերում նկարահանվել եք… Սպասո՞ւմ եք Ձեր գեղարվեստական ֆիլմին:

- Անպայման, սպասում եմ այնպիսի գեղարվեստական ֆիլմի, որը տարբեր լեզուներով կթարգմանվի ու աշխարհին կմատուցվի: Կարմիր գորգով պիտի քայլեմ, վստահ եմ իմ ուժերին (ժպտում է-հեղ.): Ես պարտվել չեմ սիրում…

- Դուք երգիչ եք, ով զբաղվում է նաև հանդիսավարի գործունեությամբ: Պատճառը միայն լավ գումար աշխատե՞լն էր:

- Մտահղացումն այնտեղից եկավ, որ երբ ինչ-որ տեղ երգում եմ՝ ինքս ինձ ներկայացնեմ: Թե չէ աշխատող, օրերով չքնող մարդու համար վիրավորական է, երբ մի երկու կիսակայացած հանդիսավարներ քեզ կեսբերան են ներկայացնում, քանի որ ոմանց պես շաբաթը մեկ միլիոն չես ծախսում ու մի անճաշակ տեսահոլովակ նկարահանում՝ քեզ ճանաչել տալու համար: Ես մրցել չեմ սիրում, ինձ ավելի լուրջ նախագծերն են հետաքրքրում: Փառք Աստծո, այն ժամանակից, երբ տիրապետում եմ հանդիսավարի շատ բարդ գործին՝ աշխատանբքային որևէ խնդրի չեմ առնչվել:

- Համավարակով պայմանավորված՝ շատերի աշխատանքային քարտեզը փոխվեց: Երգիչները, հանդիսավարները ցույցեր էին անում: COVID-19-ը Ձե՞զ էլ խանգարեց:

- Եթե մարդիկ դուրս են եկել, ուրեմն էլ տեղ չկա ու ճիշտ են արել: Միևնույն ժամանակ, այս խնդիրն աշխարհով մեկ է, համատարած նույն վիճակն է: Պարալիզացվել էր ամեն բան: Կոնկրետ ես իմ կաշվի վրա եմ զգում. մարտի 12-ից առ այսօր որպես երգիչ կամ հանդիսավար՝ 1 դրամ չեմ աշխատել: Բայց էլի շնորհակալ եմ Աստծուց, ուրեմն այդպես էր պետք: Փառք Աստծո, ես վարկեր, պարտքեր չունեմ, ներկայիս իմ քիչ աշխատածով կարողանում եմ ընտանիքիս օգտակար լինել, հնարավորության դեպքում էլ՝ օգնել ընկերներիս:

- Երկու որդի ունեք: Ի՞նչ տարիքի են:

- Մեծս 13 տարեկան է, փոքրս՝ 11:

- Մեր նախորդ հարցազրույցից նաև մեկ բան եմ հիշում. ասել էիք, որ սիրում եք, երբ Ձեր կինը տեսահոլովակների նկարահանումների ժամանակ ուղեկցում է Ձեզ: Սերիալի նկարահանումների ընթացքո՞ւմ էլ եք պահում այդ ավանդույթը:

- Ընտանիքն ինձ համար միշտ առաջին տեղում է: Ոչ միայն կինս, այլև՝ ծնողներս ու որդիներս միշտ ինձ օգնում ու աջակցում են: Երբ չեմ հասցնում, հայրս ավտոմեքենաս տանում է լվացման կետ, լիցքավորում է, երեխաներս օգնում են բեմական, էկրանային հագուստը մեքենայում տեղավորելու, կամ այնտեղից հանելու գործում: Գուցե մանրուք թվա, բայց դրանք շատ կարևոր օգնություններ են: Այս ամենը մեր բիզնեսն է: Նույն «Կարոտ» տեսահոլովակի մեջ նկարահանվել են իմ ընտանիքի անդամները՝ հայրս, իմ երիտասարդությունը մարմնավորում է կրտսեր որդիս՝ Գրիգոր Ադամյանը, վերջին կադրում մորական տատիկս է նկարվել: Քիչ առաջ ասացի, որ տարածքը ես եմ ընտրել. տունը, որտեղ նկարահանել ենք տեսահոլովակը, մամայիս տատիկի մորական տունն է, որտեղ իրենք ապրել են 1914 թվականից՝ գաղթելով Խնուսից: Քեռիներս ոչինչ չեն փոխել, ինչպես եղել է, այդպես էլ պահպանել են տունը:

- Անընդհատ բեմում եք, էկրանին, բազմաթիվ կանանց ու աղջիկների միջավայրում: Երկրպագուների մեծ մասը երիտասարդ աղջիկներ են, ովքեր անընդհատ մեկնաբանություններ են գրում ու սիրո խոստովանություն անում: Ընտանիքում դա խանդի առիթ չի՞ դառնում:

- Իմ ու կնոջս սիրո պատմությունը 18-19 տարվա վաղեմություն ունի, այդքան տարի միմյանց ճանաչում ենք, մենք շատ ամուր ենք կպած այդ սիրուն (ժպտում է - հեղ.): Մենք գիտեինք, թե ինչ ընտրություն ենք կատարում: Խանդն էլ է մարդու համար, ինչպե՞ս կարող ենք միմյանց չխանդել, հատկապես, որ շատ սիրուն, հրաշք, պարուհի կին ունեմ: Բայց, քանի որ վերահսկում ենք այդ խանդը՝ խնդիրներ չեն առաջանում: Նա ինձ երկու հրաշք տղա է պարգևել, սիրող ու խաղաղ ընտանիք, ծնողներիս հետ էլ լավ հարաբերություններ ունեն: Ես էլ իրենց օգնությամբ ապահովում եմ մնացածը: Դրանից առավել ոչինչ չեմ ուզում:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:25 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը Այսօր, 10:18 Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը և մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը. Գալոյան Այսօր, 10:09 «Պարգևատրման թեկնածուներ առաջադրելիս «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմը չպետք է անտեսվեր». բաց նամակ՝ վարչապետին ու նախագահին Այսօր, 10:01 «Հրապարակ». Սահմանադրական դատարանում բարդ իրավիճակ է Այսօր, 09:58 «Ժողովուրդ». «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ Մանե Թանդիլյանը զարմացրել է բոլորին Այսօր, 09:56 «Փաստ». «Մխիթար Հերացի» մեդալով պարգևատրվողների մեջ «Նորք» ինֆեկցիոնից ոչ մի բուժաշխատող չկա Այսօր, 09:52 «Ժողովուրդ». ՍԴ դատավորներն այնքան էլ դրական չեն տրամադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը Այսօր, 09:50 «Հրապարակ». Բալասանյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը «հակահայ» պրոյեկտ է Այսօր, 09:44 «Ժողովուրդ». ՀՊՏՀ-ում, դժվար թե, ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա Այսօր, 09:39 «Փաստ». Լուրջ հակասություններ են ի հայտ եկել Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև Այսօր, 09:35 «Հրապարակ». Փաշինյանը շատ ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը Այսօր, 09:30 Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ ցնցումները զգացվել են 2-3 բալ ուժգնությամբ 22/09/2020 19:52 Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ 22/09/2020 19:24 Մեծ Բրիտանիան նոր սահմանափակումներ է մտցնում COVID-19-ի պատճառով 22/09/2020 19:20 Բորելը հայտարարել է Մինսկ մեկնելու պատրաստակամության մասին 22/09/2020 19:16 Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը կտեղափոխեն Օսլոյի համալսարան 22/09/2020 19:11 Եռյակի՝ հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի դատարանում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ. Արսեն Բաբայան 22/09/2020 19:06 ԱՀԿ-ն արձանագրել է COVID-19-ի դեպքերի շաբաթական աճի հակառեկորդ 22/09/2020 19:00 ԵՄ 22 քաղաքների իշխանությունները զբոսաշրջիկների համար վարձակալության ավելի խիստ կանոններ են պահանջում 22/09/2020 18:51 Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն 22/09/2020 18:50 Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր 22/09/2020 18:44 Հայաստանից ձկնամթերքի արտահանումը 2020-ի 7 ամիսներին աճել է մինչև 7200 տոննայի. ակնկալվում է կրկնակի աճ 22/09/2020 18:40 Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով` 142 մլն դոլարից հասնելով 176 մլն դոլարի. Վարչապետ 22/09/2020 18:31 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց փոխել դատակոչի ցուցակը և հարցաքննության հրավիրել ևս 126 հոգու 22/09/2020 18:17 Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին. Ռուստամ Բադասյանը՝ ԴԱՀԿ-ում 22/09/2020 18:11 Մանկատան աշխատակիցները փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը. Ոստիկանության բացահայտումը 22/09/2020 18:01 Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին 22/09/2020 17:52 Սեպտեմբերի 18-ից 22-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 155 դեպք 22/09/2020 17:43 Ամերիկացի բժիշկները կանխատեսում են «ապոկալիպտիկ» աշուն 22/09/2020 17:26 Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից հավաքած ապացույցները․ դատարանը մերժեց 22/09/2020 17:02 Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան. Գոռ Աբրահամյան 22/09/2020 16:54 Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրվել roadpolice.am կայքի միջոցով. Ոստիկանություն (Տեսանյութ) 22/09/2020 16:42 Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին 22/09/2020 16:24 Սուրեն Պապիկյանն առաջարկել է ավելացնել ԱՄԷԳ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված լրացուցիչ աջակցության ծրագրերը 22/09/2020 16:12 COVID-19-ի դեմ «Վեկտոր» պատվաստանյութը նախատեսվում է գրանցել մինչև հոկտեմբերի 15-ը 22/09/2020 16:06 Չարաշահումներ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում. հարուցվել է քրեական գործ 22/09/2020 15:54 Վանաձորում 30-ամյա կինն «Օդնոկլասնիկ»-ով ծանոթացել է տղամարդու հետ, կանչել հանդիպման և խուճապ ու վախի զգացում առաջացնելով՝ պահանջել խոշոր գումար 22/09/2020 15:41 «Վերջապես նկատում ենք, որ օրենքը վերականգնվում է համայնքում». ի՞նչ է տեղի ունեցել Ամուլսարում և ովքե՞ր են բերման ենթարկվել 22/09/2020 15:40 Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը 22/09/2020 15:32 Մարդկանց կալանավորելով՝ երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու. Իվետա Տոնոյան 22/09/2020 15:25 Ադրբեջանում ստուգում են քաղաքացիների ամենագնաց մեքենաները, պատճառաբանում են՝ «պատերազմ է սկսելու» 22/09/2020 15:18 Թող հանրությանը ներկայացնեն՝ չեն հավատում, որ ժողովուրդը պետք է ունենա երազանք. Մակունցը՝ ԲՀԿ-ի որակումների մասին 22/09/2020 15:10 Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով 22/09/2020 15:03 ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին 22/09/2020 15:01 Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 22/09/2020 14:54 Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ 22/09/2020 14:32 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում 22/09/2020 14:27 Պատգամավորի փոխարեն մանդատի հետ կապված ո՛չ կարող եմ որոշում կայացնել, ո՛չ՝ կարծիք հայտնել. Մակունց 22/09/2020 14:14 Ակնալիճ գյուղում վեց ժամ ջուր չի լինի 22/09/2020 14:05 Դատարանը քննում է մարտի 1-ի գործով ամբողջական նյութերը տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը (Տեսանյութ) 22/09/2020 13:59 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 160 մարդ է մահացել 22/09/2020 13:51 Բոլոր երեխաներին տրամադրվել է անհրաժեշտ քանակությամբ ինսուլինային անալոգ. ՀՀ ԱՆ 22/09/2020 13:42 Արտակ Զաքարյան. Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները 22/09/2020 13:35 Ադրբեջանում ստեղծած իրավիճակն ու Ադրբեջանի իշխանությունների նպատակը կարելի է խմբավորել մի քանի ուղղություններում. Տիգրան Աբրահամյան 22/09/2020 13:27 Ձեր երեքշաբթին մի «ջնջեք» ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր գործերով. Քոչարյանը դիմեց աջակիցներին (Տեսանյութ) 22/09/2020 13:22 ԱՄՆ-ում փորձարկել են վեցերորդ սերնդի կործանիչ 22/09/2020 13:18 Նիկոլ Փաշինյանն Արցախի բանակցությունների հարցով կուտակել է այնպիսի մեղք, որ այդ մեղքից մաքրվել չի կարող. պետք է մեղքի տոպրակը վերցնի ու գնա. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) 22/09/2020 13:10 ԱԱԾ-ն բացահայտել է Արաբկիրի վարչական շրջանի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր 22/09/2020 13:06 Շատ պարզ գիտեմ՝ երբ և որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կանգնել իմ ստանձնած հանձնառությունից. Իմքայլական պատգամավոր 22/09/2020 13:00 Առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության. Աշոտյան 22/09/2020 12:55 Ադրբեջանը փորձում է արհեստականորեն լարել իրավիճակը սահմանում (Razm.info) 22/09/2020 12:49 «Ֆունդամենտը լավ գցած չի». Աշոտյանի համար Սահմանադրական դատարանի նկատմամբ հարձակումները եղել են ծուռ 22/09/2020 12:43 Վրաստանում COVID-19-ով վարակների թիվը ավելացել է 218-ով, մահացել է 2 մարդ 22/09/2020 12:38 Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, որ աշխատանքից չի ազատում Արայիկ Հարությունյանին. Աշոտյան (Տեսանյութ) 22/09/2020 12:36 Գործադիրն իմ խառնվածքին ավելի բնորոշ է. Փամբուխչյանը՝ նոր աշխատանքի մասին 22/09/2020 12:33 Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում 22/09/2020 12:29 Ընդդիմությունը միավորվելու է. լինելու է «Հայաստանը Նիկոլից հետո» կարգախոս. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) 22/09/2020 12:20 Չեն կարողանալու լայն աջակցություն մոբիլիզացնել. Ռուբինյանը՝ երեք կուսակցությունների հանրահավաքի մասին 22/09/2020 12:14 Ղարաբաղյան հարցում մենք միշտ պատրաստ ենք քննարկումների, և դրա համար անհրաժեշտ է մի քանի հանգամանք. Ռուբինյան 22/09/2020 12:12 «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 22/09/2020 12:05 «Պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները». հանդիպել են Դավիթ Տոնոյանն ու Արցախի նախագահը 22/09/2020 12:00 Երկար տարիների աշխատողներին դո՞ւրս եք թողնելու. պատգամավորը՝ փոխնախարարին (Տեսանյութ) 22/09/2020 11:54 Հակամարտության լուծման հարցում կա երկու տարբերակ. կամ այն կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կամ չի լուծվի. Ռուբեն Ռուբինյան 22/09/2020 11:49 «Ունենք մեկ ակնկալիք՝ օրինական երկրում օրենքի գերակայությունը պետք է աշխատի». ՀՊՏՀ դասախոսների բողոքը կզեկուցեն վարչապետին (Տեսանյութ) 22/09/2020 11:42 Հայաստանի անվտանգության «դոսյեն» 22/09/2020 11:30 Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է հաստատվել 22/09/2020 11:21 Լևոն Ղասաբօղլյանի հուշամրցաշարի գավաթը կվիճարկեն ֆուտբոլի վետերանները և «Էրեբունին» 22/09/2020 11:14 LIVE. ԱԺ արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է 22/09/2020 11:10 Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում է հերթապահություն 22/09/2020 11:08 ՀՊՏՀ դասախոսները ակցիա են անում Կառավարության դիմաց. նրանց է միացել նաև պատգամավոր Միքայել Մելքումյանը 22/09/2020 11:04 Եթե «Լուսավոր Հայաստանն» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենթի գործընթաց. Էդմոն Մարուքյան 22/09/2020 11:00 Տեխասում մոլեգնում է «Բետա» արևադարձային փոթորիկը 22/09/2020 10:58 Հանրության շրջանում դժգոհություններ կան, բայց ոչ մեծ ծավալի. «Իմ քայլի» պատգամավոր 22/09/2020 10:56 Մեծ Բրիտանիան նոր միջոցներ կձեռնարկի COVID-19-ի դեմ պայքարի համար 22/09/2020 10:54 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 115 դեպք, մահերի թիվն ավելացել է 3-ով 22/09/2020 10:49 Սուրեն Գրիգորյանը գործադիր չի գնա. նա հերքեց արդարադատության փոխնախարար աշխատելու լուրը 22/09/2020 10:44 Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի ուղղությամբ անհայտ անձը կրակ է բացել 22/09/2020 10:41 Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով 22/09/2020 10:36 Որքան մեծ է սուտը, այնքան հեշտ է նրան հավատալ. Իվետա Տոնոյանը՝ վարչապետի ներկայացրած վերափոխման ռազմավարության մասին 22/09/2020 10:34 Սնոուդենը համաձայնել է Վաշինգտոնին 5 միլիոն դոլար վճարել իր գրքի վաճառքից և ելույթներից 22/09/2020 10:30 Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի. ուզում եմ հուսալ, որ մեր բանակը նույնպես պատրաստ է. Աղասի Ենոքյան 22/09/2020 10:18 Հանրության լայն շերտերի ձայնը լսելի դարձնելու համար քաղաքական երեք ուժերը համապետական հանրահավաք են հրավիրել. Իվետա Տոնոյան 22/09/2020 10:02 Երևանում և մարզերի մեծ մասում լույս չի լինի 22/09/2020 09:53 ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանցկացնեն 22/09/2020 09:50 «Ժողովուրդ». Օրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է 22/09/2020 09:46 «Փաստ». Իշխանական վերնախավի հետ հատուկ համաձայնեցված է՝ հանձնաժողովի աշխատանքներն ինչքան հնարավոր է ձգձգվեն 22/09/2020 09:44 «Ժողովուրդ». Ով է Կամո Քոչունցը, ում շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում 22/09/2020 09:42 «Փաստ». Իշխանությունները կազմել են փորձագետների «սև ցուցակ» 22/09/2020 09:39 «Ժողովուրդ». Վճռաբեկի դատավոր դառնալ ցանկացող դատավորները չգիտեն, թե ինչ ճակատագիր կսպասվի իրենց Ազգային ժողովում 22/09/2020 09:35 «Փաստ». Վարչապետը նախապատրաստվում է առաջիկա հնարավոր քաղաքական, տնտեսական և ոլորտային մարտահրավերներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը