Բելառուսում Լուկաշենկոյի իշխանության ժամերը հաշված են. Երվանդ Բոզոյան

15/08/2020 11:45

Բելառուսում Լուկաշենկոյի իշխանության ժամերը հաշված են. Երվանդ Բոզոյան


Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտը ներկայացրել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությւոնների շուրջ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հոդվածը։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև

«Բելառուսում վերջին հինգ օրվա հետընտրական գործընթացները ցույց են տալիս, որ Լուկաշենկոյի իշխանության ժամերն արդեն հաշված են: Նա ստիպված հեռանալու է իշխանությունից: Խնդիրը նրանում է, թե ինչպե՞ս է դա կատարվելու և ի՞նչ է իրենից ներկայացնելու հետլուկաշենկոյական Բելառուսը:
Նախ փորձենք հասկանալ, թե ինչու վեցերորդ անգամ Լուկաշենկոյին չի հաջողվելու վերարտադրել իր իշխանությունը, եթե նախկինում նրան դա հեշտությամբ հաջողվում էր:

Պատճառ առաջին

Լուկաշենկոյին հինգ անգամ հաջողվել էր վերընտրվել իր պաշտոնում և անպայման չէ, որ բոլոր այդ ընտրություններն անցնում էին եվրոպական բարձր չափանիշներով: Պարզապես մինչև 2016 թվականը Բելառուսում չէին գործում արևմտյան հիմնադրամները: Իսկ այդ թվականից սկսած ԵՄ-ն հանեց Բելառուսի նկատմամբ իր պատժամիջոցները, փոխարենը Լուկաշենկոն ազատականացրեց հիմնադրամների գործունեությունն իր երկրում: Այդ հիմնադրամները հիմնականում «լուսավորչական» աշխատանքներ էին տանում տվյալ երկրի երիտասարդության շրջանում, որտեղից Լուկաշենկոն մեծ վտանգ չէր սպասում, փոխարենը Արևմուտքն աչք էր փակում այդ երկրի «մեծերի» քաղաքական դաշտում Լուկաշենկոյի կոշտ քայլերի վրա: Արդյունքում Լուկաշենկոյին թվում էր, թե երիտասարդները մեծ վտանգ իրեն չեն սպառնալու: Եվ հենց այստեղ էլ սխալվեց, քանի որ 2020-ի օգոստոսի 9-ի ընտրությունների գլխավոր հերոսները դարձան հենց Լուկաշենկոյին ընդդիմացող երիտասարդները:

Պատճառ երկրորդ

Լուկաշենկոն պարտվեց ոչ թե ընտրության օրը՝ օգոստոսի 9-ին, այլ հետընտրական այս վերջին օրերին, երբ որոշեց մարդկանց դեմ կիրառել ոստիկանական բիրտ մեքենան՝ հույս ունենալով, որ վախի մտնոլորտ սերմանելով կկարողանա կանխել բողոքի ալիքը: Սակայն ստացվեց ճիշտ հակառակը: Հետընտրական փուլում նրան սկսեցին ընդդիմանալ նույնիսկ այն շրջանակները, որոնք ընտրության ընթացքում չէին քվեարկել իր դեմ: Կարելի է ասել, որ Լուկաշենկոյի «կոշտ» քայլերը հակառակ ազդեցությունը թողեցին մարդկանց վրա, և արդյունքում Լուկաշենկոյի հեռացումը պահանջում են ոչ միայն այդ երկրի երիտասարդները, այլև հանրության մեծ մասը: Կարելի է ասել, որ Լուկաշենկոյի հեռացումն այդ երկրում դարձել է յուրօրինակ ազգային գաղափար:

Պատճառ երրորդ

Լուկաշենկոյի պարտության պատճառներից դարձավ նաև կորոնավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը: Ճիշտ է Բելառուսի տնտեսությունն այդ ճգնաժամից ուղղակի չտուժեց, սակայն մյուս երկրների վրա ճգնաժամի ազդեցությունը մուլտիպլիկացիոն ձևով ազդեց նաև բելառուսցիների վրա:

Պատճառ չորրորդ

26 տարվա ընթացքում Բելառուսում առաջացել էր Լուկաշենկոյից հոգնածության սինդրոմ: Մարդիկ հոգնել էին 26 տարի իրենց երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել մեկ մարդու՝ անկախ նրանից, թե ով կլիներ այդ մարդը:
Պարզապես նախկինում դժգոհության կատալիզատոր հանրային շերտ չկար, դրա համար էլ մարդկանց հոգնածությունը Լուկաշենկոյից լատենտ բնույթ էր կրում: Իսկ երբ այդ շերտը Արևմուտքը պատրաստեց երիտասարդների միջոցով, նրանք «արթնացրին» մյուս բելառուսցիներին այս վերջին ընտրությունների միջոցով:

Պատճառ հինգերորդ

Բելառուսական հեղափոխությունը սպասելի էր, սակայն այն անչափ անսպասելի եկավ բոլորի համար: Մոսկվան դրան հաստատ պատրաստ չէր և այսօր չգիտի, թե ինչպես արձագանքի, որպեսզի մի կողմից այդ երկիրը չկորցնի, մյուս կողմից աջակցելով Լուկաշենկոյին՝ չկորցնի բելառուսցիների դրական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ:

Այս հեղափոխությունն անսպասելի էր նաև Լուկաշենկոյի համար: Նա կարծես կարողացել էր «մաքրել» ողջ քաղաքական դաշտը, սակայն պարտվում է մի ուժի, որն ոչ իսկական լիդեր ունի, ոչ էլ լուրջ կազմակերպված թիմ:
Այդ իսկ պատճառով նա այսօր դարձել է խիստ ոչ ադեկվատ: Չի հասկանում, թե ինչ է իրականում կատարվում իր երկրում և այդ իսկ պատճառով էլ չի կարողանում համապատասխան որոշումներ կայացնել: Անմեղսունակ մտքեր է արտաբերում, թե պետք է աշխատել, որ տնտեսությունը չկանգնի և այդպես շարունակ:

Այս հեղափոխությանը պատրաստ չէր նաև Արևմուտքը: Այստեղ համոզված էին, որ կկարողանան Լուկաշենկոյին դարձնել «կաղ բադ» և արդյունքում նրան հեռացնել Մոսկվայից: Այդ իսկ պատճառով էլ Արևմուտքում էլ են շփոթված և չգիտեն, թե ինչպես արձագանքել, որ թույլ չտան՝ Լուկաշենկոն մոտենա Մոսկվային՝ չհասկանալով, որ Լուկաշենկոն հեռանում է բուն իշխանությունից:
Այսպիսով այն, որ Լուկաշենկոն հեռանալու է իշխանությունից, հասկանալի է: Մնում է այն հարցը, թե ի՞նչ է իրենից ներկայացնելու հետլուկաշենկոյական Բելառուսը: Եվ այս հարցում սկսվելու է կատաղի պայքար Ռուսաստանի և Արևմուտքի միջև:Արևմուտքն արդեն Լիտվայի ԱԳ նախարարի միջոցով առաջարկություններով է հանդես եկել և այն ուղարկել է Լուկաշենկոյին:

Այդ առաջարկության իմաստը հետևյալն է՝

Առաջին

Ազատել բոլոր ձեռբակալվածներին։

Երկրորդ

Լուկաշենկոն պետք է համաձայնի ձևավորել այսպես կոչված «Ազգային խորհուրդ», որտեղ պետք է ներկայացված լինեն իշխանության, ընդդիմության և հանրության ներկայացուցիչները:
Ըստ այդ առաջարկության՝ Լուկաշենկոն իր բոլոր որոշումները պիտի համաձայնեցնի այդ «խորհրդի» հետ: Լիտվայի ԱԳ նախարարի այս առաջարկից անմիջապես հետո ընդդիմության պայմանական առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան նոր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ պատրաստ է իր ներկայացուցիչների միջոցով աշխատել այդ «խորհրդում»: Ենթադրվում է, որ այս խորհուրդը պիտի դառնա Լուկաշենկոյից իշխանության տրանզիտի միջոց:
Հասկանալով, որ նախաձեռնությունն անցնում է Արևմուտքի ձեռքը՝ Մոսկվան Բելառուսում գործող «ռուս-բելառուսական գործարար խորհուրդ» կազմակերպության միջոցով առաջարկել է Լուկաշենկոյին իր հարթակը ստեղծել իշխանության և ընդդիմության երկխոսության համար: Մոսկվան հույս ունի, որ այս հարթակի միջոցով Լուկաշենկոյից իշխանության անցումը կիրականացվի ռուսամետ գործչին:

Սակայն Արևմուտքում հասկացրել են, որ եթե Մոսկվան փորձի գնալ այդ ուղիով, ապա նրանք «կփոխեն ընդիմության լիդերին» և կիրականացնեն ուկրաինական կամ հայաստանյան մարտի 1-ի տարբերակը:
Դրա համար անհրաժեշտ կլինի մեկ բան, որ Տիխոնովսկայայի տեղը հայտնվի նոր դեմք, ով կոչ կանի դիմադրել իշխանությանը: Արդյունքում կլինի «սակրալ զոհը, կամ զոհերը» և իշխանության կբերվի կոշտ հակառուսական դեմք՝ բելառուսական «Սահակաշվիլի» կամ «Պորոշենկո»:
Ըստ արևմտյան շրջանակների, եթե Մոսկվան չդիմադրի Արևմուտքի ծրագրերին, ապա մարտի 1-ի տարբերակն Արևմուտքը չի կիրառի, և իշխանության կբերվի բելառուսական «Զելենսկին» կամ «Փաշինյանը»:

Ըստ արևմտյան շրջանակների, ընտրության «գնդակը գտնվում է ռուսների դաշտում»: Այստեղ համոզված են, որ իրենք են գեներացրել Լուկաշենկոյի հեռացման ծրագիրը և իրենք էլ ունեն բնական իրավունքն այդ երկրում «նշանակել» իրենց մարդուն:

Անկեղծ ասաց արևմտյան շրջանակների այս տեսակետի մեջ կա իմաստ: «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երգն ու պարը»: Մոսկվան լուրջ աշխատանք չէր տարել այս ուղղությամբ, ինչպես որ չէր տարել այդպիսի աշխատանք Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում: Այդ իսկ պատճառով էլ նա կորցնում է նախաձեռնությունը նաև բելառուսական ուղղությամբ:

Իսկ ինչպիսի՞ն կլինի հետլուկաշենկոյական Բելառուսը և ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ Հայաստանի վրա, այլ խոսակցության թեմա է»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:53 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 210 դեպք, մահերի թիվն ավելացել է 8-ով Այսօր, 10:38 Երևանում ավելի քան 3000 ծնունդ գրանցվել է բժշկական կազմակերպությունների սպասարկման կենտրոններում Այսօր, 10:25 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը Այսօր, 10:18 Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը և մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը. Գալոյան Այսօր, 10:09 «Պարգևատրման թեկնածուներ առաջադրելիս «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմը չպետք է անտեսվեր». բաց նամակ՝ վարչապետին ու նախագահին Այսօր, 10:01 «Հրապարակ». Սահմանադրական դատարանում բարդ իրավիճակ է Այսօր, 09:58 «Ժողովուրդ». «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ Մանե Թանդիլյանը զարմացրել է բոլորին Այսօր, 09:56 «Փաստ». «Մխիթար Հերացի» մեդալով պարգևատրվողների մեջ «Նորք» ինֆեկցիոնից ոչ մի բուժաշխատող չկա Այսօր, 09:52 «Ժողովուրդ». ՍԴ դատավորներն այնքան էլ դրական չեն տրամադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը Այսօր, 09:50 «Հրապարակ». Բալասանյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը «հակահայ» պրոյեկտ է Այսօր, 09:44 «Ժողովուրդ». ՀՊՏՀ-ում, դժվար թե, ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա Այսօր, 09:39 «Փաստ». Լուրջ հակասություններ են ի հայտ եկել Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև Այսօր, 09:35 «Հրապարակ». Փաշինյանը շատ ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը Այսօր, 09:30 Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ ցնցումները զգացվել են 2-3 բալ ուժգնությամբ 22/09/2020 19:52 Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ 22/09/2020 19:24 Մեծ Բրիտանիան նոր սահմանափակումներ է մտցնում COVID-19-ի պատճառով 22/09/2020 19:20 Բորելը հայտարարել է Մինսկ մեկնելու պատրաստակամության մասին 22/09/2020 19:16 Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը կտեղափոխեն Օսլոյի համալսարան 22/09/2020 19:11 Եռյակի՝ հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի դատարանում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ. Արսեն Բաբայան 22/09/2020 19:06 ԱՀԿ-ն արձանագրել է COVID-19-ի դեպքերի շաբաթական աճի հակառեկորդ 22/09/2020 19:00 ԵՄ 22 քաղաքների իշխանությունները զբոսաշրջիկների համար վարձակալության ավելի խիստ կանոններ են պահանջում 22/09/2020 18:51 Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն 22/09/2020 18:50 Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր 22/09/2020 18:44 Հայաստանից ձկնամթերքի արտահանումը 2020-ի 7 ամիսներին աճել է մինչև 7200 տոննայի. ակնկալվում է կրկնակի աճ 22/09/2020 18:40 Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով` 142 մլն դոլարից հասնելով 176 մլն դոլարի. Վարչապետ 22/09/2020 18:31 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց փոխել դատակոչի ցուցակը և հարցաքննության հրավիրել ևս 126 հոգու 22/09/2020 18:17 Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին. Ռուստամ Բադասյանը՝ ԴԱՀԿ-ում 22/09/2020 18:11 Մանկատան աշխատակիցները փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը. Ոստիկանության բացահայտումը 22/09/2020 18:01 Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին 22/09/2020 17:52 Սեպտեմբերի 18-ից 22-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 155 դեպք 22/09/2020 17:43 Ամերիկացի բժիշկները կանխատեսում են «ապոկալիպտիկ» աշուն 22/09/2020 17:26 Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից հավաքած ապացույցները․ դատարանը մերժեց 22/09/2020 17:02 Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան. Գոռ Աբրահամյան 22/09/2020 16:54 Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրվել roadpolice.am կայքի միջոցով. Ոստիկանություն (Տեսանյութ) 22/09/2020 16:42 Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին 22/09/2020 16:24 Սուրեն Պապիկյանն առաջարկել է ավելացնել ԱՄԷԳ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված լրացուցիչ աջակցության ծրագրերը 22/09/2020 16:12 COVID-19-ի դեմ «Վեկտոր» պատվաստանյութը նախատեսվում է գրանցել մինչև հոկտեմբերի 15-ը 22/09/2020 16:06 Չարաշահումներ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում. հարուցվել է քրեական գործ 22/09/2020 15:54 Վանաձորում 30-ամյա կինն «Օդնոկլասնիկ»-ով ծանոթացել է տղամարդու հետ, կանչել հանդիպման և խուճապ ու վախի զգացում առաջացնելով՝ պահանջել խոշոր գումար 22/09/2020 15:41 «Վերջապես նկատում ենք, որ օրենքը վերականգնվում է համայնքում». ի՞նչ է տեղի ունեցել Ամուլսարում և ովքե՞ր են բերման ենթարկվել 22/09/2020 15:40 Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը 22/09/2020 15:32 Մարդկանց կալանավորելով՝ երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու. Իվետա Տոնոյան 22/09/2020 15:25 Ադրբեջանում ստուգում են քաղաքացիների ամենագնաց մեքենաները, պատճառաբանում են՝ «պատերազմ է սկսելու» 22/09/2020 15:18 Թող հանրությանը ներկայացնեն՝ չեն հավատում, որ ժողովուրդը պետք է ունենա երազանք. Մակունցը՝ ԲՀԿ-ի որակումների մասին 22/09/2020 15:10 Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով 22/09/2020 15:03 ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին 22/09/2020 15:01 Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 22/09/2020 14:54 Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ 22/09/2020 14:32 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում 22/09/2020 14:27 Պատգամավորի փոխարեն մանդատի հետ կապված ո՛չ կարող եմ որոշում կայացնել, ո՛չ՝ կարծիք հայտնել. Մակունց 22/09/2020 14:14 Ակնալիճ գյուղում վեց ժամ ջուր չի լինի 22/09/2020 14:05 Դատարանը քննում է մարտի 1-ի գործով ամբողջական նյութերը տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը (Տեսանյութ) 22/09/2020 13:59 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 160 մարդ է մահացել 22/09/2020 13:51 Բոլոր երեխաներին տրամադրվել է անհրաժեշտ քանակությամբ ինսուլինային անալոգ. ՀՀ ԱՆ 22/09/2020 13:42 Արտակ Զաքարյան. Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները 22/09/2020 13:35 Ադրբեջանում ստեղծած իրավիճակն ու Ադրբեջանի իշխանությունների նպատակը կարելի է խմբավորել մի քանի ուղղություններում. Տիգրան Աբրահամյան 22/09/2020 13:27 Ձեր երեքշաբթին մի «ջնջեք» ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր գործերով. Քոչարյանը դիմեց աջակիցներին (Տեսանյութ) 22/09/2020 13:22 ԱՄՆ-ում փորձարկել են վեցերորդ սերնդի կործանիչ 22/09/2020 13:18 Նիկոլ Փաշինյանն Արցախի բանակցությունների հարցով կուտակել է այնպիսի մեղք, որ այդ մեղքից մաքրվել չի կարող. պետք է մեղքի տոպրակը վերցնի ու գնա. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) 22/09/2020 13:10 ԱԱԾ-ն բացահայտել է Արաբկիրի վարչական շրջանի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր 22/09/2020 13:06 Շատ պարզ գիտեմ՝ երբ և որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կանգնել իմ ստանձնած հանձնառությունից. Իմքայլական պատգամավոր 22/09/2020 13:00 Առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության. Աշոտյան 22/09/2020 12:55 Ադրբեջանը փորձում է արհեստականորեն լարել իրավիճակը սահմանում (Razm.info) 22/09/2020 12:49 «Ֆունդամենտը լավ գցած չի». Աշոտյանի համար Սահմանադրական դատարանի նկատմամբ հարձակումները եղել են ծուռ 22/09/2020 12:43 Վրաստանում COVID-19-ով վարակների թիվը ավելացել է 218-ով, մահացել է 2 մարդ 22/09/2020 12:38 Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, որ աշխատանքից չի ազատում Արայիկ Հարությունյանին. Աշոտյան (Տեսանյութ) 22/09/2020 12:36 Գործադիրն իմ խառնվածքին ավելի բնորոշ է. Փամբուխչյանը՝ նոր աշխատանքի մասին 22/09/2020 12:33 Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում 22/09/2020 12:29 Ընդդիմությունը միավորվելու է. լինելու է «Հայաստանը Նիկոլից հետո» կարգախոս. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) 22/09/2020 12:20 Չեն կարողանալու լայն աջակցություն մոբիլիզացնել. Ռուբինյանը՝ երեք կուսակցությունների հանրահավաքի մասին 22/09/2020 12:14 Ղարաբաղյան հարցում մենք միշտ պատրաստ ենք քննարկումների, և դրա համար անհրաժեշտ է մի քանի հանգամանք. Ռուբինյան 22/09/2020 12:12 «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 22/09/2020 12:05 «Պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները». հանդիպել են Դավիթ Տոնոյանն ու Արցախի նախագահը 22/09/2020 12:00 Երկար տարիների աշխատողներին դո՞ւրս եք թողնելու. պատգամավորը՝ փոխնախարարին (Տեսանյութ) 22/09/2020 11:54 Հակամարտության լուծման հարցում կա երկու տարբերակ. կամ այն կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կամ չի լուծվի. Ռուբեն Ռուբինյան 22/09/2020 11:49 «Ունենք մեկ ակնկալիք՝ օրինական երկրում օրենքի գերակայությունը պետք է աշխատի». ՀՊՏՀ դասախոսների բողոքը կզեկուցեն վարչապետին (Տեսանյութ) 22/09/2020 11:42 Հայաստանի անվտանգության «դոսյեն» 22/09/2020 11:30 Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է հաստատվել 22/09/2020 11:21 Լևոն Ղասաբօղլյանի հուշամրցաշարի գավաթը կվիճարկեն ֆուտբոլի վետերանները և «Էրեբունին» 22/09/2020 11:14 LIVE. ԱԺ արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է 22/09/2020 11:10 Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում է հերթապահություն 22/09/2020 11:08 ՀՊՏՀ դասախոսները ակցիա են անում Կառավարության դիմաց. նրանց է միացել նաև պատգամավոր Միքայել Մելքումյանը 22/09/2020 11:04 Եթե «Լուսավոր Հայաստանն» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենթի գործընթաց. Էդմոն Մարուքյան 22/09/2020 11:00 Տեխասում մոլեգնում է «Բետա» արևադարձային փոթորիկը 22/09/2020 10:58 Հանրության շրջանում դժգոհություններ կան, բայց ոչ մեծ ծավալի. «Իմ քայլի» պատգամավոր 22/09/2020 10:56 Մեծ Բրիտանիան նոր միջոցներ կձեռնարկի COVID-19-ի դեմ պայքարի համար 22/09/2020 10:54 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 115 դեպք, մահերի թիվն ավելացել է 3-ով 22/09/2020 10:49 Սուրեն Գրիգորյանը գործադիր չի գնա. նա հերքեց արդարադատության փոխնախարար աշխատելու լուրը 22/09/2020 10:44 Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի ուղղությամբ անհայտ անձը կրակ է բացել 22/09/2020 10:41 Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով 22/09/2020 10:36 Որքան մեծ է սուտը, այնքան հեշտ է նրան հավատալ. Իվետա Տոնոյանը՝ վարչապետի ներկայացրած վերափոխման ռազմավարության մասին 22/09/2020 10:34 Սնոուդենը համաձայնել է Վաշինգտոնին 5 միլիոն դոլար վճարել իր գրքի վաճառքից և ելույթներից 22/09/2020 10:30 Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի. ուզում եմ հուսալ, որ մեր բանակը նույնպես պատրաստ է. Աղասի Ենոքյան 22/09/2020 10:18 Հանրության լայն շերտերի ձայնը լսելի դարձնելու համար քաղաքական երեք ուժերը համապետական հանրահավաք են հրավիրել. Իվետա Տոնոյան 22/09/2020 10:02 Երևանում և մարզերի մեծ մասում լույս չի լինի 22/09/2020 09:53 ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանցկացնեն 22/09/2020 09:50 «Ժողովուրդ». Օրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է 22/09/2020 09:46 «Փաստ». Իշխանական վերնախավի հետ հատուկ համաձայնեցված է՝ հանձնաժողովի աշխատանքներն ինչքան հնարավոր է ձգձգվեն 22/09/2020 09:44 «Ժողովուրդ». Ով է Կամո Քոչունցը, ում շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում 22/09/2020 09:42 «Փաստ». Իշխանությունները կազմել են փորձագետների «սև ցուցակ»

Տվյալ բաժնի վերջին նյութերը