![Վիկտոր Սողոմոնյանը 2020-2021 ուստարում շարունակելու է դասավանդել մոսկովյան հանրահայտ МГИМО համալսարանում](https://www.aysor.am/news_images/578/1732039_1/50.thumb.jpg)
18/08/2020 12:38
Վիկտոր Սողոմոնյանը 2020-2021 ուստարում շարունակելու է դասավանդել մոսկովյան հանրահայտ МГИМО համալսարանում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը 2020-2021 ուսումնական տարում շարունակելու է դասավանդել մոսկովյան հանրահայտ МГИМО համալսարանում (ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ-համալսարան):
Ռուսական հեղինակավոր բուհի ղեկավարությունը առաջարկել է պրոֆեսոր Սողոմոնյանին երկարաձգել պայմանագիրը և շարունակել համատեղ աշխատանքը։
Ինչպես հայտնի է, սկսած 2018 թվականի սեպտեմբերից Սողոմոնյանը նշված համալսարանում հանդես է գալիս հատուկ դասընթացով («Քաղաքական իմաստների ձեւափոխումը ժամանակակից լրատվամիջոցների համակարգում»), որի ունկնդիրն են կառավարման, քաղաքագիտության և միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետների մագիստրանտները։
Դասընթացի շրջանակներում Վիկտոր Սողոմոնյանը, մասնավորապես, ներկայացնում է ուսանողներին վերջին 10 տարիների ընթացքում քաղաքական դիսկուրսի կարևոր հատկանիշների փոփոխությունները, պատմում զանգվածային մշակույթի սյուժեների եւ հերոսների աննախադեպ ազդեցության տակ գտնվող ժամանակակից մարդու՝ սոցիալական գործողություններում «իմիտացիոն» բաղադրիչի մեծացման մասին:
МГИМО համալսարանում Վիկտոր Սողոմոնյանի դասախոսություններից մեկը.