21/08/2020 09:20
«Հրապարակ». ԱԺ-ում թեժ նստաշրջան է սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ն սկսելու է հերթական նստաշրջանը, որը խոստանում է թեժ լինել. գարնանային նստաշրջանի ժամանակ կիսատ մնացած, չքննարկված աղմկոտ նախագծեր կան, որոնք կտեղափոխվեն աշնանայինի օրակարգ։ Բացի այդ, ըստ տեղեկությունների, օրակարգ է բերվելու նաև ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիան։
«Իմ քայլը» սեպտեմբերին պատրաստվում է նաև անվստահություն հայտնել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և հասնել հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից նրա հեռացմանը։
Հիշեցնենք, որ ԱԺ հերթական նիստերն ավարտվել էին հունիսին, սակայն հուլիսին արտահերթ նիստեր էին լինում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: