«Դալի և Պիկասո»՝ ցուցահանդես, որը հերթեր է գոյացնում. «Մոսկվայի տան» տնօրեն Վահրամ Կարապետյանն՝ այս ու հետագա մյուս ծրագրերի մասին

26/08/2020 20:56

«Դալի և Պիկասո»՝ ցուցահանդես, որը հերթեր է գոյացնում. «Մոսկվայի տան» տնօրեն Վահրամ Կարապետյանն՝ այս ու հետագա մյուս ծրագրերի մասին


Մարտի սկզբին, երբ դեռ COVID-19-ը չէր հասցրել կաթվածահար անել հայաստանյան իրականությունը, մեր երկրում մշակութային թեժ անցուդարձ էր քննարկվում: Արդեն 13 տարի Երևանում գործող «Մոսկվայի տունը» Երևան էր բերել «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որին մշակութասեր հանրությունն ամիսներ շարունակ սրտատրոփ սպասում էր: Ցավոք, ցուցադրումը կարճ տևեց. բացումից օրեր անց բոլոր կենտրոնների հետ փակվեցին նաև Ազգային պատկերասրահի դռները:

Շուրջ մեկ շաբաթ առաջ պարետատունը հայտարարեց՝ խստացումները մեղմացվում են, թանգարանները՝ բացվում: «Դալի և Պիկասո»-ն կրկին պատկերասրահում է, կազմակերպիչների ջանքերի շնորհիվ ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ը:

Aysor.am-ը զրուցել է «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ: Անդրադարձել ենք ոչ միայն վերոնշյալ միջոցառմանը, այլև՝ առաջիկա ծրագրերին, «Մոսկվայի տան» մեկնարկած գրական արշավին, հայ-ռուսական մշակութային քաղաքականությանն ու համագործակցությանը:

- Պարոն Կարապետյան, կցանկանայի մեր զրույցը սկսենք հենց գրական արշավից. «Մոսկվայի տուն»-ը ռուս գրականության տարածմանը միտված արշավ է սկսել, որին միանում են նաև ճանաչված արտիստներ: Կմանարամասնե՞ք այս նախագծի մասին:

- Կոնկրետ այս արշավը մեկնակել ենք օգոստոսի 1-ին, բացումն ինքս եմ արել: Ֆեյսբուքյան մեր գրական արշավի էջին արդեն միացել են շուրջ 30 մշակույթի գործիչներ ու բազմաթիվ ընթերցասերներ: Բոլոր ցանկացողներն առցանց կարդում են իրենց նախընտրությամբ ռուս սիրված ու ճանաչված գրողներից որևէ մեկի ստեղծագործությունը, արդյունքում՝ որ հեղինակին անդրադարձել ենք, նրանց գրքերը հավաքելու ենք ու նվիրաբերենք ՀՀ որևէ դպրոցի կամ գրադարանի: Ասեմ, որ արշավին միանում են հետևորդներ և՛ Հայաստանից, և՛ Ռուսաստանից: Օրինակ՝ ճանաչված մարդկանցից դերասան, երգիծաբան Կարեն Ավանեսյանն է միացել, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, դերասան Միքայել Պողոսյանը և այլք:

- Մարտի կեսերից «Մոսկվայի տուն»-ն էլ իր միջոցառումներն առցանց տիրույթ է տեղափոխել: Հաջողվե՞ց այս ձևաչափում լիովին իրականացնել այն, ինչը նախապես էիք պլանավորել:

- Ստիպված էինք (ժպտում է - հեղ.): Մենք հրաշալի տոնական համերգ էինք կազմակերպել՝ նվիրված մայիսի 9-ին, քանի որ այս տարի Հաղթանակի 75-րդ տարեդարձն էր: Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան նվիրված միջոցառում ենք կազմակերպել, որի ժամանակ պուշկինյան օրերի շրջանակում հանրությանը հնարավորություն տվեցինք առցանց հայտնվել համառուսաստանյան հնագույն և արժեքավոր թանգարաններից մեկում՝ Սանկտ Պետերբուրգում գտնվող Ալ. Պուշկինի տուն-թանգարանում: Այդ հարցում մեզ օգնեց ու մեզ համար հատուկ շրջայց կազմակերպեց հենց թանգարանի տնօրեն պատմաբան, մշակութաբան Սերգեյ Նեկրասովը: Նրան խնդրել էինք՝ առավել մանրամասն ներկայացնի Պուշկինի կապը Հայաստանի հետ: Բավական հետաքրքիր միջոցառում ստացվեց:

Վերջերս անցկացրեցինք նաև Հովհաննես Այվազովսկուն նվիրված միջոցառում: Հետևորդները հնարավորություն ունեցան հայտնվել Հայաստանի Ազգային պատկերասրահի այն հատվածում, որտեղ տեղադրված են մեծ ծովանկարչի աշխատանքները, նաև ՝ Թեոդոսիայի Հ․ Այվազովսկու պատկերասրահում: Տեղի ունեցան դասախոսություններ, վիկտորինաներ և ծանոթություն Այվազովսկու ժառանգների հետ: Վիրտուալ էքսկուրսիան վարել է Թեոդոսիայի պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը:

Նաև Ֆրունզիկ Մկրտչյանի 90-ամյակի կապակցությամբ հետաքրքիր միջոցառում ունեինք, որի ժամանակ կապ հաստատեցինք դերասանի ռուս գործընկերների հետ, ովքեր նրա մասին հետաքրքիր պատմություններ վերհիշեցին:

Մեր ծրագրերը բազմաթիվ ու բազմապիսի են: Իրականացնում ենք նաև սոցիալական ուղղվածությամբ նախագծեր. Մոսկվայի քաղաքապետարանն ամեն տարի նյութական օգնություն է տրամադրում Հայրենական պատերազմի վետերաններին: Այդ ակցիան մենք իրականացնում ենք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: Աջակցություն ենք ստանում և՛ Երևանի քաղաքապետից, ՀՀ կառավարությունից, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից, և՛ ՀՀ ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Առանց իրենց մասնակցության շատ բարդ կլինի այս ամենը կազմակերպել ու կյանքի կոչել:

- Վերջին տարիներին սեպտեմբերի առաջին շաբաթում Երևանում նշվում է Մոսկվայի օրը: Այս տարի դա սեպտեմբերի 5-6-ն է: Նախորդ տարի բավական մեծ միջոցառում էր կազմակերպվել, 2020-ին այդ կապակցությամբ որևէ բան նախատեսե՞լ եք:

- Այո, 2019-ին կազմակերպած միջոցառումը մասշտաբային էր, սակայն այս տարի, պայմանավորված համավարակով, նման հնարավորություն չունենք: Բայց, իհարկե, առցանց ձևաչափում էլ փորձել ենք այնպես անել, որ տոնը գեղեցիկ անցնի ու շատերին հասանելի լինի: Համագործակցել ենք Հայաստանի շախմատի ակադեմիայի և Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի հետ՝ Մոսկվայի տոնին նվիրված շախմատային մրցաշար կազմակերպելու համար:

Հայաստանի շաշկու ֆեդերացիան ևս կներգրավվի մրցույթում:

Տոնի շրջանակներում դասագրքեր կբաժանենք հայկական դպրոցների ռուսական բաժիններին: Նախատեսում ենք նաև Երևանի քաղաքապետարանի և Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հետ համատեղ ռուսական կենտրոն բացել:

Երևանում՝ Մոսկվայի օրերի շրջանակում, նաև տոնական համերգային ծրագիր կունենանք, որտեղ ելույթ կունենան հայ և ռուս ճանաչված արտիստներ: Եթե խանգարող հանգամանքներ չլինեն, նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ մեզ կմիանան Հայկոն, Զարուհի Բաբայանը, Մարիամ Մերաբովան, Մարգարիտա Պոզոյանը, Դիանա Գուրցկայան և այլք: Կարծում եմ՝ մեր օնլայն հետևորդներն իզուր ժամանակ չեն կորցնի և գոհ կմնան:

Կլինի նաև համերգ, որի ընթացքում կհնչի խորհրդային շրջանի ֆիլմերի երաժշտություն, ներգրավել ենք հատկապես Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Եվ, իհարկե, ուշադրության կենտրոնում կլինեն նաև փոքրիկներն՝ իրենց համար նախատեսված համերգային ծրագրով ու գրական ստեղծագործություններով:

- Հայաստանում միակ ռուսական թատրոնը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնն է: Հետաքրքիր է, «Մոսկվայի տուն»-ը և թատրոնը համագործակցո՞ւմ են, որևէ նախագիծ չե՞ք պատրաստում:

- Մինչ պանդեմիան՝ մենք միշտ կապի մեջ ենք եղել ու միշտ միմյանց օգնել ենք: Ավելին՝ «Մոսկվայի տան» մեր սրահում միասնական միջոցառում անցկացրեցինք՝ ներկայացնելով ազգային հեքիաթները: Հանդիսատես-երեխաները շատ ոգևորված էին, մթնոլորտը շատ լավն էր: Մեր համագործակցությունը պետք է շարունակվեր նաև մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվան նվիրված նոր ներկայացում էինք նախատեսել, բայց, ցավոք, համավարակը խանգարեց: Ոչինչ, առջևում շատ նախագծեր ունենք ու անպայման կիրականացնենք:

- Ի դեպ, Երևանում «Մոսկվայի տան» առաքելությունն է նաև՝ դառնալ կամուրջ երկու մայրաքաղաքների արվեստագետների միջև: Որքա՞ն հաճախ է ստացվում նման հանդիպումներ կազմակերպելը, ռուսական ու հայկական մշակույթը, կոլորիտը կարողանո՞ւմ եք մեկտեղել մեկ հարկի տակ:

- Հայ-ռուսական բարեկամության ամրապնդման նպատակով համագործակցության արդյունքում մարտ ամսին մենք Երևան բերեցինք «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որտեղ ներառվել են քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական աշխատանքներ՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Ցավոք, դեռ նոր բացված՝ համավարակով պայմանավորված՝ թանգարանները փակվեցին: Բայց, ի ուրախություն բոլորիս, այս օրերին մեծ թվով արվեստասերներ կարող են գնալ Ազգային պատկերասրահ և վայելել այս հավաքածուն: Քանի որ մեծ հետաքրքրություն կա, ու բոլորս նկատել ենք, թե ինչ հերթեր են գոյանում պատկերասրահի մուտքի առջև՝ ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ը: Սա իրականում շատ ոգևորող է: Ուրախ ենք Ազգային պատկերասրահի հետ նման համագործակցություն ունենալու համար: Նաև արդեն իսկ պայմանավորվածություն ունենք, որպեսզի հայ և ռուս նկարիչներին, քանդակագործներին հնարավորություն տանք միասին ներկայանալու:

Ասեմ, որ փետրվար ամսին ՀՀ նախագահի աշխատակազմի աջակցությամբ իրականացրեցինք ռուսական ռոմանսի երեկո: Այստեղ էինք հրավիրել ռուսական ռոմանսների վարպետների: Միջոցառումն անցկացրել ենք նախագահի նստավայրում: Նպատակ ունենք «Հայկական ռոմանսիադա» կամ «Երևանյան ռոմանսիադա» անվամբ մրցույթ անցկացնել Երևանում, որի հաղթողը կմասնակցի «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսների ամենամյա միջազգային մրցույթին:

Նախորդ տարի մենահամերգով Երևան էր հրավիրել նաև Եվգենի Պետրոսյանն ու այստեղ իր մեծ դերն ուներ «Մոսկվայի տուն»-ը: Հայաստանում նրա վերջին համերգը դեռևս Խորհրդային միության տարիներին էր եղել, ու ինքն էլ էր շատ հուզված հանդիպումից:

Հենց այսպիսի միջոցառումներն ու այսպիսի մարդիկ իսկական կամուրջ են հանդիսանում մեր երկու հանրապետությունների մշակույթների միջև:

- Պարոն Կարապետյան, եթե շուրջ 30 տարի առաջ ռուսերենը հայ երիտասարդների, երեխաների համար, կարելի է ասել՝ երկրորդ լեզու էր, այսօր այդ առումով փոփոխություն կա: Հայերենից հետո, կարծեք թե առաջին պլան է մղվել անգլերենը, յուրաքանչյուր երրորդ, չորորդ երիտասարդը նախընտրում է հաճախել անգլերենի դասընթացների ու յուրացնել հենց այդ լեզուն: Ոմանք ռուսերեն տարրական բառակապակցություններից այն կողմ շատ բան չգիտեն: Բնականաբար, «Մոսկվայի տան» գործառույթներից է վերականգնել, պահպանել և մասսայականացնել ռուսերենը: Նման անհրաժեշտություն զգո՞ւմ եք:

- Շատ լավ հարց է, բայց պետք է ասեմ՝ ամեն մարդ ինքն է որոշում՝ ի՞նչ լեզու ուսումնասիրել, ոչ ոք ոչ մեկին չի կարող պարտադրել: Բայց պետք է ընդգծեմ, որ պատմական Հայաստանը միշտ բարեկամական հարաբերությունների մեջ է եղել Ռուսաստանի հետ: Չենք կարող գտնել որևէ ամսաթիվ, երբ Հայաստանը Ռուսաստանին, կամ՝ Ռուսաստանը Հայաստանին պատերազմ է հայտարարել: Նրանք միշտ բարիկադի նույն կողմում են եղել, մեջք-մեջքի տված պայքարել են, բարեկամություն են արել ու սեղաններ բացել: Դրա համար չէի ցանկանա հարցը դնել՝ ռուսերե՞ն, թե՞ անգլերեն, այստեղ ուղղակի յուրաքանչյուր անհատի նախասիրության հարցն է: Ես իմ կողմից հանգիստ եմ՝ այս երկու պետությունները պատմականորեն միասին են եղել ու այդպես էլ կշարունակեն (ժպտում է -  հեղ.): Իսկ ինչ վերաբերում է մեր կենտրոնին, ապա վերջին 9 ամիսներին վերսկսել ենք 6-12 տարեկան երեխաների համար ռուսերենի դասավանդման անվճար կուրսերը: Սկզբում երեխաները դասընթացների համար «Մոսկվայի տուն» էին այցելում, իսկ հիմա առցանց ռեժիմով են պարապում: Երբ այս ամենը կանցնի, նրանց կրկին մեզ մոտ կսպասենք: Ու ամենակարևորը՝ սեփական ցանկությամբ, այստեղ մրցակցություն ու քաղաքականություն չկա: Վստահ եմ՝ պետությունն ինքը կընտրի իր համար ճիշտ ճանապարհը, իսկ մենք ամեն ինչ կանենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի մշակութային ու կրթական քաղաքականությունն ու հարաբերությունները մշտապես ամրանան:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:02 Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 16:52 ԲՏԱ նախարարն այցելել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց, ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին Այսօր, 16:45 Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Այսօր, 16:40 ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով Այսօր, 16:28 Հայաստանում հիմնվելու է Իրանի առևտրի կենտրոն. ՀՀ-ն դիտարկում ենք հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան Այսօր, 16:24 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին Այսօր, 16:20 Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:13 Վերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը Այսօր, 16:07 Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Այսօր, 15:57 Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը. Մեհդի Սոբհանի Այսօր, 15:40 Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետին․ Հրապարակ Այսօր, 15:37 Պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել. Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել. ՀՀ-ում Իրանի դեսպան Այսօր, 15:29 Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցումն է․ Քոչարյան Այսօր, 15:26 Չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ. ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին Այսօր, 15:15 «Կարող եք շարունակել հաչալ», «Ղալլաթ ա անում». «Ձեր ականջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի»․ Ավինյանը՝ ընդդիմադիր ավագանուն (Տեսանյութ) Այսօր, 15:07 Դատարանները դարձել են իշխանության կողմից ռեպրեսիաներ իրականացնելու ատյաններից մեկը. Արտակ Զաքարյան Այսօր, 14:46 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ Այսօր, 14:35 Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Այսօր, 14:26 Սուրեն Պապիկյանն ու ԳՇ պետը հետևել են ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին Այսօր, 14:20 Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան Այսօր, 14:06 «Freedom House»-ի գնահատկանն անարդար բարձր է, Անդրեասյանի քաղաքական նշանակումից հետո, դատական իշխանության անկախությունը սրընթաց զրոյանում է. Մելիքյան Այսօր, 13:55 Ադրբեջանը հուսահատ փորձեր է անում. Հայաստանը կհիմնավորի Ադրբեջանի ցինիկ ռազմավարությունը. Եղիշե Կիրակոսյան Այսօր, 13:47 ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխվելիս՝ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի․ Փաստաբան Այսօր, 13:39 Դասական քաղաքական հետապնդում է՝ իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, բայց մարդն ազատազրկված է. Աթանեսյանը՝ Աշոտյանի գործի մասին (Տեսանյութ) Այսօր, 13:33 «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում ստուգիչ աշխատանքներ են ընթանում Այսօր, 13:30 Մի քանի օր առաջ նիստը նախագահող Նիկոլ Փաշինյանը ևս երեք ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 «Մինչ օրս 200 անհետ կորած անձ կա, նրանց ընտանիքները տառապում են». ՄԱԿ-ի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի Այսօր, 13:13 «Պետք է պատասխան տա». ՔՊ-ականը պնդում է՝ եթե իրեն վիրավորած երիտասարդը Facebook-ով չտարածեր տեսանյութը՝ ինքը չէր դիմի իրավապահներին Այսօր, 12:59 ՀՀ-ում գործադիր իշխանության ճնշումներից չվախեցող դատավորները քիչ են. Արսեն Բաբայանը մասամբ է համաձայն «Freedom House»-ի գնահատականի հետ Այսօր, 12:49 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Այսօր, 12:47 Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) Այսօր, 12:38 Առողջապահության նախարարությունում խուզարկություն են իրականացնում Այսօր, 12:33 Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր Այսօր, 12:31 ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Այսօր, 12:21 Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 12:14 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Այսօր, 12:04 Ստրուկի՞ վարքագիծ է․ չեմ կարծում, որ կարող է գտնվել որևէ արդարացում՝ հային ստիպելու մոռանալ իրեն պատճառված ցավը՝ ցեղասպանությունը. Ամիրխանյան Այսօր, 11:52 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է Այսօր, 11:37 «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում» Այսօր, 11:29 Անդրանիկ Քոչարյանը չէ, որ այդ խնդիրները պետք է լուծի. պաշտոն զբաղեցնելն ամենևին չի նշանակում, որ դու ամեն ինչից տեղյակ ես. Աշոտ Մելքոնյան Այսօր, 11:11 Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն մեր կողքին. ՔՊ-ական Այսօր, 11:00 Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:55 Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ Ահարոնյան Այսօր, 10:49 «Անհանդուրժող ենք լինելու ցանկացած տեսակի բռնության հանդեպ». Վահե Ղազարյանը ոստիկաններին արժանապատիվ ծառայություն է մաղթում Այսօր, 10:44 Գրողներն իրավական ուժով կպայքարեն՝ արդարության հասնելու համար Այսօր, 10:41 Արագածոտնում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Այսօր, 10:38 Սա ծուղակ է, դադարեցրե՛ք այս քննարկումը, Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է. Մարուքյանը՝ 1,5 մլն զոհերի անունները հաշվելու հայտարարության մասին (Տեսանյութ) Այսօր, 10:33 Հասարակական տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ-ն՝ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից մանրամասներ է հայտնում Այսօր, 10:30 Այս երկրի թիվ մեկ հերոսը զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:23 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը Այսօր, 10:14 Նիկոլիստներ ու ՔՊ-իստներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով Այսօր, 10:10 Ջրատար խողովակի վթար՝ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին (Տեսանյութ) Այսօր, 10:05 Լարսը բաց է Այսօր, 10:01 «Ժողովուրդ». ԵՄ-ի համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից Այսօր, 09:58 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ թիմակիցների ուղղորդմամբ Այսօր, 09:56 «Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ Այսօր, 09:53 «Փաստ». Հունիս 1-ից Վրաստան մեկնողները պետք է պարտադիր ապահովագրեն կյանքն ու առողջությունը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը Այսօր, 09:46 «Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է Այսօր, 09:43 «Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին 15/04/2024 23:20 Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը 15/04/2024 23:02 Փսորիազ․ Ինչպես մեղմել հետևանքները 15/04/2024 22:44 Արփա-Սևան ջրատարով 6 օրում Սևան է լցվել 10.782 միլիոն խորանարդ մետր ջուր, բայց լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ՝ ցածր է մնում 15/04/2024 22:25 Պատահար Ամասիայում․ «Toyota»-ն հայտնվել է գետում 15/04/2024 22:12 Քրեական հետախույզը գիշերը ժամը 03։30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոց է արձակել․ երկու երիտասարդ մեքենայի դիմային թափարգելն էին փորձում գողանալ 15/04/2024 21:56 Խեցգետնաորսիչներ են հայտնաբերվել Սևանա լճում 15/04/2024 21:42 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցել 15/04/2024 21:32 Տավուշի փրկարարները վտանգը նվազեցնելու նպատակով հարկադիր քարաթափում են իրականացնելու 15/04/2024 21:15 ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել՝ կպաշտպանե՞ն արդյոք Ուկրաինայի երկինքը 15/04/2024 20:59 ԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակը 15/04/2024 20:45 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման վարչության բաժիններից մեկի պետի տեղակալին 15/04/2024 20:32 Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ ովքեր են մասնակցելու Հայաստանից 15/04/2024 20:21 Երբ կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչը 15/04/2024 20:10 Ուվեիտ. Չբուժելու դեպքում կառաջանան բարդություններ 15/04/2024 19:59 Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երևանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներով 15/04/2024 19:46 Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացրել են․ Փաստաբանը հիմնազուրկ է համարում գործընթացը 15/04/2024 19:32 Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» 15/04/2024 19:19 Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել 15/04/2024 19:05 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարեց իրավապահ մարմիններին, որ Սամվելի նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում․ Անմիջապես կատարեցին 15/04/2024 18:53 Ազատության պողոտա-«Լամբադա» կամուրջ ուղղությամբ երթևեկելիս կարգելվի հետադարձը՝ դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ 15/04/2024 18:42 «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները 15/04/2024 18:30 Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Ո ՛չ խուլիգանության, ոչ էլ այլ հանցակազմի նշույլ չկա․ Իրավապաշտպան 15/04/2024 18:23 Իր դիրքորոշումը ՔՊ-ական պատգամավորին հայտնած երիտասարդին ձերբակալել են 15/04/2024 18:13 Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ» 15/04/2024 18:00 ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին 15/04/2024 17:49 «Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան 15/04/2024 17:37 Կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու․ Սա արկածախնդրություն է, ոչ թե պայքար՝ ինքնիշխանության համար․ Իշխան Սաղաթելյան 15/04/2024 17:26 Նոր հանգամանքներ են պարզվել Ավանում տեղի ունեցած սպանությունից 15/04/2024 17:13 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակել է Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն (Տեսանյութ) 15/04/2024 17:00 Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան 15/04/2024 16:48 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք՝ Գեղարքունիքի Գեղհովիտ բնակավայրում 15/04/2024 16:36 Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան. Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Վահագն Խաչատուրյանին 15/04/2024 16:24 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 15/04/2024 16:16 Դատարանը կասեցրել է շենքի կառուցման թույլտվությունը, բայց կառուցապատողը իրականացնում է շինաշխատանքներ. «Օրրան» 15/04/2024 16:03 Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում 15/04/2024 16:01 Կակաոյի համաշխարհային դեֆիցիտի պատճառով շոկոլադը մի քանի անգամ կթանկանա

Տվյալ բաժնի վերջին նյութերը