Մարինե Սուքիասյան. Հեղափոխությո՞ւն, թե՞ աշխատանք

26/08/2020 17:00

Մարինե Սուքիասյան. Հեղափոխությո՞ւն, թե՞ աշխատանք


«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Մարինե Սուքիասյանը գրում է. 

Հեղափոխությունը ուներ հաջողության մեկ ճանապարհ՝ հնարավորինս արագ վերջացնել հեղափոխությունը և սկսել աշխատել։ Չարվեց հենց դա։

Տարբեր ոլորտներից բերենք մի քանի պարզ օրինակ՝ տապալված աշխատանքի և, որպես հետևանք, չվերջացող հեղափոխության պատմությունից։

Դրվագ առաջին

Հեղափոխական կորիզի անդամ Արայիկ Հարությանին վստահվել է միանգամից չորս ոլորտ։ Այսօր ամբողջ Հայաստանը խոսում է նոր կրթական տարվա ուղեցույցի մասին։ Իրականում այդ ուղեցույցը փաստաթուղթ է՝ պատասխանատվությունը սեփական անձից ուրիշների վրա գցելու մասին։ 

Թեման ունենալու է լուրջ հետևանքներ իշխանության համար, քանի որ խոսքը տասնյակ հազարավոր երեխաների առողջության մասին է։ Հայկական իրականության մեջ սա սակարկման ենթակա չէ։

Իսկ այս ամբողջ պատմության հիմքում Արայիկ Հարությունյանի՝ ամիսներ ի վեր չաշխատելն է։ Պետությունը, ի դեմս ԿԳՍՄ-ի, նոր ուսումնական տարվան ներկայանում է անպատրաստ, այն վատնել է նախապատրաստական մի քանի շատ կարևոր ամիս։ Ընդհուպ մինչև վերջերս դպրոցների փակ էին՝ անշունչ հաստատություններ, բայց պետք է լիներ լրիվ հակառակը՝ պետությունը հատ-հատ պետք է ուսումնասիրեր և գնահատեր բոլոր դպրոցների հնարավորությունները, տաներ նախապատրաստական ծավալուն աշխատանք։
Հեղափոխական աշխատանքը կլիներ, եթե դպրոցներում դասերը սկսվեին բացօթյա՝ օգոստոսի կեսերից, եթե դպրոցական բաց և կիսաբաց/մարզական տարածքները վերափոխվեին դասասենյակների, եթե դպրոցներում լուսամուտներ ու դռներ փոխվեին/ավելացվեին, եթե համայնքներն իրենց այգիներն ու այլ բացօթյա տարածքներ հատկացնեին դպրոցներին՝ այդ նպատակով, և այլն, և այլն.նախարարությունը տեղական իշխանությունների հետ ինտենսիվ համագործակցության արդյունքում կարող էր ստանալ լրիվ այլ վիճակ։ Բայց դրա համար պետք էր աշխատել։

Վերջին շաբաթների ընթացքում հայաստանցիները պտտվում էին երկրի տարբեր մարզերով՝ ամենուր, ամեն գյուղում, քաղաքում հանդիպելով առանց զբաղմունք, առանց դիմակ խմբված երեխաների։Ինչո՞ւ հնարավոր չեղավ նրանց համար կազմակերպել բացօթյա դասապրոցես, երբ ուսուցիչն էլ էր տեղում, բացօթյա տարածքներն էլ։ Պետք էր աշխատել։

Նույն հաջողությամբ, եթե պետական մեքենան աշխատեր, ապա հնարավոր կլիներ կազմակերպել երեխաների մշակութային, սպորտային խմբակների՝ բացօթյա կազմակերպման հարցը։ Սա անլուծելի խնդիր չէր, ու Հայաստանը կդառնար ներկայանալի օրինակ շատ երկրների համար։

Հնարավո՞ր չէր երկրի մշակութային կյանքը փրկել մոտ մեկ տարվա կոլապսից։ Իհարկե, հնարավոր էր, բայց դրա համար պետք էր աշխատել։ Ակնհայտ է, որ տապալվել է աշխատանքը, իսկ այս պայմաններում միակ լուծումը «հեղափոխությունն» է. որքան տապալվումէ ռացիոնալ աշխատանքը, այնքան ավելի ուժեղ և ավելի բարձր է հնչում տվյալ պաշտոնյայի «հեղափոխական» հռետորաբանությունը։

Դրվագ երկրորդ

Հայաստանը շարունակում է տալ կորոնավիրուսով պայմանավորված՝ մահերի ծանր վիճակագրություն. ամեն օր՝ մահերի մեծ թվեր։ Սա լուրջ խնդիր է, որի լուծման համար պետք է լուրջ աշխատել։ Հասկանալ է պետք,թե որ օղակումեն հիմնական սխալները, որ մահերի նման բարձր թիվ ենք տալիս։ Գուցե ուշ են ախտորոշվում, գուցե ուշ են սկսում բուժվել կամ ոչ լիարժեք ու ծանր վիճակում հայտնվում են հիվանդանոցում, գուցե տեստավորման ծավալներն են անբավարար, գուցե որոշ հիվանդանոցներ չեն ապահովում անհրաժեշտ բուժօգնության որակ,չէ՞ որ շատ հիվանդանոցներ հրատապության կարգով են վերափոխվել covid հաստատությունների և չունեն անհրաժեշտ բոլոր մասնագետները։ Այս պահին դժվար է հաստատապես ասել, թե հատկապես որ սխալն է հիմնական պատճառը, սակայն կարելի է վստահաբար ասել, որ այդ սխալները կան, և մահերի թիվը հենց այդ պատճառով է բարձր։ Իհարկե, որևէ պարագայում չի կարելի ամբողջ մեղքը բարդել մեկ հոգու վրա,տվյալ դեպքում՝առողջապահության նախարարի։ Դա կառավարության պատասխանատվությունն է։ Բայց Արսեն Թորոսյանը, իր մասով տապալելով աշխատանքը, դարձյալ այն փորձում էր «փոխհատուցել հեղափոխությամբ». նրա գրառումները այս կամ այն քաղաքական գործչի, քաղաքական պրոցեսի մասին ունեին մեկ նպատակ՝ դուր գալ շեֆին։ Ա. Թորոսյանն այդ կերպ էր փորձում իրեն պաշտպանված զգալ։ Իրականում պետք էր անել լրիվ հակառակը՝ մոռանալ հռետորաբանությունը, դուրս գալ պոպուլիստական սոցցանցային տիրույթից, մտնել ռացիոնալ աշխատանքային տիրույթ, խորհրդակցել, լսել առաջարկներ ու այդպես աշխատել։ Այդպես և արդյունքը կլիներ լավը, և ինքը կլիներ ավելի պաշտպանված։

Դրվագ երրորդ

Հայկ Մարությանըհակաաշխատանքի սիմվոլն է։ Լինելով հեղափոխոթյան ծնունդ՝ նա իր ամենօրյա ոչաշխատանքային օրով հուշում է, որ այս հեղափոխոթյունը պետք է դադարեցնել։ Երևանը աշխարհի եզակի քաղաքներից էր, որի քաղաքապետը չէր գտնվում հակավիրուսային արշավի առաջին դիրքերում։ Շենքերի մուտքերը, դռները, վերելակները չէին ախտահանվում։ Ուսումնական տարվա նախաշեմին քաղաքապետը արձակուրդում էր՝ այն դեպքում, երբ Երևանի դպրոցների ճնշող մեծամասնությունը իր ենթակայության տակ են. բացակա էր թե քաղաքապետը, թե իր ենթակաները։

Խոստացված բոլոր ծրագրերը սուտ դուրս եկան, ավելին՝ հրապարակած սկզբունքները նույնպես սուտ դուրս եկան. Անհասկանալի գործարքների և անհասկանալի թույլտվությունների վրա չկենտրոնանանք, բայց փաստ է, որ Երևանի քաղաքապետը չի աշխատել, չի աշխատում։Հանուն արդարության նշենք, որ, ի տարբերություն նախորդ դրվագների, Հայկ Մարությանը իր չաշխատելը չի փորձում փոխհատուցել հեղափոխականության տոնայնությամբ։ Հավանորեն այստեղ դեր է կատարում չեխական նահանջի մշտական հնարավորությունը և պատրաստակամությունը։

Ամփոփում

Բերվեց ընդամենըերեք օրինակ, բայց, ցավոք, ողջ երկրի մթնոլորտն է այդպիսին՝չնչին բացառություններով։ Հայկական իրականության մեջ հասունանում է «հեղափոխություն, թե աշխատանք» ընտրությունը։ Հիմա շատ ինտենսիվ «նախընտրական» փուլ է։ Ընտրության արդյունքները դժվար չէ կանխորոշել։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:53 ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր Այսօր, 14:51 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:59 LIVE. Նարեկ Սամսոնյանի նամակը փոխանցում են ԱՄՆ դեսպանին Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը