27/08/2020 15:43
Առաջին բժիշկ Ազգային հերոսը. Հագոպ (Հրայր) Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով
Հագոպ (Հրայր) Հովագուիմիանը նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ դառնալով առաջին բժիշկ ՀՀ Ազգային հերոսը, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:
Այսօր արդեն՝ նախագահի հրամանագրով վաստակաշատ բժիշկը պարգրատրվել է Հայրենիքի շքանշանով», - նշում են ԱՆ-ից: