28/08/2020 10:30
Տավուշում նորոգվում են հրետակոծությունից տուժած տները․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում «Կառուցենք Հայաստանը նորովի» վերտառությամբ տեսանյութ է տեղադրել, որում ցուցադրվում է Տավուշում հուլիսյան հրետակոծություններից հետո վնասված տների նորոգման աշխատանքների ընթացքը:
Տեսանյութում նշվում է, որ Ներքին Կարմիրաղբյուրում նորոգվում է հրետակոծությունից վնասված 9 տուն, հիմնանորոգվել է Նորաշեն-Մովսես 7․5 կիլոմետրանոց ճանապարհը։ Ծրագրի արժեքը կազմում է 392 մլն դրամ։