31/08/2020 13:35
Եթե այսօր թոշակը 2 հազար դրամով են ավելացրել, գույքահարկն ավելացրել են 160 հազար դրամով. ԲՀԿ ղեկավար
Եթե այսօր թոշակները 2 հազար դրամով են ավելացրել, գույքահարկն ավելացրել են 160 հազար դրամով, ԲՀԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Որոշել են 2021-ից 20-20 տոկոս ավելացնել: Պետք է հաշվի առնեն ժողովրդի աշխատավարձը, թոշակը: 10 հազար դրամ ավելացրեք, 3 հազարը հետ տարեք: Բայց եթե չեք ավելացրել, որտեղի՞ց եք տանում», - հարց ուղղեց Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ ինքը զգուշացնում է, իշխանությունները պետք է բարի լինեն՝ ուշադրություն դարձնելու իր զգուշացումներին: