01/09/2020 11:14
Սիրելի երևանցիներ, ձեր վճարած հարկերից քաղաքապետրանը գնում է նոր Գազել՝ հատի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ. Խաժակյան
Երևաի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկ հայտարարեցի, որ խոստացված նոր ավտոբուսների փոխարեն, հարկատուների հաշվին իշխանությունները ձեռք են բերում նոր Գազելներ։ Ուսումնասիրելով ներկայացված հայտերը տեղեկացնում, որ մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն՝ «Ռեգնում» և «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ները։
Ինչպես և ակնկալվում էր երկուսն էլ ներկայացրել են նույն` «Գազել Սիթի» մակնիշի միկրոավտոբուսները։ Ամենայն հավանականությամբ հաղթող կճանաչվի «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, քանի որ վերջինս ներկայացնելով 1.945 միլիարդ դրամի գնառաջարկ, առաջ է անցել մյուս կազմակերպությունից 200 հազար դրամով։
Այսպիսո’վ սիրելի երևանցիներ, ձեր վճարած հարկերից քաղաքապետրանը գնում է նոր Գազել՝ հատի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ»: