01/09/2020 13:28
«Պռոշյանի գինու-կոնյակի գործարանում» պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ (Լուսանկարներ)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի «Պռոշյանի Գինու-կոնյակի գործարանի» տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրարարական ջոկատների 5 մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ դեռևս չպարզված հանգանմանքներում, պայթյուն է տեղի ունեցել կրակի բռնկումով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր և վիրավորներ։
Այս պահին հրշեջ-փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ, պարզելու համար, թե արդյո՞ք այլ քաղաքացիներ կան տուժած, թե՞ ոչ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի: