ՀՖՖ-ն միջնորդություն է ներկայացրել Մալաքյան եղբայրների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
02/09/2020 19:42

ՀՖՖ-ն միջնորդություն է ներկայացրել Մալաքյան եղբայրների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ, հայտնում են ՀՖՖ լրատվական ծառայությունից: 

Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում է դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն են հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ:

ՀՖՖ-ն միջնորդություն է ներկայացրել Մալաքյան եղբայրների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ