03/09/2020 12:23
Դիմեք պարետատուն կամ ԱԳՆ, մենք սահման բացելու լիազորություն չունենք. Զարեհ Սինանյանը՝ ակցիայի մասնակիցներին (Տեսանյութ)
Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցները, որոնք պահանջում են բացել սահմանները և թույլատրել Ռուսաստան մեկնել, հարց ուղղեցին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ ե՞րբ կլուծվի սահմանների հարցը: Վերջինս քաղաքացիներին հորդորեց այդ հարցով դիմել պարետատուն կամ ԱԳՆ:
«Սահմանները բացելու հետ կապված Ռուսաստանի հետ բանակցում է պարետատունը, ԱԳՆ-ն: Մենք այս հարցով չենք զբաղվում, զբաղվում ենք Սփյուռքի հարցերով, սահման բացելու գործառույթ չունենք: Մենք չենք որոշում, թե Ռուսաստանն ում ներս թողնի, ում՝ ոչ: Գրավոր դիմեք պարետատուն կամ արտաքին գործերի նախարարություն, ես համոզված եմ՝ այս ուղղությամբ ինչ-որ բան արվում է», - ասաց Զարեհ Սինանյանը: