03/09/2020 11:24
«Արգիճի» ՓՀԷԿ-ը իրականացրել է անօրինական ջրառ, նշանակվել է վարչական տուգանք 200 000 դրամի չափով
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը ստուգում է իրականացրել «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող «Արգիճի» ՓՀԷԿ-ում:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2019 թվականի օգոստոս ամսին իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ չնախատեսված ջրառ, իսկ սեպտեմբեր ամսին՝ ավել ջրառ. խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:
Նշանակվել է վարչական տուգանք 200 000 դրամի չափով:
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 168 840 դրամ:
Տեսչական մարմինը ստուգումն իրականացրել է ս.թ. հուլիսի 27-ից 31-ը՝ Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրության հիման վրա («Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տվյալների հիմքով), ստուգմամբ ընգրկող ժամանակաշրջանը՝ 2019 թվականի մայիսի 30-ից մինչև 2020 թվականի հուլիսի 31-ն է: