Գոռ Մալաքյանը չի կալանավորվի
03/09/2020 21:58

Գոռ Մալաքյանը չի կալանավորվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժեց ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, Aysor.am-ին հայտնեց Մալաքյանների փաստաբան Գոռ Միքայելյանը։
 
 
Էդգար Մալաքյանը կկալանավորվի մեկ ամիս ժամկետով։ Փաստաբանն ասաց, որ որոշումը բողոքարկելու են։

Մալաքյաններին առաջադրված մեղադրանքի համաձայն` նրանք բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, կատարել խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած՝ ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին:
 
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ
 
Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում էր դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը:
 
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն էին հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ:
Գոռ Մալաքյանը չի կալանավորվի