«2016-ի ապրիլը ցույց տվեց, թե գենետիկան ոնց է աշխատում». Ռոման Մուշեղյանն ու Ալեքսանդր Խաչատրյանն Ապրիլյան պատերազմին նվիրված ֆիլմ են նկարահանում

03/09/2020 20:02

«2016-ի ապրիլը ցույց տվեց, թե գենետիկան ոնց է աշխատում». Ռոման Մուշեղյանն ու Ալեքսանդր Խաչատրյանն Ապրիլյան պատերազմին նվիրված ֆիլմ են նկարահանում


2021 թվականին հայկական կինոշուկան կհարստանա ևս մեկ տեղական արտադրանքով: Ոչ վաղ անցյալի ռազմական փաստագրությունը գեղարվեստական մատուցմամբ էկրան կբարձրանա. ռեժիսոր Ռոման Մուշեղյանն ու դերասան, պրոդյուսեր Ալեքսանդր Խաչատրյանը սկսել են նոր ֆիլմի նկարահանումները, որը նվիրված է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին: Ֆիլմի սցենարիստը Հարություն Ղուկասյանն է:

Գլխավոր հերոսին մարմնավորում է Ալեքսանդր Խաչատրյանը: Նկարահանվել են ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանը, Լևոն Հախվերդյանը, Մարջան Ավետիսյանը, Նարինե Պետրոսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Արթուր Դարբինյանը, Վիգեն Ստեփանյանը, Ալիս Կապլանջյանը և այլք:

Ֆիլմի վերնագիրն արդեն իսկ ամրագրված է՝ «Գարուն ա»:

Հատուկ երաժշտություն կգրվի, բայց թե ո՞ր կոմպոզիտորի կողմից՝ դեռևս հայտնի չէ: Ֆիլմում կօգտագործվի նաև Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությունը՝ Կարեն Անանյանի մշակմամբ:

«Գարուն ա»-ն նկարահանվում է ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Aysor.am-ը զրուցել է Ռոման Մուշեղյանի հետ:

- Ֆիլմի մտահղացումն Ալեքսանդր Խաչատրյանինն է: Ինչպե՞ս ծնվեց ձեր համագործակցությունը:

- Երեք տարի առաջ ես նկարահանում էի «Սահմանին» հեռուստասերիալը, որից հետո «Շանթ» հեռուստաընկերության հետ ցանկություն ունեինք նկարահանել ֆիլմ՝ Քառօրյա պատերազմի մասին: Անձամբ ես շատ էի ցանկանում մեր պատմության այդ շրջանին անդրադառնալ: Երկուս ու կես տարի առաջ Առեքսանդր Խաչատրյանն ինձ ասաց իր գաղափարի մասին, ինչն ինձ առավել ոգևորեց: Ինքն ու սցենարիստը մինչ այդ արդեն ինչ-որ բաներ մտածել էին, ես էլ միացա ու սկսվեց աշխատանքային պրոցեսը: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր գործ ենք հանդիսատեսին հանձնելու, այն իր տեսակով օրիգինալ է լինելու:

- Նկարահանումներն այժմ ո՞ր փուլում են:

- Ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն ԱՄՆ-ում ենք անցկացրել: Այս գարնանը պետք է սկսեինք նկարահանումները սահմանագծում, խրամատներում, ներգրավված էին լինելու տանկեր, հրթիռներ, մի խոսքով՝ պատերազմական իրավիճակ: Բայց համավարակի պատճառով հետաձգվեց: Ամառվա շրջանն օգտագործեցինք ֆիլմի համապատասխան հատվածները նկարելու համար: Պատերազմական կտորները, որոնց համար մեզ հենց ապրիլ ամիս է պետք, թողեցինք հաջորդ տարվան: Հետարտադրական ամբողջ շրջանը (մոնտաժային աշխատանքներ, հնչյունային ձևավորում, գունային կորեկցիա) տեղի է ունենալու Ուկրաինայում: Եթե ամեն ինչ նորմալ լինի ու մինչև գարուն COVID 19-ը հաղթահարվի, կարծում եմ՝ 2021 թվականի սեպտեմբերին ֆիլմը պատրաստ կլինի: Նախատեսում ենք պրեմիերա ունենալ ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարբեր երկրներում:

- Պայմանավորված արտակարգ դրության թելադրած սահմանափակումներով՝ բարդ չէ՞ր թեկուզ ոչ մարտական նկարահանումներն իրականացնել այս ամիսներին: Խնդիրների չբախվեցի՞ք:

- Մեր ֆիլմում նաև համերգի տեսարաններ ունենք: Այդ առումով մի շատ հետաքրքիր միջադեպ եղավ. երբ Գառնիում այդ տեսարանն էինք նկարահանում, մեր գործընկերներից մեկն անզգուշաբար ուղիղ եթեր էր մտել: Դրանից հետո համացանցում սկսեց տարածվել, թե, իբր, «փարթի» ենք կազմակերպել: Ամենաբարդը դա էր (ժպտում է - հեղ.): Իրականում, նկարահանումների ժամանակ պահպանել ենք անվտանգության բոլոր նորմերը, հետևել ենք պարետատան ցուցումներին, թույլտվություն ենք վերցրել… Ներողություն եմ խնդրում և ուզում եմ խոսել լրագրողական էթիկայի մասին: Իհարկե, ոչ բոլոր լրագրողներն ու լրատվամիջոցները, բայց համատարած տենդենց կա՝ առանց ինֆորմացիան ճշտելու, վերցնում ու հրապարակում են այն, ինչն աչքներով ընկնում է: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ նման նախագծերին աջակցելը, սատարելը, ոչ թե անտեղի ու անհիմն փնովելը:

- Քանի որ ֆիլմն Ապրիլյան պատերազմի մասին է, կարելի՞ է ենթադրել, որ այն փաստագրություն է ներկայացնելու, ֆիլմում մեզ ծանոթ հերոսների կերպարնե՞րն ենք տեսնելու:

- Սա գեղարվեստական ֆիլմ է: Քառօրյա պատերազմը փորձում ենք պատկերել ռեալիստորեն, բայց ոչ կոնկրետ փաստագրության հիման վրա: Ֆիլմի հերոս տղան երաժիշտ է, որ ճակատագրի բերումով Քառօրյա պատերազմի օրերին հայտնվում է սահմանագծին: Իրականում, Ապրիլյան պատերազմին մասնակից երաժիշտի մասին երբեք չենք լսել, թեև, օրեր առաջ ծանոթներիցս մեկն ասաց, որ նման տղա եղել է… Գիտեք, տարբեր ֆիլմերում տարբեր մասնագիտության տեր հերոսների միշտ էլ անդրադարձել են: Կարծում եմ՝ մենք հիմա ունենք այս հերոսի կարիքը, հետաքրքիր է տեսնել՝ մարտի դաշտում ինչպե՞ս կդրսևորի իրեն, օրինակ, ջութակահար երիտասարդը: Քառօրյան մարդկանց պատկերացումը նոր սերնդի մասին շատ փոխեց: Շատերը չէին էլ կարող պատկերացնել, որ նոր-նոր երիտասարդություն ոտք դրած երեխաները կարող են հակառակորդին այդպիսի ժանիք ցույց տալ, աչքի ընկնել խիզախությամբ: Բայց 2016-ի ապրիլը ցույց տվեց, թե գենետիկան ոնց է աշխատում:

- Հիմնական կերպարներում ովքե՞ր են նկարահանվել, կմանրամասնե՞ք ֆիլմի մասին:

- Ֆիլմի գլխավոր հերոսն Ալեքսանդր Խաչատրյանն է, ով երաժիշտ տղայի պապիկին է մարմնավորում: Կերպարը նախկին հետախույզ է, ով Արցախյան շարժման օրերին ընտանիքին Մոսկվայից տեղափոխում է Հայաստան ու ինքը մեկնում պատերազմ: Կինը մահանում է, իսկ որդին մեղադրում է հորը նրանում, որ վերջինս անուշադրության է մատնել իրենց այն պահին, երբ նրա կարիքն առավել շատ ունեին: Այստեղ երեք սերունդների՝ պապիկի, որդու ու թոռան գաղափարական կոնֆլիկտն է արտացոլվում: Երեքն էլ ճիշտ են իրենց գաղափարախոսության մեջ, սակայն ամեն մեկը պայքարում է իր ճշմարտության համար… Որդու կերպարում ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանն է, հարսի դերում՝ Մարջան Ավետիսյանտը, երաժիշտ թոռանը ներկայացնում է Լևոն Հախվերդյանը:

- Ֆիլմում սեր կա՞:

- Անպայման, իմ կարծիքով՝ առանց սիրո ոչ մի պատմություն չկա (ծիծաղում է - հեղ.): Երիտասարդ հերոսը, թողնելով ապագայի հետ կապված մասնագիտական խոստումնալից ծրագրերը, ուսումը դրսում շարունակելու գայթակղիչ առաջարկն ու սիրած աղջկան, մեկնում է ծառայության:

- Ապրիլյան պատերազմն ընդամենը 4 տարվա վաղեմություն ունի, Դուք խաղարկային ֆիլմի լեզվով հանդիսատեսին պատմելու եք մի իրականության մասին, որի ականատեսն են եղել իրենք: Չունե՞ք մտավախություն, որ կարող եք չընկալվել, բարդ չէ՞:

- Իսկապես, ինձ համար շատ պատասխանատու է այս թեմային անդրադառնալը: Ինչը կապված է ռազմահայրենասիրական թեմաների հետ՝ իմ տարերքն է: Ես փորձում եմ աշխատանքս լուրջ ու մանրակրկիտ կատարել, որպեսզի ամեն ինչ ճշմարիտ լինի: Որքան էլ սա գեղարվեստական ֆորմատով է, միևնույն է՝ պետք է պահպանվի ժամանակագրությունը, հիմքը: ՊՆ սպայական կազմի հետ խորհրդակցել ենք, ամեն ինչ ձեռնարկել ենք, որպեսզի թեման ճշմարտացի մատուցվի:

- Գրեթե նույն թեմայով ևս մեկ ֆիլմ ունենք՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ»-ը: Չկա՞ մտավախություն, որ մարդիկ կփորձեն ընդհանրություններ գտնել:

- Բոլորովին, այս երկու ֆիլմերը բացարձակ տարբեր են: Մեր ֆիլմը հիմնովին ուրիշ թեմայի մասին է և այլ գաղափարախոսություն ունի: Բացի Ապրիլյան պատերազմից մենք «խոսում» ենք նաև այն մասին, թե ինչո՞ւ ենք միավորվում միայն ծայրահեղ իրավիճակներում, իսկ երբ ամեն ինչ հանգիստ է լինում՝ միմյանցից հեռանում ենք, անտարբեր դառնում: Այն կարծես թե վեր է հանում այսօրվա ազգային գաղափարախոսության անհրաժեշտության խնդիրը: Ու խոսքը ոչ թե լոզունգների մասին է, այլ կարևոր շեշտադրման՝ ո՞ւր է գնում այս ազգն ու ինչի՞ կարիք ունի ինքն իրեն հարգող ու սիրող պետություն դառնալու համար:

Սա ֆիլմ է նաև ընտրության մասին՝ սահմանին կանգնող ու հողը պաշտպանողի և ցանկացած բնագավառում իր գործով հայրենիքին ծառայողի, օգուտ տվողի մասին: Ինքս ծառայել եմ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում, ու այդ հարցը ես էլ եմ բազմիցս ինձ տվել. ճիշտ է՝ ես էլ հայրենիքին ծառայել եմ՝ լուսաբանելով զինվորի կյանքն ու առօրյան, բայց կարծում եմ, որ խրամատում կանգնող զինվորը բոլորովին այլ աշխարհ է, այլ առաքելություն է կատարում: Եթե մի պահ պատկերացնենք՝ ինչ է զգում այդ զինվորը գիշերով՝ մթի, խավարի, փոշու մեջ կանգնած, կյանքն էլ՝ ամեն վայրկյան վտանգի մեջ, ապա առանց վարանելու կհասկանանք, որ այնտեղ գերմարդիկ են, ովքեր, գուցե, իրենք էլ չեն գիտակցում իրենց ուժը, արածը: Զինվորը մեծ սիրո ու հարգանքի է արժանի:

- Ֆինանսական ի՞նչ միջոցներով է նկարահանվում ֆիլմը, արդյոք Կինոմիությունն օժանդակում է:

- Կինոմիությունը չի օժանդակում այս նախագծին, այն ամբողջովին իրականացվում է Ալեքսանդր Խաչատրյանի նախաձեռնությամբ… Գիտեք, այս նախագծի շրջանակներում ես ևս մեկ անգամ բացահայտեցի մեր ազգի դրական կողմը. մարդիկ, ովքեր լսում էին այս պրոյեկտի մասին, իմանում, թե ինչ թեմայի շուրջ է նկարվում, այնքան պատրաստակամորեն էին աջակցում, որ ես ոգևորվում էի: Շնորհակալ եմ բոլորին մեզ ձեռք մեկնելու ու աջակցելու համար:

- Սովորաբար, դուք աշխատում եք ռուսական կինոշուկայի համար: Սա Ձեր առաջի՞ն հայկական գեղարվեստական ֆիլմն է:

- Ոչ, գեղարվեստական ֆորմատի առաջին հայկական ֆիլմը «Որոգայթ»-ն էր, նաև կարճամետրաժ ֆիլմեր եմ նկարել: Իսկ ռուսական շուկայի համար նկարել եմ «Убийцтво на 100 миллионов», «Отель» և «Расплата» դետեկտիվ ֆիլմերը:

- Ի դեպ, Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին նվիրված «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմում, որը բաղկացած է 7 նովելներից, ի սկզբանե տեղ էր գտել նաև Ձեր «Ակնոց» կարճամետրաժը: Ի՞նչ հիմնավորմամբ այն դուրս մնաց և ի՞նչ ճակատագիր ունի հիմա:

- Ինձ Ռուբեն Ջաղինյանն էր հրավիրել, որպեսզի նկարեմ եզրափակիչ՝ 7-րդ նովելը, որը կոնկրետ Քառօրյա պատերազմի մասին էր: Իմ կարծիքով՝ բավականին լուրջ ֆիլմ էր եղել, ու թեև սկզբում ստեղծագործական ողջ կազմը, պրոդյուսերները հրաշալի կարծիք էին հայտնել իմ ֆիլմի մասին, բայց անհասկանալի պատճառներով այն դուրս մնաց ու պարզվեց, որ 7-րդ՝ Քառօրյայի թեմայով նովելը Մհեր Մկրտչյանն է նկարում: Ինձ տրված միակ բացատրությունն այն էր, որ իմ ֆիլմը մնացած 6 նովելներին չի «կպնում»… Այս ֆիլմում նկարահանվել էին Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Լիլի Էլբակյանը: Սա էսթետիկորեն և գեղարվեստական առումով հրաշալի ֆիլմ է, ու ես պետք է ամեն ինչ անեմ, որ այն որպես կարճամետրաժ առանձին ֆիլմ ցուցադրվի: 

- Եթե չեմ սխալվում, հիմա սովորում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ «American Film Institute»-ում՝ որպես պրոդյուսեր: Ամերիկյան կինոշուկա՞ եք ուզում մուտք գործել:

- Ավելին՝ արդեն սկսել եմ այնտեղ կարճամետրաժ ֆիլմեր նկարել: Աստված առաջ, շուտով ամերիկյան մի նախագիծ կսկսենք:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 26/04/2024 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 26/04/2024 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին 26/04/2024 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 26/04/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 26/04/2024 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել 26/04/2024 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան 26/04/2024 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ 26/04/2024 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը 26/04/2024 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) 26/04/2024 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 26/04/2024 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը 26/04/2024 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ 26/04/2024 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը 26/04/2024 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ 26/04/2024 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է 26/04/2024 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ 26/04/2024 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ 26/04/2024 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է 26/04/2024 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել 26/04/2024 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր 26/04/2024 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 26/04/2024 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) 26/04/2024 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան 26/04/2024 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն 26/04/2024 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին 26/04/2024 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը 26/04/2024 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) 26/04/2024 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) 26/04/2024 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան 26/04/2024 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված 26/04/2024 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար 26/04/2024 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին 26/04/2024 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը 26/04/2024 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել 26/04/2024 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» 26/04/2024 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը 26/04/2024 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը 26/04/2024 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին 26/04/2024 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան

Տվյալ բաժնի վերջին նյութերը