07/09/2020 18:48
Գույքահարկը հորս տուն չեմ տանելու, ձեր հոր տուն է մտնելու. 2 տուփ ծխախոտ քիչ ծխեք, մի շիշ օղի քիչ խմեք, դրա փողը վճարեք. Փաշինյան
Ասում են՝ կառավարությունը գույքահարկն ավելացրել ա. գույքահարկն, առաջին հերթին, այս ճանապարհն է դառնալու, Տավուշում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ձեր մանկապարտեզն է դառնալու։ Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ, էդ փողը վճարի բյուջե, որովհետև դա դառնում է ճանապարհ։ Այդ գույքահարկը, որ ավելացրինք, հորս տո՞ւն եմ տանելու։ Ո՛չ, ձեր հոր տունն է մտնելու, ձեր հայրական տների ճանապարհն է այդ գույքահարկը, մանկապարտեզը, դպրոցն է այդ գույքահարկը», - ասաց վարչապետը։