09/09/2020 13:33
Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարությունից գնացին ՊԵԿ
Կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած հագուստի ներմուծմամբ զբաղվող գործարարները գնացին Պետական եկամուտների կոմիտե: Նրանք հիմա էլ փորձում են իրենց հարցերի պատասխանները ՊԵԿ-ից ստանալ: Հակառակ դեպքում ծրագրում են վաղը նորից հավաքվել կառավարության դիմաց:
Հիշեցնենք, որ նրանք դժգոհում են հագուստի մաքսազերծման մեթոդներ փոփոխությունից, որի համաձայն՝ ներմուծվող հագուստն այսուհետ մաքսազերծվելու է բոլոր այլ ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման։