09/09/2020 12:50
Ռուստամ Բադասյանը չհիշատակեց Քոչարյանի գործի ձգձգման մի շարք պատճառներ, որը լավ կլիներ հիշեր ու հիշատակեր. Ալումյան (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիի փաստաբան Հայկ Ալումյանը համաձայն է՝ այն, ինչ ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, գոյություն ունի։
Ռուստամ Բադասյանը, նշենք, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն անհասկանալի պատճառներով ձգձգվում է։
«Դատավորները չեն ուզում այս գործի հետ ընդհանուր որևէ բան ունենալ ու դա երևում է հենց միայն ինքնաբացարկների քանակից, բայց Ռուստամ Բադասյանն, օրինակ, չհիշատակեց գործի ձգձգման մի շարք պատճառներ, որը լավ կլիներ ինքը հիշեր ու հիշատակեր, օրինակ, երբ գործը գտնվում էր դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում, ակնհայտ շինծու քրեական գործ ստեղծեցին զուտ մի պատճառով, որ քրեական գործը Դավիթ Գրիգորյանի վարույթից վերցնեն, փոխանցեն մեկ այլ դատավորի, կամ, երբ գործը Դավիթ Գրիգորյանի վարույթից վերցրել էին, հանձնել գրասենյակ, որ վերամակագրվի մեկ այլ դատավորի, երկար ժամանակ գործը չէր մակագրվում որևիցե դատավորի, երբ նույն օրը կամ հաջորդ օրը պետք է մակագրվեր... իսկ գիտե՞ք ինչու, որովհետև դատավոր Աննա Դանիբեկյանը դեռ արձակուրդում էր ու պետք է գար գործի, որ մակագրվեր իրեն, այ, պարոն Բադասյանը եթե այս փաստը նայի, բավականին հետևությունների կգա, ուրիշ բան է՝ կուզի՞ այդ մասին բարձրաձայնի, թե՞ ոչ», - ասաց Հայկ Ալումյանը։