09/09/2020 15:43
Գյումրիում նոր բիզնեսների հիմնադրման համար պետությունը պետք է մտածի լուրջ հարկային արտոնությունների մասին. Կառավարման խորհրդատու
Գյումրին իրականում փոքր շուկա է, ինչը թույլ չի տալիս կատարել մեծ ներդրումներ, ստեղծել մեծ թվով աշխատատեղեր, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի կազմակերպած «Գյումրին այսօր» պանելային քննարկման ժամանակ ասաց գործարար կառավարման մագիստրոս, կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը:
«Ունենք այն, ինչ ունենք: Երբեք չի կարելի մտածել, որ որևէ մեկը բիզնես կհիմնի՝ զուտ մարդասիրական, բարեգործական նպատակներից ելնելով: Ինչո՞ւ Երևանում հիմնավորված մեծ բրեդները, օրինակ՝ աշխարհահռչակ հյուրանոցները, չեն ուզում գալ Գյումրի. հիմնական պատճառը փոքր շուկան է, և պետությունն այստեղ պետք է մտածի լուրջ հարկային արտոնությունների, էժան վարկային միջոցների, ընտանեկան ձեռնարկույթւոնների խրխուսման մասին», - ասաց բանախոսը՝ բիզնեսի կայացման հարցում կարևորելով նաև Երևան-Գյումրի ավտոճանապարհի վիճակը:
Բաբկեն Մկրտչյանը նաև նշեց՝ պետությունը պետք է աշխատանքներ տանի և վերահսկելի պահի բիզնեսների ներդրման գործընթացը, անհրաժեշտության պարագայում ազատություններ սահմանի: