09/09/2020 14:59
Արցախի նախագահը հանդիպել է ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ
Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ:
Արցախի նախագահը կարևորել է ճանապարհային ոստիկանության դերն անվտանգ երթևեկության կազմակերպման գործում՝ շեշտելով, որ ակնառու է նրանց կողմից կատարվող ամենօրյա միջոցառումները և դրանք պետք է կրեն շարունակական բնույթ:
ԱՀ նախագահը հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին՝ նշելով, որ ճանապարհային ոստիկանության նյութատեխնիկական պայմանների պատշաճ ապահովումը և ծառայողների սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում։
Հանդիպանը ներկա էին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը և ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Ղահրամանյանը: