Այդ ողբերգությունը հիմքն է, բայց դրա շուրջ կատարվում են իրադարձություններ և՛ անցյալում, և՛ ապագայում, և՛ ներկայում. Ռեժիսոր Հայկ Բաբայանը հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմ է պատրաստում

11/09/2020 19:33

Այդ ողբերգությունը հիմքն է, բայց դրա շուրջ կատարվում են իրադարձություններ և՛ անցյալում, և՛ ապագայում, և՛ ներկայում. Ռեժիսոր Հայկ Բաբայանը հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմ է պատրաստում


«Երևանն արցունքներին հավատում էր». սա ռեժիսոր Հայկ Բաբայանի նոր ֆիլմի գլխագիրն է, որի գաղափարը ծնվել է 21 տարի առաջ, երբ հոկտեմբերի 27-ին գրեթե գլխատվեց երկրի քաղաքական էլիտան: Այդ օրերին առաջին դասարանում սովորող ռեժիսորն առաջին անգամ դպրոցում լսեց՝ «ոտքի, մեկ րոպե լռությամբ հարգում ենք զոհերի հիշատակը»: 6-7 տարեկան երեխան թեև դեռ լիովին չէր գիտակցում՝ ի՞նչ է կատարվել ու ինքն ինչո՞ւ է ոտքի կանգնել, բայց զգում էր՝ եղածը սարսափելի ու անդառնալի էր:

«Կարծում եմ՝ հենց այդ երեխայի գլխում էլ ֆիլմ նկարելու միտքը ծագեց: Երբեք սեղանի մոտ չեմ նստել, թուղթ ու գրիչը ձեռքս չեմ վերցրել ու օրերով չեմ մտածել՝ այս թեմայի մասին ֆիլմ նկարեմ: Ուղղակի այդ իրողությունը միշտ գլխումս է եղել, հետո եմ վերլուծել ու հասկացել, որ ամբողջ հանրությունն այնքան մեծ ցավ էր ապրում, որ նույնիսկ մանկահասակ երեխաներին ոտքի կանգնեցրեցին: Կարծում եմ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենադաժան էջերից մեկն է», - Aysor.am-ի հետ զրույցում առաջին անգամ ֆիլմի մասին բարձրաձայնեց ռեժիսորը:

Նա ընդգծեց՝ թեև ֆիլմի էպիկենտրոնում հոկտեմբերի 27-ն է, բայց ասել, որ այն ֆիլմ է միայն հոկտեմբերի 27-ի մասին, նշանակում է՝ ոչինչ չասել:

«Հոկտեմբերի 27-ը «Երևանն արցունքներին հավատում էր» ֆիլմում կրում է սիմվոլիկ էպիկենտրոն: Այո, այդ ողբերգությունը հիմքն է, առանցքն է, բայց դրա շուրջ կատարվում են իրադարձություններ և՛ անցյալում, և՛ ապագայում, և՛ ներկայում: Իրականում, հայ ժողովուրդի պատմության մեջ եղել են բազմաթիվ հոկտեմբերի 27-եր՝ դավադրաբար սպանվել են թագավորներ, կառավարիչներ, մտավորականներ… Ո՞վ է ասում, որ բանաստեղծների գնդակահարությունը հոկտեմբերի 27 չի: Պարզապես 20-րդ դարի վերջում կատարվածը գերազանցեց այդ ամենն ու դարձավ համաշխարհային երևույթ, քանի որ քաղաքականացված էր: Ընդհանրապես, ես կարծում եմ՝ 20-րդ դարում տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ՝ երկու հոկտեմբերյան հեղափոխություն՝ 1917 և 1999 թվականներին: 1999-ինը զուտ ողբերգություն չէր, դա հեղափոխություն էր՝ բառի ամենավատ իմաստով: Երկու հեղափոխությունների հետևանքով էլ Հայաստանը միայն ու միայն կորցրել է: Պատմությունը միշտ կրկնվում է», - նկատեց զրուցակիցս:

Ֆիլմը գեղարվստավավերագրական ժանրի է: Ինչպես հեղինակն է ասում՝ այս բարդ ժանրն իր մեջ երկու տարբեր տարրեր է պարունակում. նրանում կան և՛ բեմականացված տեսարաններ, և՛ արխիվ: 

«Արխիվը կցել բեմականացված տեսարանին՝ շատ նուրբ ու բարդ աշխատանք է, մենք ամեն ջանք ներդնում ենք, ամեն մանրուք հաշվի ենք առնում, որպեսզի ֆիլմը հանկարծ ռեպորտաժային չդառնա: Եթե հանկարծ մեր աշխատանքից ռեպորտաժի «հոտ» եկավ, որպես կինո իր ամբողջ էֆեկտը կկորցնի», - վստահեցրեց Հայկ Բաբայանը: 

Հոկտեմբերի 27-ին առ այսօր որևէ ռեժիսոր «ձեռք չի տվել»: Անդրադառնալ թեմայի, որը մեր ժամանակներում է տեղի ունեցել՝ և՛ հեշտ է, և՛ բարդ: Հեշտ է այնքանով, որ թարմ են հիշողությունները, գրեթե անհնար է խեղաթյուրել իրողությունն ու դրա իրավացիության մեջ համոզել հանդիսատեսին: Բարդ է կրկին նույն պատճառով՝ ականատեսները մեր կողքին են, մեր մեջ, ու հենց նրանք են գնահատողներն ու քննադատողները:

«Իսկապես, մենք գործ ունենք այնպիսի մի իրողության, թեմայի հետ, որը մարդիկ իրենց աչքով են տեսել, ապրել, ու մենք չպետք է մեր ֆիլմում կեղծենք, խաբենք, արհեստական զգացողություն տանք: Հակառակ դեպքում մարդիկ կմտածեն՝ եթե այս ռեժիսորը դահլիճում լիներ այդ պահին, նման ֆիլմ չէր նկարի: Ես շատերի հետ եմ խորհրդակցել, խոսել, քննարկել: Շփվել եմ մարդկանց հետ, ովքեր ոչ միայն ականատես են եղել, այլ որպես զոհերի ազգական՝ մասնակից են եղել քննչական պրոցեսներին ու ամեն ինչին մանրակրկիտ տիրապետում են: Նրանք բազմաթիվ պատմություններ են պատմում, անգամ՝ խորհուրդներ են տալիս ու հուշումներ անում: Ի զարմանս ինձ՝ այդ մարդկանց մեծամասնությունը ոգևորությամբ սպասում է այս ֆիլմի ցուցադրվելուն: Մարդիկ էլ կան, որ ընդհանրապես չեն ուզում հոկտեմբերի 27 բառը լսել: Այդպիսիներից մեկն, ով այդ օրը ԱԺ դահլիճում է եղել, ինձ ասաց՝ «երբ ինձ մոտ հոկտեմբերի 27 են ասում, ամբողջ մարմինս դողում է», խնդրեց իրեն չհիշեցնել ողբերգությունը: Հոգեվիճակները տարբեր են, ու դա շատ բնական է… Ամեն դեպքում, թող հպարտություն չդիտվի, բայց ես ինձ շատ լավ եմ զգում, որ այս ֆիլմի ռեժիսորն եմ: Այնքան հաղորդագրություն, ասելիք ու սիմվոլիզմ կա այս ֆիլմի մեջ, որ եթե ամեն մեկն ինչ-որ մի բան վերցնի, լավ կլինի, օգտակար կլինի թե՛ իրեն, թե՛ երկրին: Ֆիլմը պիտի ինքնանպատակ չլինի: Ինձ պետք է, որ այն նայելուց հետո մարդիկ նստեն, խորհեն, ու գլուխը բարձին դնելիս մտածեն՝ այս կամ այն տեսարանը նկարելով ռեժիսորն ի՞նչ էր ցանկացել ասել: Այ այդ ժամանակ կարող ես համարել, որ հաջողված գործ ես արել», - նշեց նա:

Սցենարը ևս գրել է Հայկ Բաբայանը, օպերատորն է Կարեն Անտոնյանը, պրոդյուսերը՝ Հայկ Զաքարյանը: Երկրորդ ռեժիսորի գործառույթը հանձն է առել Աննա Ավագյանը:

Հարցին՝ դերասաններ ներգրավվա՞ծ են ֆիլմում, ռեժիսորը պատասխանեց՝ իր ֆիլմի հերոսները պայմանական մարդիկ են, հանդիսատեսը տիտրերում չի գտնի մերօրյա «աստղերի» ու վաստակավորների:

«Ընտրել եմ այնպիսի կերպարներ, որոնք հանրությանը ծանոթ չեն: Չեմ կարող այս թեմայում ներգրավել մի ճանաչված դերասանի, ով, օրինակ, Vivacell-ի գովազդում է անընդհատ երևում: Ինչպես պատմությունը, ողբերգությունն է պայմանական, նույնկերպ էլ ֆիլմն է դառնում պայմանական: Նույնիսկ դեմքեր չեն երևում՝ տեսնում ենք ձեռքեր, ոտքեր, աչքեր, էմոցիաներ…», - մանրամասնեց հեղինակը:

COVID 19-ով պայմանավորված՝ նկարահանումների ընթացքը մի պահ կանգ էր առել, բայց ամռան սկզբից, հետևելով անվտանգության բոլոր կանոններին, ստեղծագործական խումբը շարունակել է աշխատանքները՝ ոչ մի րոպե դադար չտալով:

«Երևանն արցունքներին հավատում էր»-ը փառատոնային կյանք կունենա: Հայկ Բաբայանը նկատում է՝ այս ֆիլմում այնպիսի սյուժետային գծեր են զարգանում, այնպիսի դետալներ կան, որ յուրաքանչյուր ազգության մարդ կընկալի: Պետք է այնպես անենք, որ պատմությունը բոլորին ծանոթ լինի, աշխարհի ոչ մի երկիր ապահովագրված չի նման երևույթից: 

Ֆիլմը նկարահանվում է սեփական ֆինանսական միջոցներով:

«Նախարարություն չենք դիմել, Կինոկենտրոն՝ առավել ևս», - նշում է ռեժիսորն ու նորից հիշելով, որ իր ու Կինոկենտրոնի տնօրենի «ջուրը մի առվով չի հոսում», շեշտում՝ «քանի դեռ Շուշանիկ Միրզախանյանն (Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն - հեղ.) այնտեղ է, երբեք որևէ հարցով չի դիմելու»:

«Երևանն արցունքներին հավատում էր» ֆիլմը էկրան կբարձրանա 2020 թվականի վերջին:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով Այսօր, 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել Այսօր, 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ Այսօր, 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը