Այդ ողբերգությունը հիմքն է, բայց դրա շուրջ կատարվում են իրադարձություններ և՛ անցյալում, և՛ ապագայում, և՛ ներկայում. Ռեժիսոր Հայկ Բաբայանը հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմ է պատրաստում

11/09/2020 19:33

Այդ ողբերգությունը հիմքն է, բայց դրա շուրջ կատարվում են իրադարձություններ և՛ անցյալում, և՛ ապագայում, և՛ ներկայում. Ռեժիսոր Հայկ Բաբայանը հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմ է պատրաստում


«Երևանն արցունքներին հավատում էր». սա ռեժիսոր Հայկ Բաբայանի նոր ֆիլմի գլխագիրն է, որի գաղափարը ծնվել է 21 տարի առաջ, երբ հոկտեմբերի 27-ին գրեթե գլխատվեց երկրի քաղաքական էլիտան: Այդ օրերին առաջին դասարանում սովորող ռեժիսորն առաջին անգամ դպրոցում լսեց՝ «ոտքի, մեկ րոպե լռությամբ հարգում ենք զոհերի հիշատակը»: 6-7 տարեկան երեխան թեև դեռ լիովին չէր գիտակցում՝ ի՞նչ է կատարվել ու ինքն ինչո՞ւ է ոտքի կանգնել, բայց զգում էր՝ եղածը սարսափելի ու անդառնալի էր:

«Կարծում եմ՝ հենց այդ երեխայի գլխում էլ ֆիլմ նկարելու միտքը ծագեց: Երբեք սեղանի մոտ չեմ նստել, թուղթ ու գրիչը ձեռքս չեմ վերցրել ու օրերով չեմ մտածել՝ այս թեմայի մասին ֆիլմ նկարեմ: Ուղղակի այդ իրողությունը միշտ գլխումս է եղել, հետո եմ վերլուծել ու հասկացել, որ ամբողջ հանրությունն այնքան մեծ ցավ էր ապրում, որ նույնիսկ մանկահասակ երեխաներին ոտքի կանգնեցրեցին: Կարծում եմ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենադաժան էջերից մեկն է», - Aysor.am-ի հետ զրույցում առաջին անգամ ֆիլմի մասին բարձրաձայնեց ռեժիսորը:

Նա ընդգծեց՝ թեև ֆիլմի էպիկենտրոնում հոկտեմբերի 27-ն է, բայց ասել, որ այն ֆիլմ է միայն հոկտեմբերի 27-ի մասին, նշանակում է՝ ոչինչ չասել:

«Հոկտեմբերի 27-ը «Երևանն արցունքներին հավատում էր» ֆիլմում կրում է սիմվոլիկ էպիկենտրոն: Այո, այդ ողբերգությունը հիմքն է, առանցքն է, բայց դրա շուրջ կատարվում են իրադարձություններ և՛ անցյալում, և՛ ապագայում, և՛ ներկայում: Իրականում, հայ ժողովուրդի պատմության մեջ եղել են բազմաթիվ հոկտեմբերի 27-եր՝ դավադրաբար սպանվել են թագավորներ, կառավարիչներ, մտավորականներ… Ո՞վ է ասում, որ բանաստեղծների գնդակահարությունը հոկտեմբերի 27 չի: Պարզապես 20-րդ դարի վերջում կատարվածը գերազանցեց այդ ամենն ու դարձավ համաշխարհային երևույթ, քանի որ քաղաքականացված էր: Ընդհանրապես, ես կարծում եմ՝ 20-րդ դարում տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ՝ երկու հոկտեմբերյան հեղափոխություն՝ 1917 և 1999 թվականներին: 1999-ինը զուտ ողբերգություն չէր, դա հեղափոխություն էր՝ բառի ամենավատ իմաստով: Երկու հեղափոխությունների հետևանքով էլ Հայաստանը միայն ու միայն կորցրել է: Պատմությունը միշտ կրկնվում է», - նկատեց զրուցակիցս:

Ֆիլմը գեղարվստավավերագրական ժանրի է: Ինչպես հեղինակն է ասում՝ այս բարդ ժանրն իր մեջ երկու տարբեր տարրեր է պարունակում. նրանում կան և՛ բեմականացված տեսարաններ, և՛ արխիվ: 

«Արխիվը կցել բեմականացված տեսարանին՝ շատ նուրբ ու բարդ աշխատանք է, մենք ամեն ջանք ներդնում ենք, ամեն մանրուք հաշվի ենք առնում, որպեսզի ֆիլմը հանկարծ ռեպորտաժային չդառնա: Եթե հանկարծ մեր աշխատանքից ռեպորտաժի «հոտ» եկավ, որպես կինո իր ամբողջ էֆեկտը կկորցնի», - վստահեցրեց Հայկ Բաբայանը: 

Հոկտեմբերի 27-ին առ այսօր որևէ ռեժիսոր «ձեռք չի տվել»: Անդրադառնալ թեմայի, որը մեր ժամանակներում է տեղի ունեցել՝ և՛ հեշտ է, և՛ բարդ: Հեշտ է այնքանով, որ թարմ են հիշողությունները, գրեթե անհնար է խեղաթյուրել իրողությունն ու դրա իրավացիության մեջ համոզել հանդիսատեսին: Բարդ է կրկին նույն պատճառով՝ ականատեսները մեր կողքին են, մեր մեջ, ու հենց նրանք են գնահատողներն ու քննադատողները:

«Իսկապես, մենք գործ ունենք այնպիսի մի իրողության, թեմայի հետ, որը մարդիկ իրենց աչքով են տեսել, ապրել, ու մենք չպետք է մեր ֆիլմում կեղծենք, խաբենք, արհեստական զգացողություն տանք: Հակառակ դեպքում մարդիկ կմտածեն՝ եթե այս ռեժիսորը դահլիճում լիներ այդ պահին, նման ֆիլմ չէր նկարի: Ես շատերի հետ եմ խորհրդակցել, խոսել, քննարկել: Շփվել եմ մարդկանց հետ, ովքեր ոչ միայն ականատես են եղել, այլ որպես զոհերի ազգական՝ մասնակից են եղել քննչական պրոցեսներին ու ամեն ինչին մանրակրկիտ տիրապետում են: Նրանք բազմաթիվ պատմություններ են պատմում, անգամ՝ խորհուրդներ են տալիս ու հուշումներ անում: Ի զարմանս ինձ՝ այդ մարդկանց մեծամասնությունը ոգևորությամբ սպասում է այս ֆիլմի ցուցադրվելուն: Մարդիկ էլ կան, որ ընդհանրապես չեն ուզում հոկտեմբերի 27 բառը լսել: Այդպիսիներից մեկն, ով այդ օրը ԱԺ դահլիճում է եղել, ինձ ասաց՝ «երբ ինձ մոտ հոկտեմբերի 27 են ասում, ամբողջ մարմինս դողում է», խնդրեց իրեն չհիշեցնել ողբերգությունը: Հոգեվիճակները տարբեր են, ու դա շատ բնական է… Ամեն դեպքում, թող հպարտություն չդիտվի, բայց ես ինձ շատ լավ եմ զգում, որ այս ֆիլմի ռեժիսորն եմ: Այնքան հաղորդագրություն, ասելիք ու սիմվոլիզմ կա այս ֆիլմի մեջ, որ եթե ամեն մեկն ինչ-որ մի բան վերցնի, լավ կլինի, օգտակար կլինի թե՛ իրեն, թե՛ երկրին: Ֆիլմը պիտի ինքնանպատակ չլինի: Ինձ պետք է, որ այն նայելուց հետո մարդիկ նստեն, խորհեն, ու գլուխը բարձին դնելիս մտածեն՝ այս կամ այն տեսարանը նկարելով ռեժիսորն ի՞նչ էր ցանկացել ասել: Այ այդ ժամանակ կարող ես համարել, որ հաջողված գործ ես արել», - նշեց նա:

Սցենարը ևս գրել է Հայկ Բաբայանը, օպերատորն է Կարեն Անտոնյանը, պրոդյուսերը՝ Հայկ Զաքարյանը: Երկրորդ ռեժիսորի գործառույթը հանձն է առել Աննա Ավագյանը:

Հարցին՝ դերասաններ ներգրավվա՞ծ են ֆիլմում, ռեժիսորը պատասխանեց՝ իր ֆիլմի հերոսները պայմանական մարդիկ են, հանդիսատեսը տիտրերում չի գտնի մերօրյա «աստղերի» ու վաստակավորների:

«Ընտրել եմ այնպիսի կերպարներ, որոնք հանրությանը ծանոթ չեն: Չեմ կարող այս թեմայում ներգրավել մի ճանաչված դերասանի, ով, օրինակ, Vivacell-ի գովազդում է անընդհատ երևում: Ինչպես պատմությունը, ողբերգությունն է պայմանական, նույնկերպ էլ ֆիլմն է դառնում պայմանական: Նույնիսկ դեմքեր չեն երևում՝ տեսնում ենք ձեռքեր, ոտքեր, աչքեր, էմոցիաներ…», - մանրամասնեց հեղինակը:

COVID 19-ով պայմանավորված՝ նկարահանումների ընթացքը մի պահ կանգ էր առել, բայց ամռան սկզբից, հետևելով անվտանգության բոլոր կանոններին, ստեղծագործական խումբը շարունակել է աշխատանքները՝ ոչ մի րոպե դադար չտալով:

«Երևանն արցունքներին հավատում էր»-ը փառատոնային կյանք կունենա: Հայկ Բաբայանը նկատում է՝ այս ֆիլմում այնպիսի սյուժետային գծեր են զարգանում, այնպիսի դետալներ կան, որ յուրաքանչյուր ազգության մարդ կընկալի: Պետք է այնպես անենք, որ պատմությունը բոլորին ծանոթ լինի, աշխարհի ոչ մի երկիր ապահովագրված չի նման երևույթից: 

Ֆիլմը նկարահանվում է սեփական ֆինանսական միջոցներով:

«Նախարարություն չենք դիմել, Կինոկենտրոն՝ առավել ևս», - նշում է ռեժիսորն ու նորից հիշելով, որ իր ու Կինոկենտրոնի տնօրենի «ջուրը մի առվով չի հոսում», շեշտում՝ «քանի դեռ Շուշանիկ Միրզախանյանն (Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն - հեղ.) այնտեղ է, երբեք որևէ հարցով չի դիմելու»:

«Երևանն արցունքներին հավատում էր» ֆիլմը էկրան կբարձրանա 2020 թվականի վերջին:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:15 Երեկոյան հակառակորդի կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը, կեսգիշերին՝ Մարտունին 22/10/2020 23:53 Միքայելյան հիվանդանոցում մահացել է հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ Ռոբերտ Եղիազարյանը 22/10/2020 23:02 Համանախագահության ձևաչափը չի փոխվելու. վարչապետը տարօրինակ է անվանել Ադրբեջանի պնդումը, թե Թուրքիան պետք է ներգրավվի բանակցային գործընթացին 22/10/2020 22:55 Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն 22/10/2020 22:52 Փաշինյանն օգտակար է համարում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների հանդիպումները 22/10/2020 22:50 Ռազմական գործողությունները Հայաստանի ամբողջ սահմանին տեղափոխելու դեպքում Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին. Փաշինյան 22/10/2020 22:46 Լեռնային Ղարաբաղում կարող է իրականացվել հակաահաբեկչական գործողություն, որով կարող է շահագրգռված լինել Ռուսաստանը. Փաշինյան 22/10/2020 22:40 Հակառակորդը մեզնից մի քանի անգամ ավելի շատ զոհ ունի և դա քննարկումից դուրս է. ՊՆ ներկայացուցիչ 22/10/2020 22:30 Պատկերացնո՞ւմ եք խրամատներում գտնվողների արձագանքը, երբ ես հիմա ասեմ, որ մենք պատրաստ ենք փոխզիջման գնալ ահաբեկիչների հետ. Նիկոլ Փաշինյան 22/10/2020 22:29 Լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող. Հովհաննիսյանը մեկնաբանել է Ալիևի՝ Արցախի և Իրանի հետ սահմանային հատվածի մասին հայտարարությունը 22/10/2020 22:23 Քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին. ՀՀ վարչապետ 22/10/2020 22:22 Օջախային մարտերը, որոնք ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ բնակավայրեր ու ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են. Հովհաննիսյան 22/10/2020 22:15 Կորոնավիրուսի հետևանքով առողջապահական համակարգը շուտով կարող է հայտնվել կոլապսի առջև. ԱՆ ներկայացուցիչ 22/10/2020 21:59 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 26 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 900 է 22/10/2020 21:10 Մեզ համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան 22/10/2020 20:58 Պուտին. Եթե Ղարաբաղում 30 տարի բանակցություններ են ընթանում, բայց օգուտ չկա, դա դեռ չի նշանակում, որ պետք է կրակել 22/10/2020 20:26 Պուտին. Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործությամբ 22/10/2020 20:22 Պուտին. Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի 22/10/2020 20:11 Խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է. Դավիթ Տոնոյանը եղել է մարտական գործողությունների հարակից բնակավայրում (լուսանկարներ) 22/10/2020 20:10 Ամեն մեկն իր մասով պետք է միասնական լինի, որ մեր բոլորի նպատակը՝ հաղթանակն, իրականանա. Գագիկ Ծառուկյան 22/10/2020 20:03 ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը (Տեսանյութ) 22/10/2020 20:00 Բելառուսում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը 22/10/2020 19:42 Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին (Տեսանյութ) 22/10/2020 19:38 ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Մարտունու Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում. թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ. Պողոսյան 22/10/2020 19:21 Իսրայելի հայերն ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը 22/10/2020 19:15 Կանայք քողարկող ցանցեր են գործում, որ թիկունքն ապահով պահող առաջնագիծն ապահով լինի 22/10/2020 19:10 ՀՖՖ-ն ու Տալլինի «Արարատը» նվերներով հյուրընկալվել են արցախցի երեխաներին (Տեսանյութ) 22/10/2020 19:01 Ինչ է պետք իմանալ ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ․ ՊԵԿ 22/10/2020 18:09 Համապատասխան աջակցութան դեպքում «Sheroyan» դիզայներական կենտրոնը պատրաստ է զինվորների համար անվճար համազգեստ կարել 22/10/2020 18:05 Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի 22/10/2020 18:04 Մոսկվան ակտիվ ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար. Զախարովա 22/10/2020 17:55 Պաշտպանության բանակը ներկայացրել է հակառակորդի դիրքերը գրաված զինվորների անունները 22/10/2020 17:52 Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել (Տեսանյութ) 22/10/2020 17:46 Ժամանակավորապես դադարեցվել է Գյուրջյան փողոցի մի հատվածի գազամատակարարումը 22/10/2020 17:35 Տեսչական ստուգումները շարունակվում են. նկատվել են դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր 22/10/2020 17:10 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 40 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 874 է 22/10/2020 17:00 Սնոուդենն անժամկետ բնակության թույլտվություն է ստացել Ռուսաստանում 22/10/2020 16:56 Դաժանագույն պատերազմ է, բայց երկաթի պես կանգնած են տղաները. Պարգև Սրբազան (Տեսանյութ) 22/10/2020 16:52 Ադրբեջանական բանակի կորուստները (Տեսանյութ) 22/10/2020 16:32 «Viasat»-ը կդադարեցնի Թուրքիային «Բայրաքթար» ԱԹՍ-ների բաղադրիչների մատակարարումը 22/10/2020 16:21 Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ ԵՏՀ-ն կքննարկի Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը 22/10/2020 16:10 Վարչապետը Տաթև Անտոնյանին նշանակել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ 22/10/2020 16:03 Սպասում ենք, որ արցախցիների ապրելու իրավունքը վերջնականապես ոտնահարվի, որ հետո մեկ-երկու քաղաքակիրթ տեսքով հայտարարությո՞ւն անենք. Մելքումյանի հարցադրումը՝ ԵԽԽՎ-ում 22/10/2020 15:57 ԱՀԿ. Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի դեպքերի աճին 22/10/2020 15:26 ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ ու դա եղավ քո կյանքի գնով, Ալեն. Աննա Հակոբյան 22/10/2020 15:21 Կատալոնիայի խորհրդարանը կոչ է անում դադարեցնել Արցախում մարտական գործողությունները 22/10/2020 15:18 Առողջապահության նախարարությունը ռիսկային խմբին կոչ է անում պատվաստվել սեզոնային գրիպի դեմ 22/10/2020 15:17 Թուրքիայում պատմել են С-400-ների փորձարկումների մասին 22/10/2020 15:06 Բյուրականի աստղադիտարանն արդեն 3 շաբաթից ավելի իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած բնակիչների 22/10/2020 15:00 «50 PLUS». Սփյուռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնությունը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը 22/10/2020 14:51 Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, գնդապետ Գարեգին Պողոսյանն ու գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով 22/10/2020 14:44 Պեսկով. Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ 22/10/2020 14:36 Պեսկով. Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի 22/10/2020 14:32 Իրանը կիրառել է հակահրթիռային պաշտպանության ներքին համակարգ 22/10/2020 14:26 Նիդերլանդներից ժամանել է շտապ պահանջարկ ունեցող դեղորայքի հերթական խմբաքանակը. Տիգրան Բալայան 22/10/2020 14:20 Եթե միջազային հանրությունը շարունակի իր անորոշ դիտորդական կեցվածքը, այս պատերազմը կարող է վերածվել աղետալի տարածաշրջանային կոնֆլիկտի. Զոհրաբյան 22/10/2020 14:12 «Երևան իմ սեր» հիմնադրամը հոգեբանական աջակցություն է տրամադրում Արցախից եկած երեխաներին ու նրանց ծնողներին 22/10/2020 13:54 Մարտի դաշտում իր պարտքը կատարելիս զոհվել է բժիշկ Նարեկ Մեսրոպյանը 22/10/2020 13:40 Վրաստանում հարձակվել են բանկի վրա, որի մասնաճյուղում նախօրեին պատանդ էին վերցրել 22/10/2020 13:26 Օնտարիոյի խորհրդարանն առաջարկել է բացառել Թուրքիային ՆԱՏՕ-ից և քննարկել Արցախի ճանաչման հարցը 22/10/2020 13:17 Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում. Արցախի նախագահ. Լուսանկարներ 22/10/2020 13:07 Ադրբեջանը գնդակոծել է Իրանում խաղաղ բնակիչների տները (Տեսանյութ) 22/10/2020 13:03 Ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի սահմանային քաղաքի տարածքում 22/10/2020 12:58 Ոչ մեկս չի պատրաստվում զոհվել, պատրաստվում ենք հակառակորդին ոչնչացնել. տղերքը՝ առաջնագծից (Տեսանյութ) 22/10/2020 12:47 Ռոբերտ Քոչարյանը չի մեկնում Մոսկվա. նա Երևանում է 22/10/2020 12:44 Ֆրանսիայում հայերը կոչ են անում միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը 22/10/2020 12:35 38 շաբաթական հղի ստեփանակերտցի կինը, ով 3 երեխայի հետ մեքենան վարելով հասել էր Երևան, դուստր է ունեցել. Լուսանկարներ 22/10/2020 12:26 Պուշկով. Թուրքիան կարող է միայն սրել հակամարտությունը Ղարաբաղում 22/10/2020 12:19 Համառ մարտերը շարունակվում են. չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբեր. Հովհաննիսյան 22/10/2020 12:17 Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում հերթական տեռորիստական ակտը փորձ է արվում ներկայացնել որպես հրթիռակոծում հայկական կողմից. Մարուքյան 22/10/2020 12:05 Սահմանում ձեզ սպասում են առավել, քան երբևէ. Արցախի նախագահը խրամատից դիմել է ժողովրդին (Տեսանյութ) 22/10/2020 11:46 114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններ 22/10/2020 11:33 ՄԻՊ-ի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ 22/10/2020 11:21 Մեկ շաբաթում հանրային նշանակության վայրերում կատարվել է ավելի քան 4300 վարակազերծում 22/10/2020 11:10 Սպասում եմ բոլորիդ. մի զարկ էլ պիտի տանք. Արթուր Վանեցյան 22/10/2020 11:04 ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը 22/10/2020 10:58 Երևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի Հայկ Մարությանը 22/10/2020 10:52 Զատուլինը հնարավոր է համարում Ղարաբաղի հարցով Ռուսաստանի դեսանտային գործողությունները 22/10/2020 10:46 Թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը (Տեսանյութ) 22/10/2020 10:39 Ահաբեկչի կողմից Վրաստանի բանկում վերցված բոլոր պատանդներն ազատ են արձակվել 22/10/2020 10:36 Ոստիկանները՝ առաջնագծում. Լուսանկարներ 22/10/2020 10:30 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2306 դեպք, մահերի թիվն ավելացել է 16-ով 22/10/2020 10:25 «Ադրբեջանին պետք է ներկայացվի վերջնագիր». Քաղաքագետը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման տարբերակներ է առաջարկում 22/10/2020 10:09 Հայաստանը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը Գաբալայի և Քյուրդամիրի հրթիռակոծության մասին 22/10/2020 09:56 Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը 22/10/2020 09:52 «Հրապարակ». Ենթադրվում է, որ այս հանդիպումներն ինչ-որ կարևոր որոշումների նախերգանքն են 22/10/2020 09:50 «Փաստ». Նմանօրինակ բարդ ու ֆորսմաժորային իրավիճակներում ենք հասկանում ազգային միասնականության գաղափարի կարևորությունը. Խաչատրյան 22/10/2020 09:47 «Ժողովուրդ». Ամենայն հավանականությամբ, Գագիկ Ծառուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի 22/10/2020 09:44 «Հրապարակ». Փաշինյանը կոչով ասաց այն, ինչը մեզ արգելված է եղել գրել այս օրերին 22/10/2020 09:42 «Փաստ». Ալիևյան կլանը «խոր դեպրեսիայի» մեջ է մեր դիվանագիտական կորպուսի, ընդդիմության և Սփյուռքի հայկական կառույցների ակտիվ գործողություններից 22/10/2020 09:37 «Ժողովուրդ». Եթե նամակ լինի, ապա դրանում լինելու է բովանդակություն, որը ցույց կտա, թե հավաքական Արցախն ինչ է ուզում բանակցություններում 22/10/2020 09:34 «Հրապարակ». Էյֆորիան Ադրբեջանում խիստ նվազել է. եթե այս վիճակը պահպանվի, թշնամու ախորժակը նույնպես խիստ կնվազի 22/10/2020 09:28 Թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ 22/10/2020 09:26 Ներկայում տեղային նշանակության մարտեր են ճակատային բոլոր ուղղություններում. հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր. ՊԲ 22/10/2020 00:37 Երևանը կոչ է անում Բաքվին և Անկարային հրաժարվել կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից 21/10/2020 22:55 Նվիրաբերությունները շարունակելը կարևոր է, որովհետև պատերազմը դեռ չի ավարտվել. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն 21/10/2020 22:51 Ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս հասցրել խաղաղ բնակչությանը 21/10/2020 22:46 Նոր համազգային շարժում է սկսվում, որն ապահովելու է դրամական մշտական հոսք դեպի Հայաստան ու Արցախ 21/10/2020 22:36 Բուժաշխատողները հաճախ հայտնվում են կրակի տակ. ՊՆ ներկայացուցիչ 21/10/2020 22:21 Որևէ միլիմետր առաջ չեն եկել. Արծրուն Հովհաննիսյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը