11/09/2020 10:57
Հայաստանը Ռուսաստանում կմասնակցի համատեղ զորավարժությունների
Հայաստանի Զինված ուժերը Ռուսաստանի Դաշնությունում ՌԴ-ի, Չինաստանի, Բելառուսի, Իրանի, Մյանմայի, Պակիստանի և այլ երկրների հետ կմասնակցեն «Կովկաս-2020» համատեղ զորավարժություններին, Aysor.am-ի զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Զորավարժությանը կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները», - նշեց նա։
Շուշան Ստեփանյանն ասաց, որ զորավարժությունները կկայանան սեպտեմբերի 21-ից 26-ը։
Պն խոսնակը նշեց նաև, որ հոկտեմբերին ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում կանցկացվեն «Փոխգործակցություն-2020» և «Որոնում-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք փոխկապակցված պլանային միջոցառումներ են: