Այդ ողբերգությունը հիմքն է, բայց դրա շուրջ կատարվում են իրադարձություններ և՛ անցյալում, և՛ ապագայում, և՛ ներկայում. Ռեժիսոր Հայկ Բաբայանը հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմ է պատրաստում

11/09/2020 19:33

Այդ ողբերգությունը հիմքն է, բայց դրա շուրջ կատարվում են իրադարձություններ և՛ անցյալում, և՛ ապագայում, և՛ ներկայում. Ռեժիսոր Հայկ Բաբայանը հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմ է պատրաստում


«Երևանն արցունքներին հավատում էր». սա ռեժիսոր Հայկ Բաբայանի նոր ֆիլմի գլխագիրն է, որի գաղափարը ծնվել է 21 տարի առաջ, երբ հոկտեմբերի 27-ին գրեթե գլխատվեց երկրի քաղաքական էլիտան: Այդ օրերին առաջին դասարանում սովորող ռեժիսորն առաջին անգամ դպրոցում լսեց՝ «ոտքի, մեկ րոպե լռությամբ հարգում ենք զոհերի հիշատակը»: 6-7 տարեկան երեխան թեև դեռ լիովին չէր գիտակցում՝ ի՞նչ է կատարվել ու ինքն ինչո՞ւ է ոտքի կանգնել, բայց զգում էր՝ եղածը սարսափելի ու անդառնալի էր:

«Կարծում եմ՝ հենց այդ երեխայի գլխում էլ ֆիլմ նկարելու միտքը ծագեց: Երբեք սեղանի մոտ չեմ նստել, թուղթ ու գրիչը ձեռքս չեմ վերցրել ու օրերով չեմ մտածել՝ այս թեմայի մասին ֆիլմ նկարեմ: Ուղղակի այդ իրողությունը միշտ գլխումս է եղել, հետո եմ վերլուծել ու հասկացել, որ ամբողջ հանրությունն այնքան մեծ ցավ էր ապրում, որ նույնիսկ մանկահասակ երեխաներին ոտքի կանգնեցրեցին: Կարծում եմ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենադաժան էջերից մեկն է», - Aysor.am-ի հետ զրույցում առաջին անգամ ֆիլմի մասին բարձրաձայնեց ռեժիսորը:

Նա ընդգծեց՝ թեև ֆիլմի էպիկենտրոնում հոկտեմբերի 27-ն է, բայց ասել, որ այն ֆիլմ է միայն հոկտեմբերի 27-ի մասին, նշանակում է՝ ոչինչ չասել:

«Հոկտեմբերի 27-ը «Երևանն արցունքներին հավատում էր» ֆիլմում կրում է սիմվոլիկ էպիկենտրոն: Այո, այդ ողբերգությունը հիմքն է, առանցքն է, բայց դրա շուրջ կատարվում են իրադարձություններ և՛ անցյալում, և՛ ապագայում, և՛ ներկայում: Իրականում, հայ ժողովուրդի պատմության մեջ եղել են բազմաթիվ հոկտեմբերի 27-եր՝ դավադրաբար սպանվել են թագավորներ, կառավարիչներ, մտավորականներ… Ո՞վ է ասում, որ բանաստեղծների գնդակահարությունը հոկտեմբերի 27 չի: Պարզապես 20-րդ դարի վերջում կատարվածը գերազանցեց այդ ամենն ու դարձավ համաշխարհային երևույթ, քանի որ քաղաքականացված էր: Ընդհանրապես, ես կարծում եմ՝ 20-րդ դարում տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ՝ երկու հոկտեմբերյան հեղափոխություն՝ 1917 և 1999 թվականներին: 1999-ինը զուտ ողբերգություն չէր, դա հեղափոխություն էր՝ բառի ամենավատ իմաստով: Երկու հեղափոխությունների հետևանքով էլ Հայաստանը միայն ու միայն կորցրել է: Պատմությունը միշտ կրկնվում է», - նկատեց զրուցակիցս:

Ֆիլմը գեղարվստավավերագրական ժանրի է: Ինչպես հեղինակն է ասում՝ այս բարդ ժանրն իր մեջ երկու տարբեր տարրեր է պարունակում. նրանում կան և՛ բեմականացված տեսարաններ, և՛ արխիվ: 

«Արխիվը կցել բեմականացված տեսարանին՝ շատ նուրբ ու բարդ աշխատանք է, մենք ամեն ջանք ներդնում ենք, ամեն մանրուք հաշվի ենք առնում, որպեսզի ֆիլմը հանկարծ ռեպորտաժային չդառնա: Եթե հանկարծ մեր աշխատանքից ռեպորտաժի «հոտ» եկավ, որպես կինո իր ամբողջ էֆեկտը կկորցնի», - վստահեցրեց Հայկ Բաբայանը: 

Հոկտեմբերի 27-ին առ այսօր որևէ ռեժիսոր «ձեռք չի տվել»: Անդրադառնալ թեմայի, որը մեր ժամանակներում է տեղի ունեցել՝ և՛ հեշտ է, և՛ բարդ: Հեշտ է այնքանով, որ թարմ են հիշողությունները, գրեթե անհնար է խեղաթյուրել իրողությունն ու դրա իրավացիության մեջ համոզել հանդիսատեսին: Բարդ է կրկին նույն պատճառով՝ ականատեսները մեր կողքին են, մեր մեջ, ու հենց նրանք են գնահատողներն ու քննադատողները:

«Իսկապես, մենք գործ ունենք այնպիսի մի իրողության, թեմայի հետ, որը մարդիկ իրենց աչքով են տեսել, ապրել, ու մենք չպետք է մեր ֆիլմում կեղծենք, խաբենք, արհեստական զգացողություն տանք: Հակառակ դեպքում մարդիկ կմտածեն՝ եթե այս ռեժիսորը դահլիճում լիներ այդ պահին, նման ֆիլմ չէր նկարի: Ես շատերի հետ եմ խորհրդակցել, խոսել, քննարկել: Շփվել եմ մարդկանց հետ, ովքեր ոչ միայն ականատես են եղել, այլ որպես զոհերի ազգական՝ մասնակից են եղել քննչական պրոցեսներին ու ամեն ինչին մանրակրկիտ տիրապետում են: Նրանք բազմաթիվ պատմություններ են պատմում, անգամ՝ խորհուրդներ են տալիս ու հուշումներ անում: Ի զարմանս ինձ՝ այդ մարդկանց մեծամասնությունը ոգևորությամբ սպասում է այս ֆիլմի ցուցադրվելուն: Մարդիկ էլ կան, որ ընդհանրապես չեն ուզում հոկտեմբերի 27 բառը լսել: Այդպիսիներից մեկն, ով այդ օրը ԱԺ դահլիճում է եղել, ինձ ասաց՝ «երբ ինձ մոտ հոկտեմբերի 27 են ասում, ամբողջ մարմինս դողում է», խնդրեց իրեն չհիշեցնել ողբերգությունը: Հոգեվիճակները տարբեր են, ու դա շատ բնական է… Ամեն դեպքում, թող հպարտություն չդիտվի, բայց ես ինձ շատ լավ եմ զգում, որ այս ֆիլմի ռեժիսորն եմ: Այնքան հաղորդագրություն, ասելիք ու սիմվոլիզմ կա այս ֆիլմի մեջ, որ եթե ամեն մեկն ինչ-որ մի բան վերցնի, լավ կլինի, օգտակար կլինի թե՛ իրեն, թե՛ երկրին: Ֆիլմը պիտի ինքնանպատակ չլինի: Ինձ պետք է, որ այն նայելուց հետո մարդիկ նստեն, խորհեն, ու գլուխը բարձին դնելիս մտածեն՝ այս կամ այն տեսարանը նկարելով ռեժիսորն ի՞նչ էր ցանկացել ասել: Այ այդ ժամանակ կարող ես համարել, որ հաջողված գործ ես արել», - նշեց նա:

Սցենարը ևս գրել է Հայկ Բաբայանը, օպերատորն է Կարեն Անտոնյանը, պրոդյուսերը՝ Հայկ Զաքարյանը: Երկրորդ ռեժիսորի գործառույթը հանձն է առել Աննա Ավագյանը:

Հարցին՝ դերասաններ ներգրավվա՞ծ են ֆիլմում, ռեժիսորը պատասխանեց՝ իր ֆիլմի հերոսները պայմանական մարդիկ են, հանդիսատեսը տիտրերում չի գտնի մերօրյա «աստղերի» ու վաստակավորների:

«Ընտրել եմ այնպիսի կերպարներ, որոնք հանրությանը ծանոթ չեն: Չեմ կարող այս թեմայում ներգրավել մի ճանաչված դերասանի, ով, օրինակ, Vivacell-ի գովազդում է անընդհատ երևում: Ինչպես պատմությունը, ողբերգությունն է պայմանական, նույնկերպ էլ ֆիլմն է դառնում պայմանական: Նույնիսկ դեմքեր չեն երևում՝ տեսնում ենք ձեռքեր, ոտքեր, աչքեր, էմոցիաներ…», - մանրամասնեց հեղինակը:

COVID 19-ով պայմանավորված՝ նկարահանումների ընթացքը մի պահ կանգ էր առել, բայց ամռան սկզբից, հետևելով անվտանգության բոլոր կանոններին, ստեղծագործական խումբը շարունակել է աշխատանքները՝ ոչ մի րոպե դադար չտալով:

«Երևանն արցունքներին հավատում էր»-ը փառատոնային կյանք կունենա: Հայկ Բաբայանը նկատում է՝ այս ֆիլմում այնպիսի սյուժետային գծեր են զարգանում, այնպիսի դետալներ կան, որ յուրաքանչյուր ազգության մարդ կընկալի: Պետք է այնպես անենք, որ պատմությունը բոլորին ծանոթ լինի, աշխարհի ոչ մի երկիր ապահովագրված չի նման երևույթից: 

Ֆիլմը նկարահանվում է սեփական ֆինանսական միջոցներով:

«Նախարարություն չենք դիմել, Կինոկենտրոն՝ առավել ևս», - նշում է ռեժիսորն ու նորից հիշելով, որ իր ու Կինոկենտրոնի տնօրենի «ջուրը մի առվով չի հոսում», շեշտում՝ «քանի դեռ Շուշանիկ Միրզախանյանն (Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն - հեղ.) այնտեղ է, երբեք որևէ հարցով չի դիմելու»:

«Երևանն արցունքներին հավատում էր» ֆիլմը էկրան կբարձրանա 2020 թվականի վերջին:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին

Տվյալ բաժնի վերջին նյութերը