12/09/2020 12:25
Դհոլ-զուռնա՝ Ճոճվող կամուրջին, պարերը՝ լանջերին. Նշվեց «Սպարապետի օրը» (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցել է «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառմանը:
Վարչապետը ծաղիկներ է դրել Մխիթար սպարապետի շիրիմին, ինչից հետո հավատարմության խոսք են հնչեցրել ՀՀ զինված ուժերի զինծառայողները։
Վարչապետին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։