14/09/2020 18:18
Բեռլուսկոնին դուրս է գրվել հիվանդանոցից
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որի մոտ ավելի վաղ ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակ, դուրս է գրվել Միլանի San Raffaele հիվանդանոցից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հիվանդանոցի շենքը լքելուց հետո քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի մոտ հավաքված աջակիցներին ու լրագրողներին:
«Շնորհակալություն գալու համար. Դա դարձել է իմ կյանքի ամենավտանգավոր փորձությունը», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել իրեն այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նա վիրուս ունի:
Սեպտեմբերի 2-ին հաղորդվել էր, որ Բեռլուսկոնին վարակվել է COVID-19 կորոնավիրուսային վարակով: