14/09/2020 16:01
Լոնդոնում վերսկսվել են Ասանժի արտահանձնման վերաբերյալ լսումները
Լոնդոնի Օլդ-Բեյլի կենտրոնական քրեական դատարանում երկուշաբթի վերսկսվել են Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ Միացյալ Նահանգներ արտահանձնման գործով լսումները, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը:
Հինգշաբթի լսումներն ընդհատվել էին մեղադրող կողմի ներկայացուցիչներից մեկի մոտ կորոնավիրուսի կասկածանքի պատճառով:
«Կորոնավիրուսի թեստը բացասական էր, հանդիպումը կարող է շարունակվել»,- ասել է դատավոր Վանեսա Բարայթսերը:
Դատական նիստը սկսվել է դահլիճում դիմակների ռեժիմի քննարկմամբ: Ասանժը, որը ներկա էր դատարանի դահլիճում, լսումների ժամանակ իրավունք է ստացել դիմակ կրել, եթե ցանկանա:
2010 թվականին Շվեդիայում սեռական ոտնձգությունների և բռնաբարությունների համար մեղադրվող Ասանժը 2012-ի հունիսից թաքնվում էր Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտահանձնումից:
2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նա կալանավորվել է Միացյալ Նահանգների պահանջով: Լոնդոնի դատարանը նրան մեղավոր է ճանաչել գրավի պայմանները խախտելու համար և դատապարտել 11 ամիս ազատազրկման: