14/09/2020 16:39
Տիխանովսկայան խոսել է Լուկաշենկոյի ու Պուտինի բանակցությունների մասին
Բելառուսի նախագահի պաշտոնում առաջադրված Սվետլանա Տիխանովսկայան մեկնաբանել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա բանակցությունները: Այս մասին հայտնում է «STRANA.ua»-ն` հղում անելով Telegram ալիքում նրա տեղադրած գրառմանը:
«Ես ուզում եմ հիշեցնել Վլադիմիր Պուտինին՝ ինչ էլ ընդունեք և ինչի շուրջ էլ համաձայնության գաք Սոչիի հանդիպման ժամանակ՝ իրավական ուժ չի ունենա», - ասել է նա:
Ըստ նրա՝ համապատասխան համաձայնագրերը կվերանայվեն «նոր կառավարության» կողմից: