14/09/2020 18:26
Ուկրաինան ուժեղացնում է Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը
Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունն անվտանգության ուժեղացված միջոցառումներ է ձեռնարկում Բելառուսի հետ սահմանին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Պետական սահմանի այս հատվածի պահպանության ամրապնդումն իրականացվում է լրացուցիչ պաշարների ներգրավմամբ, ներառյալ «Դոզոր» ստորաբաժանումների և շների ուսումնական կենտրոնի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, օդային մոնիտորինգը շարունակական հիմունքներով իրականացվում է սահմանային ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի ուժերի կողմից. SAFE Boat 27 նավերը լրացուցիչ օգտագործվում են ջրային տարածքներում: