15/09/2020 19:42
Հայաստանի և Բելառուսի ցույցերի միջև համեմատություններն անընդունելի են. Մնացականյանը՝ EFE-ին
EFE-ին տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չի ընդունել համեմատությունները 2018թ. վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած հեղափոխության և Բելառուսում տեղի ունեցող բազմամարդ հակակառավարական ցույցերի միջև:
Բելառուսի մասին հարցին պատասխանելիս նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի հեղափոխությունից դասը, որ կարելի է քաղել, այն է, որ «դա մի գործընթաց էր, որ վերաբերում էր բացառապես հայերին և ուրիշ ոչ ոքի»:
«Լավագույն դասն այն է, որ մենք մերժում ենք աշխարհաքաղաքականությունը Հայաստանում: Այն, ինչի հասել ենք, բացառապես մերն է, և բավարարված ենք դրանով», - ընդգծել է նա:
Եվ բանն այն է, որ Երևանի հիմնական դաշնակից Մոսկվան չմիջամտեց Հայաստանի ցույցերին, որդեգրեց չմիջամտելու քաղաքականություն, ինչը սկզբում շփոթմունքի մեջ գցեց վերլուծաբաններին:
«Հուսով ենք, որ Բելառուսում լուծում կգտնվի: Սակայն առանցքայինն այն է, որ այդ լուծումը բելառուսական հասարակության, Բելառուսի քաղաքացիների ձեռքում է», - նշեց Զոհրաբ Մնացականյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանն ու Բելառուսն ունեն «շատ լավ հարաբերություններ» ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: