15/09/2020 15:40
Ամուլսարում 65 մլն դոլարանոց տեխնիկան՝ երկարատև ապօրինությունից հետո. «Լիդիան Արմենիա» (Տեսանյութ)
«Լիդիան Արմենիա» - ն Ամուլսարի տարածքում շարունակում է երկամյա ապօրինության արդյունքում պատճառված վնասների գնահատման, ենթակառուցվածքների վերանորոգման, ճանապարհների բարեկարգման, տեխնիկայի վերականգնման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է ավելի քան 80 աշխատակից, որոնց մեծ մասը` Ամուլսարի հարակից համայնքներից:
Նախորդ շաբաթ Ամուլսարում էին գտնվում նաև Zeppelin Armenia - ի ներկայացուցիչներ, որոնք իրականացնում են «Լիդիան» - ի Caterpillar ավտոպարկի տեխնիկայի վերանորագման աշխատանքները: Հիշեցնենք, որ Ամուլսարում գտնվող «Լիդիան» - ի ավտոպարկն ամենախոշորն է Հայաստանում` ընդհանուր 65 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով տեխնիկան, հայտնվելով բարձիթողի վիճակում, կրել է զգալի վնասներ: Մանսագետները չեն բացառում նաև գողության փաստը, որովհետև որոշ թանկարժեք պահեստամասեր անհետացել են:
Մասնագետներն աշխատում են տեխնիկայի վերականգնման և վնասների գնահատման ուղղությամբ։ Վերականգնված տեխնիկայի մի մասն արդեն ներգրավվել է Ամուլսարում իրականացվող որոշակի աշխատանքներին:
Միաժամանակ, Ամուլսարի մատույցներում ապօրինություն իրականացնող անձանց խմբավորումը շարունակում է պարբերաբար խանգարել աշխատակիցների ելումուտին, սպառնալ սեփական համայնքի բնակիչներին։
«Լիդիան Արմենիա» - ն օրենքի շրջանակներում պաշտպանելու է Ամուլսարի տարածքն ապօրինի ոտնձգություններից։
Համայնքներում օրինական աշխատանքով իրենց ապրուստը վաստակող բազմաթիվ բնակիչների անվտանգության ապահովումը իրավապահ համակարգի լիազորությունն ու պարտավորությունն է, որը, հույս ունենք՝ պատշաճ կկատարվի։