15/09/2020 16:11
Սիրիայում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել
ԱՄՆ ռազմական ուղղաթիռ է կործանվել սիրիական Էլ-Հասակե նահանգի Յարուբիա բնակավայրի մոտակայքում, հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին:
«ԱՄՆ-ի օկուպացիոն ուղղաթիռը վթարի է ենթարկվել Յարուբիայի մոտակայքում գտնվող Թել-Հադադ գյուղում», - գրում է SANA-ն:
Գործակալության տվյալով՝ վթարի վայրը շրջափակվել է ԱՄՆ ռազմական զրահամեքենաների կողմից: