15/09/2020 15:30
Բորելը սխալմամբ Լուկաշենկոյին անվանել է «Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ»
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին սխալմամբ անվանել է «Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ», գրում է ТАСС-ը:
«Մենք Բելառուսի ընտրությունները համարում ենք կեղծված, ուստի՝ Լուկաշենկոյին համարում ենք Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ», - ասել է Եվրախորհրդարանի նստաշրջանում Բորելը:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահի ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են զանգվածային բողոքներ արդյունքների կեղծման դեմ:
Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են, որ չեն ճանաչում պաշտոնական արդյունքները: