15/09/2020 14:58
Կոմայից դուրս գալուց հետո Նավալնին լուսանկար է հրապարակել Բեռլինի «Շարիտե» կլինիկայից
Ալեքսեյ Նավալնին, որը բուժում է անցնում Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, իր Instagram-ում տեղադրել է կոմայից դուրս գալուց հետո առաջին լուսանկարը: Նա հայտարարել է, որ ամբողջ օրվա ընթացքում կարողացել է ինքնուրույն շնչել:
«Դեռևս դժվարանում եմ ինչ-որ բան անել, բայց երեկ ամբողջ օրը կարողացել եմ ինքնուրույն շնչել: Ես ոչ մի արտաքին օգնություն չօգտագործեցի, նույնիսկ կոկորդիս ամրացված ամենապարզ փականը», - գրել է նա:
Սեպտեմբերի 14-ին բեռլինյան կլինիկայից հայտնել են, որ Նավալնիի վիճակը բարելավվել է, նա անջատվել է թոքերի արհեստական օդափոխման սարքից:
Ըստ Բեռլինի՝ անցկացված ուսումնասիրությունները հայտնաբերել են Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկ» խմբից մի նյութ: