15/09/2020 11:19
Առանց կրթության հնարավոր է «յաշիկ մերսեդես» առնել». Նիկոլ Փաշինյանը՝ դպրոցում (Տեսանյութ)
21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ, այս մասին Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մտածեցի, որ մեր երեխաները հիմա շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին ու նա, ով քննադատաբար է վերաբերվում, այս նախադասությունը իր մեջ վերլուծելով, օրինակ, կարող է արձագանքել այսպես՝ «առանց կրթության հնարավոր է G կարգի, կամ ինչպես ժողովրդի մեջ են ասում «յաշիկ մերսեդես» առնել» ու, այո, կարող է այս նախադասությունը գոյություն ունենալ», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել G կարգի մերսեդես, ապա առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի մերսեդես։
«Առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռնել ու ես ուզում եմ, որ սա լինի մեր ընտրությունը», - ասաց ՀՀ վարչապետը։