15/09/2020 15:54
ԱՄՆ-ի վրա իրանական ցանկացած հարձակման կհաջորդի զանգվածային պատասխան. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական ցանկացած հարձակում Միացյալ Նահանգների վրա կհանգեցնի Վաշինգտոնի կողմից հազար անգամ ավելի մեծ պատասխանի:
«Իրանի կողմից ցանկացած որևէ հարձակում, ցանկացած ձևով՝ Միացյալ Նահանգների վրա, կդիմավորվի Իրանի դեմ հարձակմամբ, որը մասշտաբով 1000 անգամ ավելի մեծ կլինի», - գրել է Թրամփը իր Twitter-ում:
Նա նշել է, որ ըստ ԶԼՄ-ների՝ Իրանը «կարող է սպանություն կամ այլ հարձակում նախապատրաստել Միացյալ Նահանգների դեմ՝ որպես պատասխան ահաբեկիչ առաջնորդ Սուլեյմանիի (Քասեմ Սոլեյմանի, խմբ.) սպանության»:
Թրամփն ընդգծել է, որ Սուլեյմանիի վերացումը տարիների ընթացքում «ամերիկացի զինվորականների սպանությանը և տառապանքներին» հասցված պատասխան է: