16/09/2020 13:00
Հեղափոխության առաջնորդներից մեկը ոչ թե Արայիկ Հարությունյանն էր, այլ, ասենք, Դավիթ Սանասարյանը. Դանիել Իոաննիսյան
Հեղափոխության առաջնորդներից մեկը ոչ թե Արայիկ Հարությունյանն էր, այլ, ասենք, Դավիթ Սանասարյանը, որ 1,5 տարի է, ինչ չի պաշտոնավարում, Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մեկնաբանելով իր հրաժարականի մասին պահանջները, ասել է. «Եթե հիմքեր լինեն՝ ես մեկ րոպե ավելի չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Կխնդրեմ մեր գործընկերներին հրաժարականներով ինձ չվախեցնել: Ես չեմ վախենում դրանից: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ»:
«Բայց էականը դա չի: Էականն այն է, որ կրթության և գիտության ոլորտներում տոտալ ֆեյլ է: Այո, որոշ փոփոխություններ կան, բայց դրանք, մեղմ ասած, անբավարար են: Ուսուցիչներիի, դասախոսների ու գիտնականների աշխատավարձերն ամոթալի աստիճանի ցածր են: Այդ ոլորտներում մնում են հատուկենտ նվիրյալներն ու նրանք, ովքեր այլ տեղ չեն կարողանում աշխատել: Շատ քիչ թվով կրթված ու գրագետ մարդիկ են ցանկանում ուսուցիչ դառնալ: Հեղափոխությունից առաջ դա իշխանության հակապետական ցանկության արտահայտում էր, իսկ հիմա՝ Արայիկ Հարությունյանի ապաշնորհության», - գրել է Իոաննիսյանը: